ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած տվյալ, որը չի կարող թույլ տալ մարդուն նույնականացնել, ապա դա անձնական տվյալ չէ. Հայրապետյան 02/12/2021 13:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը փաստում է՝ վիճակագրական տվյալների հրապարակումը անձնական տվյալ չի կարող համարվել։
«Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք վիճակագրական տվյալների հրապարակումը իրենից ենթադրո՞ւմ է անձնական տվյալների մասին օրենքի խախտում, մասնավորապես՝ անհետ կորած, մահացած, կամ գերեվարված անձանց թիվը հրապարակելով խախտվո՞ւմ է «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքը, մասնագետը մանրամասնեց՝ անձնական տվյալը մարդուն նույնականացնող տեղեկությունն է: Սա նշանակում է, որ ցանկացած տվյալ, որը չի կարող թույլ տալ մարդուն նույնականացնել ուղղակի կամ անուղղակի, ապա դա անձնական տվյալ չէ ու երբ խոսք է գնում այնպիսի վիճակագրական տվյալների կամ այնպիսի տեղեկությունների մասին, որոնք թույլ չեն տալիս ոչ մի կերպ մարդուն նույնականացնել, հետևաբար դա անձնական տվյալ չէ։
«Ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ իրավաչափության վերաբերյալ հարցը գործակալությունը լուծում է բացառապես պատշաճ քննություն, ստուգում իրականացնելուց հետո, ու ուղղակի չեմ կարող ասել այս կամ այն տվյալի հրապարակումը անձնական տվյալների մասին օրենքի խախտո՞ւմ է, թե ոչ, որովհետև այն բալանսավորվող իրավունք է»։
Իսկ ո՞ր հիմքով գերատեսչությունները կարող են մերժել վիճակագրական տվյալների տրամադրումն ու ո՞ր դեպքում, Հայրապետյանը նշեց.
«Մեր օրենսդրությամբ անձնական տվյալները, երբեմն, կարելի է մերժել, եթե չկա իրավական հիմք այդ տվյալների տրամադրման, եթե այդ տվյալները գաղտնիքի որևէ կարգավիճակ ունեն, որևէ ռեժիմի են ենթարկվում, այս դեպքում անձնական տվյալը տվյալի տեսակի անվանումն է, ոչ թե ռեժիմը»։
Հայրապետյանը հավելեց, որ օրինակ՝ անուն ազգանունները անձնական տվյալ է ու, եթե այն հայտնվի համացանցում, ապա մնալու է հավերժ։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ին Փաստինֆո»-ն դիմել էր գրավոր հարցմամբ, որով ակնկալում էինք ստանալ պատասխաններ, թե քանի՞ նահատակված զինվորի վերաբերյալ ունեն տվյալներ, նրանցից քանի՞սն են ժամկետային զինծառայող, քանի՞սը պահեստազորային, քանի՞սը կամավոր։ Նույն տվյալներն ակնկալում էինք ստանալ նաեւ անհետ կորածների վերաբերյալ։ Փորձել ենք պարզել նաև, թե քանի՞ զինվորի ինքնություն չի պարզվել, թեև դիերը հայտնաբերվել են, սակայն ՊՆ-ից հարցմանը չեն պատասխանել, նշելով, որ դրանք անձնական տվյալների մասին օրենքի խախտում է։
«Հայտնում ենք, որ հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները՝ տեղեկատվության տրամադրումը մերժվում է»,- գրված է ՊՆ-ի պատասխանում։
Նկատենք, որ «Փաստինֆո»-ն նույնականացնող որեւէ տվյալ չէր հայցել, այլ միայն վիճակագրություն, որի տրամադրումը, փաստորեն, մերժվել է օրենքի խախտմամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ