ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Ագարակին՝ մի կողմից դիրքերը մոտ են չորս կմ, մյուս կողմից՝ 1 կմ, հնչում են կրակոցներ. գյուղապետ 02/15/2021 13:05 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Ագարակի գյուղապետ Հայկ Սահակյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են՝ դեպի օդ։
«Միշտ էլ այդպես է եղել, մի ժամանակ հանգիստ էր, իսկ հիմա նորից են սկսել»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ թեեւ կրակոցները վտանգավոր չեն, բայց բնակիչներն անհանգստանում են։
Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ տարբեր ժամերի։ Այս մասին փաստող տեսանյութն արվել է երկու օր առաջ։ Կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 կմ է։ Սահակյանը տեղեկացրեց, որ գյուղի ներքևի հատվածում հենց այդքան հեռավորության վրա է թշնամին, իսկ գյուղի վերևի հատվածից ադրբեջանցիները կրկին առաջ են եկել՝ հիմա 4 կմ-ի վրայից են հսկում սահմանները։
«Երբ իրենք խոսում են՝ գյուղում լսվում է։ Երեկ չէ առաջին օրը նորից առաջ են եկել, գյուղի վերևի հատվածում տեղակայվել են։ Չորս կմ հեռու են՝ գյուղի գլխավերևում։ Մինչև առաջ գալը բավականին հեռու էին, հիմա եկել են գծի վրա նստել են։ Սահմանապահներ ունենք, ռուսները ևս շուրջօրյա հերթապահում են արդեն երկու օր է։ Առաջ են եկել ռուսի թույլտվությամբ մեր սահմանով անցել են եկել իրենց գծի վրա կանգնել են։ Մենք էլ գյուղեր ունենք, որ ճանապարհներն իրենց սահմանով է անցնում, թույլատրում են, անցնում են։ Մեկ կմ էլ ներքևի հատվածից են հեռու»։
Ագարակի խնդիրների մասին վաղուց են բարձրաձայնում, հիմնականում որսորդական զենք կրելու թույլտվության հարցն են բարձրաձայնում, որ գյուղի բնակիչները ինքնապաշտպանության համար զենք ունենան, սակայն չունեն ու դա, իրենց կարծիքով, լուրջ խնդիր է։
Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։ Իշխանություններից օգնություն չեն առաջարկել, գյուղին աջակցում է միայն համայնքապետը։
Ագարակի հիմնական ճանապարհը ևս փակվել է։ Նոյեմբերի 10-ից հետո ճանապարհի 4 կմ-ն անցել է Ադրբեջանին ու բնակիչները ստիպված այլընտրանքային ճանապարհից են օգտվում՝ 6,5 կմ երկար ճանապարհ անցնում, որն անմխիթար վիճակում է։
«Նախկինում ավելի վատ վիճակում էր, համայնքապետը վերանորոգել է ինչքան հնարավոր է»։
Եղվարդից ևս կրակոցները լսելի են՝ «Փաստինֆո»-ին հայտնեց գյուղապետ Սպարտակ Զաքարյանը, գյուղում հիմա խնդիրները շատ նկատելի չեն՝ սպասում են գարնանը։
«Առայժմ խնդիրներ չկան։ Գարունը կբացվի կհասկանանք՝ բարին հետը կգա, թե չարիքը։ Սահմանը գծում են երկկողմանի բանակցություններով, առայժմ ես չեմ տեսնում, որ երկկողմանի բանակցություններով սահմանազատում անեն»։
Եղվարդում ևս մարզկենտրոն գնալու համար ճանապարհը երկարել է՝ այլընտրանքային ճանապարհն են օգտագործում։ Որակն էլ այն չէ։ Քաղաքապետի աջակցությամբ կիսանորոգված ճանապարհը անհնար է օգտագործել, որովհետև մեծամասամբ գրունտով է պատված։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ