ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգից ծածուկ ազգադավ գործերը նոր անուն ունեն՝ «պետական գաղտնիք» 02/15/2021 23:58 | Վերլուծություններ
ՀՀ օրենքը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», ըստ ամենայնի, «ժողովրդավարական» հայտարարվող Հայաստանում ամեն օր և ամեն ժամ կամայականորեն փոփոխությունների է ենթարկվում։ Եթե նախկինում կոնկրետ էր, թե ի՞նչ ասել է «պետական գաղտնիք», ապա հիմա թավշյա պաշտոնյաները ոտքի վրա կարող են իրենց կողմից թաքցվող՝ այս կամ այն տեղեկատվությունը, /հիմնականում՝ հակապետական/՝ «պետական գաղտնիք» որակել, հետո՝ ելնելով իրենց նպատակահարմարությունից՝ օրենքը վերաձևեն։
Բանը հասել է նրան, որ այսօր մեզ համար հույժ գաղտնի տեղեկատվություն է համարվում, ասենք, վարչապետի տիկնոջն օտարերկրյա շրջագայությունների ժամանակ ուղեկցող թիկնապահների գործուղումների համար պետական միջոցներից ծախսված գումարի չափը։
Այսինքն, եթե որոշ ժամանակներ առաջ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի տիկինը երկար-բարակ պատմում էր, թե ինչու է ինքն ամեն անգամ պաշտոնական այցերի ժամանակ ուղեկցում ամուսնուն, հյուրանոցում տեղ զբաղեցնում և այլն, այն պարագայում, երբ նախկինում նման նախադեպեր չեն եղել, իսկ նա էլ, թե՝ «չգիտեմ նախկիններն ինչու՞ չեն գնացել, քանի որ իրենց ամուսինների կողքն ինքնաթիռում և հյուրանոցի համարում ազատ է եղել, ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, գնում եմ»՝ այս և նման կարգի պրիմիտիվ բացատրություններ տալով, ապա հիմա նման դեպքերում կարճ- կոնկրետ են կապում՝ տեղեկատվությունը «պետական գաղտնիք» է և վերջ։
Իրականում վերը նշված օրենքի հոդված 2-ը սահմանում է «Պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը»։
« Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
Հիմա, թե այս սահմանման որ պարբերության մեջ են տեղավորվում Աննա Հակոբյանի թիկնապահների ծախսերը, դժվար է պատկերացնել, բայց որ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ն պետական գաղտնիք համարելով Աննա Հակոբյանի շրջագայությունների ընթացքում նրա թիկնապահների համար պետական միջոցներից ծախսված գումարի չափը , հրաժարվել է այդ մասին տեղեկատվություն տրամադրել, փաստ է։ Հետաքրքիր է՝ նույն ԱԱԾ-ն պատերազմի առաջին օրերին Աննա Հակոբյանի վարչապետ ամուսնու հետ քննարկե՞լ է վերջինիս կողմից՝ ի լուր աշխարհի մեկ տարի առաջ զորացրված պահեստայինների թիվը հայտարարելու և նրանց կոնկրետ հասցեով ուղղորդելու թեմա՞ն, թե՞այն այսօր «պետական գաղտնիք» չէ։
Արդեն իսկ «Փաստինֆոն» անդրադարձել է , որ ըստ շրջանառվող լուրերի՝ Աննա Հակոբյանի՝ դուստրերի հետ 2021թ հունվարի 14- ին Մոսկվա կատարած այցի՝ միայն տոմսերի արժեքը կազմել է շուրջ 10 հազար ամերիկյան դոլար։ Իսկ թե՝ նրանց մեկշաբաթյա ուղևորությունն իր ողջ շքեղությամբ որքան է արժեցել՝ Հայաստանի մինուս անսահմանության ձգտող ճգնաժամային բյուջեի պայմաններում, միայն պատկերացնելն իսկ այլ զուգորդումներ, քան՝ «Խնջույք ժանտախտի ժամանակ»-ն է, չի կարելի անել։ Բայց սա աննախադեպ մի բան չէ ներկաների և նրանց փոխկապակցված անձանց համար։
Ինչևէ։ Այս անձինք, իրենց վարքուբարքով, գործողություններով իրականում պետությունից շատ հեռու են, ուր մնաց թե՝ «պետական գաղտնիք»-ի նմուշ լինեն, սակայն, մեր օրերի ողբերգականությունն այն է, որ իշխանությունն իր համար յուրաքանչյուր անցանկալի տեղեկատվություն է համարում «պետական գաղտնիք»։
Ասենք, մեզ համար «պետական գաղտնիք» է Ադրբեջանում գտնվող հայ գերիների և թիվը։ Այն ումի՞ց ե թաքցվում, ադրբեջանցինե՞րից, չէ՞ որ նրանք շատ լավ գիտեն, թե՞ գերիների ծնողնե՞րից։ Ինչու՞ է թաքցվում։ Որ գերության մեջ գտնվողների հարազատներն ու չգտնվող, անհետ կորածների հարազատները հնարավորինս երկա՞ր մնան անգիտության մեջ։ «Պետական գաղտնիք» է նաև նահատակվածների թիվը։ Այս տեղեկատվությունն, ի դեպ, նախկինում երբեք այդպիսին չի համարվել։
Ցավոք, իրական «պետական գաղտնիք» համարվող տեղեկատվություններն, առնվազն վերջին պատերազմի ընթացքում առատորեն շաղ տրվեցին թշնամու առաջ։
Սակայն այս մոտիվացիան առայսօր է շարունակվում։
ՈՒրիշ ի՞նչ անուն կարելի է տալ, երբ ամեն Աստծու օր մեր պետությանն ու պետական անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը մի նոր վնաս է հասցվում, մեր սահմանները օրենքից և իրավունքից դուրս՝ մետր առ մետր ադրբեջանցիներին է զիջվում։ ՈՒ մեկ էլ պարզվում է՝ ազգից թաքուն եռակողմ կապիտուլյացիոն պայմանագրից բացի ՀՀ վարչապետի աթոռին դեռ բազմած պարտվողականը մի նոր հայ-ադրբեջանական հուշագիր է ստորագրել, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունն է խախտվում։ ՈՒ այն ազգից ծածուկ ու գաղտնի պահելու համար մեկ այլ թավշյա պաշտոնյա արդարացում որպես՝ հայտարարում է, թե՝ «պետական գաղտնիք» է։
Այսինքն, ազգից թաքուն հակապետական գործունեություն են իրականացնում և այն որակում «պետական գաղտնիք», մինչդեռ այն, ինչ անում են ՀՀ սահմանների հետ, բացառապես հանրաքվեով պիտի տեղի ունենա, քանի որ մեր պետության տարածքային ամբողջականության հարցն է դա, ինչը Սահմանադրությամբ է կարգավորվում։
Ի վերջո, սա չի՞ նշանակում, որ ցանկացած հակապետական, անօրեն բան, իսկ ներկա իշխանությունն արդեն իսկ այդպիսիք իր շալակին շատ ունի, կարող են անել և համարել «պետական գաղտնի՞ք»։
Ազգից ծածուկ ազգադավ գործերը նոր անուն ունեն՝ «պետական գաղտնիք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից