ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջին շաբաթներին Ալիևի տոնը մի փոքր փոխվել է. Նա Փաշինյանին է տեսնում որպես առանցքային կերպար, որը կօգնի կատարել իր պահանջները. Թոմաս դե Վաալ 02/12/2021 19:41 | Քաղաքական
Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի դիտարկմամբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը Նիկոլ Փաշինյանին դիտարկում է որպես առանցքային կերպար, որը կօգնի հասնելու իր պահանջներին։
Հայտնի վերլուծաբանի հոդվածը հրապարակվել է Carnegie Europe պարբերականում՝ «Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման անավարտ գործընթաց» խորագրով, որտեղ Թոմաս դե Վաալն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, այդ թվում 2020 թ. սեպտեմբերին սկսված պատերազմին, նոյեմբերին կնքված փաստաթղթին, որը Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանգնեցրեց։ Հեղինակն ամրագրում է՝ այդ փաստաթղթով պատերազմը դադարեցվեց, սակայն իրավիճակը դեռևս այդքան էլ կայուն և խաղաղ չէ։
Հարավ կովկասյան հակամարտությունների մասնագետ Թոմաս դե Վաալի պնդմամբ՝ նոյեմբերի 9-ից տարածաշրջանի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան փոխվեց՝ Մոսկվային կրկին տալով գլխավորի դերը։ Գերիների նկատմամբ վայրագությունները զայրույթ են առաջացնում հանրությունում, իսկ զոհերից շատերի աճյունները ընտանիքներին չեն հանձնվել, մինչդեռ երկու երկրները շարունակում են իրենց պահել այնպես, կարծես նրանք դեռևս գտնվում են պատերազմական վիճակում։
«Հայերը կարծես թե վիրավորվել են ճակատագրի հանկարծակի շրջադարձով, եւ շատերը՝ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները, պնդում են, որ համաձայնագիրը իրավական կարգավիճակ չունի։ Խոստանում են՝ օգտագործել իշխանությունը՝ վերադարձնելու կորցրած հողերը»։ Թոմաս Դե Վաալը խոսում է նաև ադրբեջանցիների տրամադրությունների մասին, ըստ որոնց՝ Ղարաբաղյան հակամարտությունն այժմ լուծված է և «անցյալում» է։
Հոդվածում պնդումներ կան, որ չնայած մարտական գործողությունների ավարտին ՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ շատ հարցերի շուրջ են վիճում, իսկ տրամադրություններն արմատապես տարբեր են։
«Հաղթանակի շնորհիվ նոր լեգիտիմության հասած Ալիևն օգտագործում է առավելությունն ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ հայերի նկատմամբ։ Նա բազմիցս քննադատել է ընդդիմադիր՝ «Ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցություններին, ովքեր 90-ականներին կառավարություն են ձևավորել ու այդ տարածքները կորցրել են։ Այն կարելի է մեկնաբանել նաեւ որպես Ալիեւի ՝ իր ժառանգությունը կառուցելու ձգտում, որով վերջինս ցանկանում է հարված հասցնել այն ադրբեջանցիներին, որոնք հիասթափված են օրինակ՝ ռուս խաղաղապահների տեղակայմամբ կամ Ադրբեջանի տնտեսության ծանր վիճակով»։
Հոդվածագիրը ասում է, որ անգամ զինադադարից հետո Ալիևը շարունակում է հայերին «թշնամի» համարել եւ հիշեցնում այն տեսանյութերը, որով Ալիևը առաջին տիկնոջ հետ ծաղրում էին հայերին։
Նրանք մեքենան կանգնեցնում էին Կուբաթլիի ազատագրված շրջանում ՝ հայերեն ցուցանակ տեսնելիս հրամայում է զինվորներին հանել այն, ապա ոտնակոխ անում։ Բացի այդ, Բաքուն փոստային նամականիշեր է թողարկել,որտեղ պատկերված էր Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղը եւ վերջերս գրավված շրջանները, որոնք քիմիական ախտահանման է ենթարկվում՝ հայերին բացահայտ ներկայացնելով որպես ինֆեկցիա։
Վերլուծաբանն արձանագրել է, որ կոնֆլիկտից անմիջապես հետո, ժամանակ առ ժամանակ Ալիևն անձամբ հայհոյել է Փաշինյանին։ «Ne oldu, Pashinyan»՝«Ի՞նչ պատահեց, Փաշինյան» արտահայտությունը, որն Ալիևն արեց նոյեմբերի 10-ին՝ կայծակնային արագությամբ տարածվեց երկու երկրների օնլայն տիրույթում։
«Վերջին շաբաթներին նրա տոնը մի փոքր փոխվել է, և Ալիևի արտահայտություններն ուղղվեցին Հայաստանի նախկին առաջնորդների դեմ, գուցե այն պատճառով, որ նա տեսնում է Փաշինյանին որպես առանցքային կերպար, որը կօգնի հասնել իր պահանջների կատարմանը»։
Հոդվածագիրը նկատել է, որ հայկական կողմից առնվազն 3500 մարդու կյանք խլած՝ հանկարծակի, անսպասելի եւ ջախջախիչ պարտությունը շատերին թողել է անելանելիության, իսկ երկիրը՝ քաղաքական շփոթության մեջ։
«Ինքը՝ Փաշինյանը, հնարավոր է, օգնել է 2020 թ. պատերազմի հրահրմանը՝ ղարաբաղյան հարցում իր ազգայնական հռետորաբանությամբ և հրաժարվելով ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների շրջանակներում խաղաղ գործընթացի վերաբերյալ պարտավորություններ ստանձնելուց։ Սակայն միանգամայն հավանական է, որ նա այդպես վարվեց ոչ թե Ղարաբաղի հարցին կրքոտ նվիրվածության, այլ հակառակը՝ քանի որ ցանկանում էր հետաձգել ղարաբաղյան հարցի լուծումը, որպեսզի կենտրոնանա Հայաստանի՝ իր հավակնոտ ներքին օրակարգի վրա»։
Հոդվածում մեջբերել են նաև Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերը, թե Փաշինյանը հետխորհրդային Հայաստանում իշխանության եկած առաջին առաջնորդն է, ում օրակարգը կենտրոնացած չէր Ղարաբաղի շուրջ։
«Ղարաբաղն իր համար խնդիր էր»:
Նոյեմբերի 10-ին հրադադարի մասին ստորացուցիչ համաձայնագրի ստորագրումից հետո Փաշինյանը բախվեց ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների կողմից հրաժարական տալու կոչերին, այլ նաև նախագահ Արմեն Սարգսյանի, Եկեղեցու տարբեր ճյուղերի ղեկավարների կողմից նույն պահանջին։ Փաշինյանը նախընտրեց պայքարել իր դիրքի համար և պարտության մեջ մեղադրեց իր նախկին ղեկավարներին։
«Չնայած նախկինում ունեցած բարձր վարկանիշներին, որը նա վայելում էր 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, կտրուկ իջել է, սակայն մինչ օրս շարունակում է կառչել իշխանությունից»։
Հոդվածում ներկայացնում են նաև այն խնդիրները, որի առաջ կանգնեց Հայաստանը՝ տարածքային կորուստներ, դիրքային փոփոխություններ Սյունիքի մարզում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ