ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չեմ բացառում, որ այս իշխանությունը Թուրքիայի հետ, արդեն իսկ, գաղտնի հուշագիր է ստորագրել, որը կարող է առնչվել Հայկական հարցի չեզոքացման հետ». քաղաքագետ 02/12/2021 21:23 | Քաղաքական
«Օրվա իշխանությունները ժողովրդի թիկունքում, ժողովրդից գաղտնի, պայմանավորվածություններ են ձեռք բերում թշնամի երկրի ղեկավարի հետ,այսպիսով, սպասարկելով ոչ թե մեր պետության և ժողովրդի շահը, այլ փաստացի՝ թշնամու առաջ քաշած օրակարգը: Լավ հասկանալով այս ամենի անդառնալի հետևանքները, նրանք փորձում են դա, ամեն կերպ, գաղտնի պահել և թաքցնել,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանը։ Ըստ նրա՝ դրա վկայությունն է նաեւ օրեր առաջ հայտնի դարձած եռակողմ հուշագրի առկայությունը, որ կնքված է եղել Հայաստանի – Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որով էլ, փաստորեն, իրականացվել և իրականացվում են Սյունիքի մարզում տեղի ունեցող անհասկանալի տարածքային զիջումները, և այս ամենն արվում է մի ողջ պետության և ժողովրդի թիկունքում, բոլորից գաղտնի:
«Պետք է նշեմ, որ իշխանությունների այս գործելաոճը չի փոխվելու: Ավելին, ապագայում մենք թշնամու հետ կնքած նոր և ավելի անհավանական թվացող դավաճանական գործարքների ականատեսն ենք լինելու»,- ասել է նա։
Խոսելով աննախադեպ այս իրողության նկատմամբ հայաստանյան լայն հասարակության առերեւույթ անտարբեր վերաբերմունքի մասին՝ քաղաքագետը նկատում է՝ գործ ունենք հետպատերազմական շրջանին բնորոշ հոգեբանական խորը ճգնաժամի հետ. «Մենք մեզ համար կենսական նշանակության տարածքներ ենք կորցրել, կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի հատվածը, կորցրել ենք նաև մեր անվտանգության երաշխիքներն ու պետություն ունենալու հնարավորությունը: Այսպիսի իրավիճակում ժողովրդի դրսևորած անտարբեր վերաբերմունքը խոսում է հոգեբանական խորը ճգնաժամի մասին: Բացի այդ, արդեն իսկ պարզ է դառնում, որ, տևական ժամանակ ոտնահարելով մեր ժողովրդի և ազգային արժեհամակարգը, Հայաստանի ներսում գործող գործակալական ցանցը, ժողովրդին տարիներ շարունակ պատրաստել է այս պարտությանը: Վերջին հուժկու հարվածն էլ, կարծես, ամբողջովին կոտրեց մեր ժողովրդի դիմադրողականությունը, որը, թերևս, ամենացավալի իրողությունն է»:
Անդրադառնալով լուրերին, թե օրվա իշխանությունները նախապատրաստվում են մարտ ամսին՝ արդեն թշնամի Թուրքիայի հետ կնքվելիք հերթական գաղտնի և, թերևս, աննախադեպ ստորացուցիչ փաստաթղթի ստորագրմանը, քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանը նկատում է՝ բացառված չէ, որ այս իշխանությունը Թուրքիայի հետ, արդեն իսկ, պայմանավորվածություն կամ գաղտնի հուշագիր է ստորագրել, որը կարող է առնչվել Հայկական հարցի չեզոքացման խնդրի հետ. «Իմանալով այս տարածաշրջանում Թուրքիայի շահի և ռազմաքաղաքական ներկայության հեռահար նպատակների մասին, պարզ է, որ թուրքական կողմը շահագրգռված է լինելու այդ ներկայությունը սահմանափակող բոլոր գործոնների չեզոքացմանն ուղղված գործողություններով: Հետևաբար, չեմ բացառում, որ մարտին ստորագրվելիք առաջիկա հուշագրի վերաբերյալ շրջանառվող լուրերը կարող են կապ ունենալ, առաջին հերթին՝ Հայկական հարցի չեզոքացման խնդրի հետ, որի մասին մենք կիմանանք մարտ ամսին, երբ այդ հուշագիրն արդեն ստորագրված կլինի»:
Դառնալով Սյունիքի մարզում ընթացող զարգացումներին, որի վերաբերյալ մարզ կատարած այցից հետո, մտահոգիչ որոշակի տեղեկություններ է հաղորդում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, քաղաքագետը նկատում է՝ այս ամենը խոսում է այն մասին, որ դավաճանական իշխանությունը շարունակում է անարգելք իրականացնել իր առջև դրված խնդիրները. «Հրանտ Բագրատյանն իր հնչեցրած խիստ մտահոգիչ բարձրաձայնումները հիմնավորում է հստակ ամրագրված փաստաթղթերով: Դա այն իրողությունն է, որին ինքն անձամբ է ականատես եղել Սյունիք կատարած այցի ընթացքում: Մարդն անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հայկական ճանապարհով, որտեղ իրեն տեղեկացնում են, որ տվյալ տարածքն, այլևս Ադրբեջանի վերահսկողության տակ է: Սա նշանակում է, որ դավաճանները շարունակում են կատարել իրենց սև գործը, այն է՝ մաս – մաս հանձնել հայրենիքը, ինչն էլ ստիպում է, որ հայ ժողովուրդը րոպե առաջ ուշքի գա և կասեցնի այս աղետալի ողբերգությունը»,- ամփոփելով զրույցն, ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք - Շահնազարյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ