Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Ադրբեջանը մտել է պատերազմական նոր փուլ, բայց սյունեցիներին վախեցնել չի հաջողվի. ԱԺ պատգամավոր 02/15/2021   17:03  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանը մտել է պատերազմական նոր փուլ, որը կոչվում է հոգեբանական պատերազմ, ամեն ձևով փորձում են վախի մթնոլորտ առաջացնել, փորձում են ճնշել, բայց այդ ամենը չի ազդում սյունեցիների վրա և սյունեցիների մոտ խուճապ չկա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր հերթական զեկույցը հրապարակեց առ այն, որ Ադրբեջանցիները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է նաեւ Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետը՝ նշելով, որ ադրբեջանցիներն այս օրերին իրենց դիրքերն ավելի են մոտեցրել գյուղին։

Սրբուհի Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իշխանությունը պետք է օր առաջ այս խնդիրները լուծի։

«Շատ մոտ է գյուղատնտեսական շրջանը, շուտով հովիվները անասուններին հանելու են դաշտ, իսկ Սյունիքը հիմնականում անասնապահական շրջաններով է հայտնի, ուստի մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունենալու: Իշխանությունը հապաղում է: Ես անձամբ անվտանգության հետ կապված հարցերը բարձրաձայնել եմ Փաշինյանի մոտ,ով խուսանավելով, մեղքը ուրիշների վրա բարդելով պատասխաններ է տվել, այսպես չենք կարող որևէ լավ տեղ գնալ »,-ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավորը:

Սրբուհի Գրիգորյանը նկատեց, որ այս խնդիրները պետք է լուծվեին նախապես, և մինչև տարածքներ հանձնելը պետք էր Ադրբեջանից երաշխիքներ ստանալ, որ առաջիկա 10 տարվա ընթացքում ռազմական որևէ գործողություն Ադրբեջանը չի իրականացնելու.

«Ասում են՝ դեմարկացիա, դելիմիտացիա չի արվել, և GPS-ով արված խայտառակ գծանշումները ժամանակավոր են, առայժմ պարզաբանումներ մեզ էլ չեն տալիս: Անվտանգության խնդիրը հիմա շատ լուրջ է, ոչ միայն Սյունիքում, նաև ամբողջ հանրապետությունում, որովհետև մենք գիտենք՝ տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, ռազմական տեխնիկան շատ արագ փոխվում է և կատարելագործվում, հեռահար զենքերի դարաշրջան է դառնում»,-ասաց սյունեցի պատգամավորը:

Զրուցակիցը նաև նշեց, որ իշխանությունը անվտանգության հարցերով հանձնաժողով է ստեղծել, նիստեր է անում, բայց, պատգամավորի հավաստմամբ, այդ նիստերը ցածր մակարդակով են, իսկ անվտանգության խնդիրները պետք է լուծվեն ավելի բարձր մակարդակով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ պայմանավորվածություններով.

«Որևէ հանձնաժողով չի կարող այդ խնդիրները լուծել, անգամ եթե գնան դիրքեր, տեղեկություններ հավաքեն, դա կարող է միայն օգնել իշխանությանը, որ խնդիրները բարձրաձայնեն, այդ խնդիրների հիմնական լուծումը պետք է ավելի բարձր մակարդակով իրականացվի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջոցով, գուցե նաև Ռուսաստանի միջնորդությունն օգտագործեն, որպեսզի ավելի հստակ լինի՝ որևէ կրակոց չի լինելու: Այն դեպքերը, երբ ադրբեջանցիները հարբած վիճակում կրակոցներ էին արձակում, ևս պետք է բացառվի: Կարծում եմ՝ հարբած չեն եղել, երբ մի քանի օր առաջ էին եկել և միջպետական ճանապարհն էին փակել, հետո մերոնք դիմել էին խաղաղապահներին, նոր բացել էին ճանապարհները»,-ասաց Սրբուհի Գրիգորյանը:

Պատգամավորը հայտնեց, որ այս խնդիրների մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բազմիցս բարձրաձայնել է և դիմել իշխանությանը.

«Այս մասին ես խոսել եմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու հաջորդ օրվանից, մնում էր իշխանությունը լսեր և ինչ-որ քայլեր ձեռնարկեին, որոնք չեմ տեսնում մինչ այսօր: Փառք Աստծո, լուրջ միջադեպեր չկան, բայց ամեն դեպքում խնդիրներ կան, 80 -ականներին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածություն առաջացավ, այդ ճանապարհից մենք ունեցանք առևանգման դեպքեր: Եթե Աստված չանի վաղը հանկարծ հարաբերությունների սրում տեղի ունենա, այդ ճանապարհներով երթևեկելը կդառնա ավելի վտանգավոր , քան այս անորոշ վիճակում»,-ասաց ԼՀԿ պատգամավորը:

Պատգամավորը նկատում է, որ իշխանությունը շատ սոցիալական խնդիրներ փորձում է լուծել, տներ է կառուցում Շուռնուխում և դրամական աջակցություն է ցույց տալիս, բայց բնակիչների հիմնական խնդիրը անվտանգության խնդիրն է. «Նրանք տուն ունեցել են՝ ի՞նչ եղավ այդ տների հետ, վաղը ի՞նչ կարող է լինել այդ տների հետ, սա է խնդիրը» ,-ասաց պատգամավորը:

Պատգամավորը կարծում է, որ հակառակորդի արձակած անկանոն կրակոցները հոգեբանական պատերազմի տարրեր են, փորձում են ահաբեկել բնակիչներին:

«Ես ինքս կրակոցների ականատես չեմ եղել, բայց խոսել եմ քաղաքացիների հետ, սյունեցիները չեն վախենում և խուճապ Սյունիքում դժվար կարողանան առաջացնել»,-ասաց Սրբուհի Գրիգորյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա երրորդ համաձայնագրի առկայության վերաբերյալ համացանցում շրջանառվող լուրերին՝ պատգամավորն ասաց, որ բանավոր և գրավոր շատ հարցադրումներ են բարձրացրել այս առիթով, սակայն, որպես ընդդիմադիր ֆրակցիայի ներկայացուցիչ, ամբողջ ինֆորմացիայի չեն կարող տիրապետել.

«Այս փաստաթղթի իսկությունը պրն Ավինյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց: Մենք կփորձենք հասկանալ, դա ճիշտ է եղել, թե՝ ոչ: Ամեն դեպքում ԱԺ-ում Սիսակ Գաբրիելյանը փորձեց հերքել, բայց դա պետք է հերքեն ամենաբարձր մակարդակով: Գրություններ ենք ուղարկել, պետք է սպասենք պատասխաններին»,-ասաց պատգամավորը

Պատգամավորը նաև ընդգծեց, որ հակառակորդի հետ սահմանները ավելի շատ են մոտենում Հայաստանին.

«Կարելի է ցանկացած պահի ապահով տեղով նոր ճանապարհ  գտնել, բայց դա խնդրի լուծում չի: Սահմանները մոտենում են, մենք գիտենք մեր աշխարհագրական դիրքը, գիտենք ՝ ովքեր են մեր հարևանները, նրանց նպատակները, մենք նաև գիտենք որ պատերազմը չի ավարտվել, չգիտենք՝ թե հաջորդ պատերազմը, երբ կլինի, հետևաբար, սահմանները անընդհատ մոտեցնել Հայաստանին շատ կոպիտ և անթույլատրելի սխալ է, որը հետագայում կարող է ողբերգական հետևանքներ ունենալ»,-մեզ հետ զրույցում ասաց Սրբուհի Գրիգորյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:21 15/02/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին պարտադրաբար զինաթափել են. Փորձագետն ահազանգում է՝ Ադրբեջանը տեսնում է, որ հայկական բնակավայրերն անպաշտպան են, կրկին գրոհելու են
13:43 15/02/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի և Գեղարքունիքի շուրջ 40 բնակավայր կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում
13:05 15/02/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Ագարակին՝ մի կողմից դիրքերը մոտ են չորս կմ, մյուս կողմից՝ 1 կմ, հնչում են կրակոցներ. գյուղապետ
11:18 15/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից. ՄԻՊ
20:21 12/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Ժողովուրդը պայթելու է և դա կլինի այնտեղ, որտեղ իրավիճակն այս պահին ամենավտանգավորն է՝ Սյունիքում». Հայկազուն Ալվրցյան
20:23 11/02/2021  |  Քաղաքական«Գնում է Սյունիքի հանձնման գործընթացը». միջազգային անվտանգային հարցերի փորձագետ
19:24 11/02/2021  |  ԼՐԱՀՈՍՀնարավոր է Սյունիքում ունենանք լուրջ փոփոխություններ՝ ազգային անվտանգությանը սպառնացող. Մելիքյան
23:28 10/02/2021  |  Քաղաքական«Փաշինյանը պատրաստվում է ժողովրդից թաքուն Սյունիքից 50 բնակավայր հանձնել Ադրբեջանին». Իսագուլյան
19:25 10/02/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար անհրաժեշտ է ԱԱԾ համաձայնությունը
21:35 08/02/2021  |  ՄեկնաբանությունՊետական գույքի կառավարման կոմիտեն վաճառում է Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը. Իրինա Յոլյան

Արխիվ

[]