ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը պատրաստ է բոլոր գործերը մի կողմ դնել ու թիթեռ նկարել․ Մենուա Հովսեփյան 02/12/2021 19:56 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի անտուն մնացած մարդկանց համար պետության միջոցներով 12 տուն պետք է կառուցվի, սակայն կառավարությունը նման որոշում կայացրեց, երբ բարեգործներն արդեն որոշել էին գյուղում նոր տներ կառուցել։
Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը «Փաստինֆո»-ին ասաց՝ երբ ներքևի թաղից ժողովրդին տարհանել են, բարեգործները ծրագրել են նրանց համար տներ կառուցել․ «Ինձ թվում է՝ երկու կողմն էլ իրար հետ հանդիպել է, խոսել և ընդհանուր կարծիքի եկել, թե ով քանի տուն է կառուցելու, իսկ շինարարական աշխատանքները կատարվում են և՛ բարեգործների, և՛ կառավարության կողմից»,-նշեց Հակոբ Արշակյանը։
Նկատենք, որ այս շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Սյունիքում առանց տուն մնացած մարդկանց խնդրին, ասել էր․ «Մեր պայմանավորվածության համաձայն՝ ուղիղ մեկ շաբաթ անց շինտեխնիկան անցավ գործի և չնայած այդ շինարարությունը համայնքապետարանի աշխատակիցների կողմից փորձ արվեց ներկայացնել որպես բարերարների կողմից իրականացվող աշխատանք, ուզում եմ շեշտել, որ դա պետական ծրագիր է և իրականացվում է պետության միջոցներով»։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի հետ, ով ասաց՝ մի խումբ բարերարներ դեռևս նոյեմբերին առաջարկել են անտուն մնացած մարդկանց համար Շուռնուխում բնակարաններ կառուցել ենթակառուցվածքների հետ միասին, և այդ գործընթացն արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է․ «Կառավարությունը ևս 11 կամ 12 տուն է կառուցելու։ Փոխվարչապետը 11 տուն է ասում, Սյունիքի մարզպետարանը 12 տուն է ասում։ Ինչ վերաբերում է փոխվարչապետի ասածին, ապա ես ոչ թե ասել եմ, որ կառավարությունը չի անում, այլ ասել եմ, որ կառավարությունը կապ չունի տվյալ շինարարության հետ, որն այդ պահին սկսվել է Շուռնուխում։ Իմ ասածից հետո կառավարությունը տարել մի 5 տրակտոր է լցրել Շուռնուխ, սկսել հողային աշխատանքներ կատարել։ Կարծում եմ՝ հողային աշխատանքը դեռևս շինարարություն չէ։ Այսինքն նրանք պատրաստ են բոլոր գործերը մի կողմ դնել ու թիթեռ նկարել։ Թիթեռ են նկարում նրա համար, որ ընդամենը ասեն՝ ես ճիշտ չեմ ասել։ Նորից եմ ասում՝ կառավարությունը փաստացի իրականացվող շինարարության հետ կապ չուներ, բայց այն, որ կառավարությունը ծրագիր ունի 12 տուն կառուցելու, ճիշտ է, բայց մինչև օրս նրանք հիմնական գործառույթը թողած, փոքր երեխայի նման ինչ-որ պատասխաններ են տալիս»,-նշեց Մենուա Հովսեփյանը։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել Շուռնուխի վերևի հատվածում։ Համայնքապետարանը բարերարներին տրամադրում է նաև համապատասխան տեխնիկա։ Առանց տուն մնացած շուռնուխցիները նախքան մշտական բնակավայր ունենալը, այս պահին տարբեր վայրերում են բնակվում։
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը, ում տունը ևս անցել է թշնամու վերահսկողության տակ, ընտանիքի հետ այս պահին ապրում է գյուղապետարանում․ «Կան մարդիկ, որ Երևանում, Կապանում են ապրում և տներն ազատ են, դրանք տրամադրել ենք այդ մարդկանց։ Մարզպետարանը երկու տնակ է տվել, որտեղ երկու ընտանիք է ապրում։ Երկու ընտանիք Գորիսում է, երկուսն էլ՝ Կապանում»,-նշեց Հակոբ Արշակյանը։
Գյուղում առկա է նաև լուրջ սոցիալական խնդիր։ Գյուղապետը նշում է՝ կենդանիներն այս եղանակին պետք է դուրս գային՝ արածելու, սակայն դուրս չեն գալիս, քանի որ կարող են փողոցն անցնել ու հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածներում․ «Ստիպված մարդիկ փակի տակ են պահում անասուններին, այս արևոտ եղանակին գոմում են մնում։ Խոտի պակասություն էլ է լինելու։ Այնպես, որ այստեղ արդեն ամբողջ գյուղն է տուժում»,-ասաց Հակոբ Արշակյանը։
Համայնքապետարանում այժմ փորձում են խնդրի լուծման տարբերակ գտնել, քննարկվում է նաև խելացի անասնագոմեր կառուցելու հարցը․ «Քննարկում են խելացի անասնագոմ կառուցել, փակի տակ պահելու սիստեմով։ Կառավարությունն էլ է առաջարկել, որ այդպիսի աշխատանքներ իրականացվեն»,-հավելեց Հակոբ Արշակյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ