ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խմբակցություններից հեռացած պատգամավորները կարող են պատգամավորական խմբեր ձևավորել.Սերգեյ Բագրատյանը և Տիգրան Ուրիխանյանը նոր օրինագիծ են մշակել 02/12/2021 18:49 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը և Տիգրան Ուրիխանյանը առաջարկում են հնարավորություն տալ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին առանձին պատգամավորական խումբ ստեղծել եւ նրանց ընձեռել այն նույն իրավունքները, որոնք ունեն խմբակցության պատգամավորները։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նախագծի համահեղինակ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հետ խորհրդակցությունների արդյունքում է առաջացել նախագիծը.
«Խորհրդակցությունների, քննարկումների, միասնական օրենսդրական նախաձեռնությունների և այլ թեմաների շուրջ քննարկումները բխեցրեցին նրան, որ տրամաբանական կարող է լինել՝ ստեղծել ինչ-որ ձևաչափ՝ հնարավորություն տալով խմբակցություններում չներկայացված պատգամավորների համար ընդհանուր հարթակով հանդես գալ: Ինչու մենք ընտրեցինք պատգամավորական խումբ ձևաչափը, այլ ոչ՝ խմբակցություն, որովհետև Սահմանադրությունը ԱԺ մարմիններ ձևավորելու հնարավորությունը տվել է միայն ԱԺ-ի ձևավորման պահին: Մենք քննարկում էինք անկախ պատգամավորներին խմբակցություն ստեղծելու հնարավորություն տալու տարբերակը, բայց քանի որ կա այդպիսի հակասություն, որոշվեց պատգամավորական խումբ տարբերակը, որպեսզի լինի հարթակ և խորհրդակցենք, քննարկենք տարբեր հարցեր: Վերջապես անկախ պատգամավորներն ունեն մեկ ընդհանրություն, դա անկախությունն է և նշանակում է, որ դա նախադրյալ է՝ ինչ-որ բան քննարկելու համար»,-ասաց պատգամավորը:
Ուրիխանյանն ընդգծեց, որ խորհրդարանում այս պահին կա 6 անկախ պատգամավոր, ինչն արդեն իսկ լուրջ թիվ է.
«Մենք ունեցել ենք խորհրդարաններ, որտեղ ավելի փոքրաթիվ խմբակցություններ են եղել: Այն պատգամավորներին, որոնք ունեն պոտենցիալ՝ օրենսդրական աշխատանքով, վերահսկողությամբ, լսումներ կազմակերպելու, դիվանագիտական աշխատանք իրականացնելու համար, ինչու հնարավորություն չտալ այդ պոտենցիալը կիրառել՝ հանուն ՀՀ-ի, հանուն խորհրդարանի և քաղաքացու շահի միայն այն պատճառով, որ կա ԱԺ կանոնակարգ օրենքում մի հակասություն դա ճիշտ չէ»,-ասաց Ուրիխանյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ պատգամավորների խումբր կարող է ոչ ֆորմալ խմբակցության տեսք ունենալ.
«Եթե մարդիկ ունեն միատիպ դիրքորոշում, ապա ոչինչ չի խանգարի միասնաբար գործելու: Անկախ պատգամավորներից շատերի հետ կա երկխոսություն, դա արտահայտվում է քվեարկություններով»,-ասաց Ուրիխանյանը:
Պատգամավորը նշեց, որ նախաձեռնել են նաև «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկում են անկախ պատգամավորներին ընձեռել որոշ հնարավորություններ՝ օրինակ՝ լսումներ իրականացնել, պատվիրակություններ ձևավորել և որոշ վերահսկողական գործառույթներ, որոնք խմբակցություններն ունեն, իսկ անկախ պատգամավորները՝ չունեն:
«ԱԺ կանոնակարգ օրենքում էլ, «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում էլ կան դրույթներ, որտեղ գրված է՝ պատգամավորն իրավունք ունի, օրինակ, ընդգրկված լինել որևէ հանձնաժողովում, սա համարվում է նաև պարտականություն, բայց դա կարող է անել միայն խմբակցությունը, եթե խմբակցությունը որոշում է, որ պատգամավորը չպետք է լինի այսինչ հանձնաժողովի անդամ, ապա պատգամավորը զրկվում է այդ իրավունքից»,-ասաց Ուրիխանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ