ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտանեկան բռնության հետևանքով մահացած մանկահասակ երեխայի տատը հայտարարում է, թե 1,5 տարեկան երեխային հարվածելը հանգստացնելու համար է 02/12/2021 14:16 | Քրեական խրոնիկոն
Արարատի մարզում ընտանեկան բռնության հետևանքով մահացած 1.5 տարեկան երեխայի խորթ տատը՝ Նունե Վարդանյանը պնդում է, որ երեխային հարվածել է ոչ թե ֆիզիկական ցավ կամ տառապանք պատճառելու, այլ՝ հանգստացնելու համար, ինչպես ցանկացած ծնող՝ «երեխայի հետևին է խփում» հանգստացնելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Վիրաբ Դավթյանը։
Հիշեցնենք՝ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ տղա երեխա։ Նախնական վարկածով՝ փոքրիկի մահվան պատճառը դարձել է գանգուղեղային փակ տրավման, իսկ մարմնի վրա արտաքին զննությամբ հայտնաբերվել են մի շարք այլ մարմնական վնասվածքներ։ Ավելին՝ պարզվում է, որ փետրվարի 6-ին՝ մահվանը նախորդող օրվա ընթացքում, երեխայի խորթ հայրը երեխայի լացը «լռեցնելու» համար բռունցքով երեխայի գլխին ուժեղ հարվածելուց հետո, երբ երեխան թուլացած ընկել է բազմոցին, ծածկոցը գցել է երեխայի վրա և բռունցքով երեք-չորս անգամ հարվածներ հասցրել երեխայի գլխի և մեջքի հատվածում, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին։ Փոքրիկի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեխայի խորթ հորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու և 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության համար, իսկ երեխայի մորը և խորթ տատիկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու համար։ Փոքրիկի մայրը և խորթ հայրը կալանավորվել են, իսկ խորթ տատի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Երեխայի խորթ տատի՝ Նունե Վարդանյանի պաշտպան Վիրաբ Դավթյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին առաջադրվել է մեղադրանք խոշտանգման հատկանիշներով և ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ տեղեկություններ կան, որ երեխային հարվածել է, մինչդեռ՝ հարց է ծագում, թե արդյոք երեխային հարվածելը կարող է դիտարկվել որպես խոշտանգում։
Վարդանյանի մեկնաբանության համաձայն՝ յուրաքանչյուր տատիկ երեխայի հետևին խփում է՝ երեխային հանգստացնելու նպատակով։
«Հարվածը ոչ թե ֆիզիկական ցավ կամ տառապանք պատճառելու դիտավորությամբ կամ ցանկությամբ է, այլ՝ երեխային հանգստացնելու համար»,- նշեց փաստաբանը։
Դիտարկմանը, որ արտաքին զննությամբ երեխայի մարմնին հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ, իսկ երեխայի մահը վրա է հասել գլխուղեղի վնասվածքից, ինչը չի վկայում «հանգստացնելու նպատակով հետևին խփելու» մասին՝ փաստաբանն արձագանքեց՝ նշելով, որ այդ գործով երեք մեղադրյալ կա և հարց է ծագում, թե ով է արել և նույնիսկ նախաքննական մարմինը հստակ տեղեկություն չունի, թե այդ կապտուկներն ում գործողությունների հետևանք է։
«Այն, որ երեխային վնաս է պատճառվել, ցավ է պատճառվել, այն, որ երեխայի մահը բռնության հետևանք է պարզ է, բայց թե կոնկրետ ում գործողություններից է դա եղել, դեռևս պարզ չէ, նախաքննության մարմինն էլ տեղեկություն չունի հստակ։ Խոշտանգման քրեաիրավական հատկանիշներն այնպես են, որ ինքը միայն դիտավորությամբ է դրսևորվում և անձը պետք է բռնությունը գործադրի՝ տուժողի նկատմամբ ցավ պատճառելու դիտավորությամբ։ Այսինքն՝ եթե վարույթ իրականացնող մարմինը չի կարողանում ձեռք բերված նյութերով հիմնավորել, որ Նունե Վարդանյանը գործել է այդ դիտավորությամբ, առաջադրված մեղադրանքն անհիմն է»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ վարույթ իրականացնող մարմինը Նունե Վարդանյանի մասով ճիշտ չի որակել արարքը։
Ինչ վերաբերում է քննչական գործողություններին, ապա փաստաբանը տեղեկացրեց, որ իր մասնակցությամբ միայն մեկ հարցաքննություն է եղել, առերես հարցաքննություն դեռևս չի եղել, բայց բնականաբար կլինի։ Պաշտպանը չմանրամասնեց՝ արդյոք Նունե Վարդանյանի դեմ կա ցուցմունք, թե ոչ։
Անդրադառնալով իր պաշտպանյալի կողմից «Դիմեդրոլ» խմեցնելու հանգամանքին՝ փաստաբանը նշեց, որ Նունե Վարդանյանը բժիշկ չէ և մտածել են, որ այդ դեղահաբը ցավազրկող է, որից հնարավոր է, որ երեխայի ցավերը մեղմվեն։
«Ես բան չունեմ ասելու՝ եթե անձը չուներ համապատասխան բժշկական գիտելիքներ, իրավունք չուներ երեխային նման դեղահաբ տալու, բայց արդյոք դա կարող է դիտվել որպես խոշտանգում։ Բնականաբար՝ ոչ»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք ծայրահեղ ծանր պայմաններում են ապրում և իրենց մտածելակերպը, հոգեվիճակն այլ է։ Փաստաբանը պարզաբանեց, որ չի արդարացնում, բայց պետք է ռեալ նայել իրավիճակին՝ ճիշտ գնահատելու համար։
Համայնքապետարանը ժամանակ առ ժամանակ աջակցություն էր ցուցաբերում ընտանիքին՝ հաշվի առնելով կեցության պայմանները։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Նունե Վարդանյանն ապրում է ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ, իսկ երեխայի խորթ հայրն ու մայրը՝ Ռազմիկն ու Արուսյակը, երեք ամիս առաջ են տեղափոխվել Վարդանյանների կացարան, քանի որ Ռազմիկը հնարավորություն չի ունեցել վարձով ապրելու, հայրն էլ՝ թույլ է տվել իրենց տուն տեղափոխվել։
«Երեխայի մայրը մշտապես տանն է եղել, չի աշխատել և այնպես չէ, որ երեխան կարող էր մնալ Նունե Վարդանյանի մոտ, որ ինքն էլ ինչ-որ դրդապատճառներով ցավ պատճառեր»,- նշեց նա։
Հարցին ի պատասխան, թե արդյոք ընտանիքը հաշվառված է եղել, փաստաբանը նշեց, որ Նունե Վարդանյանն ունի երեք երեխա, որոնցից մեկը 21 տարեկան է, երկուսն էլ՝ անչափահաս են և, եթե Նունե Վարդանյանը հոգեկան խնդիրներ ունենար, երեխաները ողջ չէին լինի։ Ինչ վերաբերում է երեխայի խորթ հոր՝ հաշվառված լինելու կամ որևէ կենտրոնում բուժում ստանալու հանգամանքին, փաստաբանը նշեց, որ հստակ տեղեկություն չունի այդ մասին, բայց նման լուրեր լսել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից