ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանցիներից մեկն ինձ մոտենում, ցույց է տալիս հուշագիր, որի տակ Նիկոլն է ստորագրել, որով այդ հատվածը իրենցն է. Բագրատյան 02/12/2021 17:04 | ԼՐԱՀՈՍ
«Ի՞նչ է արել ամենայն հայոց գիժը, հիվանդը։ Անպատրաստ, իր այդ ուղեղով առանց մարդկանց ուղեկցության գնացել ու դեմ են տվել ստորագրել է «Google maps»-ը։ Հետո պարզվում է, երկու տարի առաջ ամենապարզ բանն է տեղի ունեցել։ Ադրբեջանցիները փողը տվել են, ամերիկյան ընկերությունը՝ Google-ը ճանապարհը քաշել է դեպի արևմուտք, որ մենք չօգտվենք այդ ճանապարհից։ Հարց է առաջանում «Google maps»-ը ո՞նց իմացավ՝ որտեղ է այդ սահմանը, ո՞նց է ճանապարհը գծել, եթե ասում եք թուղթ չկա»,- այս մասին Ազատության հրապարակում հավաքի ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը։
Վերջինս պատմեց, որ Կապանից Ճակատեն տանող ճանապարհով են անցել ու նկատել, որ սահմանապահները ճանապարհի աջ կողմից 100 մետր հեռու էին, իրենց զգուշացրել են առաջ չշարժվել, ապա պատմեց, թե ինչ աբսուրդային պայմաններում է «GPS»-ով որոշվում Հայաստանի սահմանը:
«Մենք անցնում ենք ու երեք մեքենայով գալիս են ռուսական սահմանապահներ, հանդիպում ենք իրենց ու մոտենում են ադրբեջանցիները։ Ճանապարհը երկկողմանի էր՝ 10 մ լայնությամբ, ես հարցնում եմ՝ «ի՞նչ գործ ունեն իրենք», ինձ պատասխանում են, թե ճանապարհն իրենցն է։ Ադրբեջանցիներից մեկն ինձ մոտենում է, ցույց է տալիս հուշագիր, որի տակ Նիկոլն է ստորագրել»։
Բագրատյանի խոսքով հուշագրում գրված է ճանապարհի երկայնությունն ու լայնությունը, նրան համոզել են, որ «GPS»-ով են սահմանները նշել, հայտնել են նաև, որ այդ հատվածում սահմանը որոշված չի եղել:
«Եթե սահմանը որոշված չի եղել, ուրեմն սահմանը չկա։ Եթե մեկի սահմանը չկա, ուրեմն ինքը չկա։ Ինձ ասում են թուղթ չկա, որ երկու կողմը ստորագրեն։ Կապանի և Զանգելանի շրջգործկոմը թուղթ ունի, Գորիսի ու Լաչինի շրջգործկոմում նման թուղթ կա՝ հաստատված Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդի կողմից»։
Բագրատյանը հավելեց՝ բացառվում է, որ ճանապարհը լինի ադրբեջանական.
«Եթե սա ադրբեջանական հող է ու մենք այստեղ ճանապարհ ենք կառուցել, ուրեմն ադրբեջանական ԽՍՀ նախագահների որոշում կա, իսկ եթե որոշումը կա, ուրեմն մենք հողահատկացումն առել ենք։ Ադրբեջանցիք անելիք չունեն այստեղ»։
Բագրատյանը բացատրել է՝ 85 թվականին անգամ ճանապարհը չէր կարող ապօրինի կառուցված լինել «Մեզ թուրքերը կգզեին։ Կառուցել ենք, 40 տարի շահգործում ենք և պարզվում է՝ մերը չէ»։
Հրանտ Բագրատյանը Սյունիք կատարած այցից ու ճանապարհահատվածում ադրբեջանական կողմի ներկայացրած թղթերից տպավորություն է ստացել, թե՝ «ադրբեջանական հողում են ապրում հայերը, Սյունիքն էլ ադրբեջանական է»։
«Շուռնուխի հատվածում 21 կմ ադրբեջանցիներ են ու ասում են այդ ճանապարհն իրենցն է։ Նման բան բացառվում է,ինչպես նաև բացառվում է, որ թուղթ ցույց տան, թե դա Ադրբեջանական է»։
Բագրատյանին զայրացնում է, որ ԱԺ-ում շատերը հստակ հարցի մասին ոչինչ չգիտեն, բայց ելույթներ են ունենում։ Բագրատյանը վստահ է՝ սահմանների ճշգրտումներ կսկսվեն Գեղարքունիքի, Տավուշի, նաև Արարատի հատվածում։
Ադրբեջանցիները պնդում են նաև, որ Տիգրանաշենը պետք է վերադարձնել, սակայն Մոսկվան պայման է առաջարկել՝ Արծվաշենը վերադարձնելու պարագայում պետք է նման բան լինի։ Այս պարագայում, ըստ Բագրատյանի՝ եթե սյունեցիները օգնություն չստանան՝ կամ կհայտարարեն առանձին հանրապետության մասին, կամ պետք է հաշտվեն ադրբեջանցիների հետ ապրելով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան