ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհետ կորած զինծառայողների հարազատների մեքենաները տուգանային հրապարակ են տարվել 02/12/2021 14:57 | ԼՐԱՀՈՍ
Իրենց զավակներին գտնելու պահանջով կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրած անհետ կորած զինծառայողների հարազատների ավտոմեքենաները ոստիկանությունը տուգանային հրապարակ է տեղափոխել։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին կառավարության մոտ ակցիա իրականացնող անհետ կորած զինվորների ծնողներից մի քանիսին ընդունել են կառավարությունում, որին ներկա է եղել նաև աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որն անհետ կորած զինվորների ծնողներին ասել է՝ «շնորհակալ եղեք, որ գոնե այդ հինգ հոգուն բերել ենք»։ Պաշտոնյայի այս հայտարարությունը վրդովվեցրել էր ծնողներին, որոնք ի նշան «շնորհակալության» ծաղկեփունջ, գինի և շոկոլադ էին ուղարկել Արսեն Թորոսյանին, ապա ավտոմեքենաներով փակել Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծի պողոտայի ճանապարհը՝ կաթվածահար անելով երթեւեկությունը։
Ոստիկանությունն ակցիայի երեք մասնակցի մեքենաները տեղափոխել է տուգանային հրապարակ՝ ավտոմեքենան ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։
Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, որի մեքենան եւս տեղափոխվել է տուգանային հրապարակ, «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ այն դեռ տուգանային հրապարակում է.
«Կասեն արի տար՝ կգնամ կբերեմ, չեն ասի՝ թող մնա այնտեղ։ Ինչ կասեն, էդ էլ կանենք։ Կասեն՝ տուգանք վճարեք, օրինական ձևով թող ներկայացնեն, թե տուգանքն ինչի՞ համար է, ի՞նչ չափի է, ես կվճարեմ։ Ես չեմ էլ գնացել Գայի»,- ասաց Ղուկասյանը։ Նրա դիտարկմամբ՝ ոստիկանությունն ունեցել է հատուկ հրահանգավորում իր մեքենան տուգանային հրապարակ տանելու համար։
«Փորձեցինք ամեն ինչ անել, որ չտարվի, բայց ասացին, որ հրաման է, պետք է կատարվի, այդքանով սահմանափակվեցինք։ Ես ուրիշ մեքենայով ծնողիս տուն եմ տարել»,- ասաց Արսեն Ղուկասյանը, որի մայրը երեկ իրեն լավ չէր զգում, խնդրել էր, որ ակցիան դադարեցվի ու որդին էլ իր հետ տուն գնա։
Անհետ կորած զինծառայողի հարազատ Էմիլ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ հարազատների մեքենաները տուգանային են տարել ոստիկանները՝ պարեկային խմբի ուղեկցությամբ։
«Ակցիայի ժամանակ եկանք համաձայնության, որ դադարեցնում ենք, որ չխանգարենք ոչ մեկի, պայմանավորվեցինք, որ հանգիստ դուրս ենք գալիս։ Արսենն ուզում էր մորը տուն տանել, դուրս եկավ, հասավ փողոց, կանգնեցրեցին, որ կառավարության մոտ ճիշտ տեղում չես կայանել մեքենան , ուստի մեքենան պետք է գնա տուգանային հրապարակ։ Արմենի մեքենան էլ Զաքյան փողոցի վրա էր կայանվել, որին ոչ միայն ՃՈ-ն, այլեւ պարեկային խումբն է ուղեկցել տուգանային։ Երրորդ մեքենան էլ հետո է տարվել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը, որի մեքենան տարվել է տուգանային, արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում էր Արցախում՝ մի քանի այլ ծնողների հետ միասին մասնակցում էր անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներին։ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել են նրա եղբայրն ու եղբորորդին, որոնցից տեւական ժամանակ որեւէ տեղեկություն չեն ունեցել։ Դեկտեմբերին հաջողվել է գտնել նրա եղբոր դին, իսկ եղբորորդին համարվում է անհետ կորած։
Փետրվարի 11-ի ակցիային մասնակցել է նաեւ Ա.Ղուկասյանի մայրը։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր եւ խնդրել էր որդուն տուն գնալ։ Անհետ կորած զինվորների հարազատները որոշել էին դադարեցնել իրենց բողոքի ակցիան, ինչից հետո էլ ոստիկանությունը նրանց մեքենաները տեղափոխել է տուգանային հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից