ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատասխան եք տալու ժողովրդի առաջ և Աստծո առաջ. Գագիկ Ծառուկյան 02/12/2021 20:40 | ԼՐԱՀՈՍ
Ես միշտ խոսել եմ իրականը, ինչը ես վերլուծում եմ, ինչը որ տեսնում եմ, ինչքան որ քաղաքականության մեջ կամ, նույն իրականությունն ասում եմ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով 2020թ․ հունիսի 5-ին կուսակցության քաղխորհրդի ընլայնված նիստի ժամանակ իր՝ կառավարության 100 տոկոս հրաժարականի հայտնի պահանջին և Հայաստանի համար բավականին տխուր հեռանկարի կանխատեսմանը, ինչպես նաև դրան հետևած քրեական հետապնդմանը։
«Ես միշտ խոսել եմ իրականը, ինչ ես վերլուծում եմ, ինչ որ տեսնում եմ, ինչքան որ քաղաքականության մեջ կամ, նույն իրականությունը, ինչ որ տեսնում եմ, վերլուծում եմ, տեղյակ եմ պահում, ասում եմ։ Ես էս երկրում ապրում եմ, շփվում եմ բոլոր ոլորտների հետ, ժողովրդի հետ, հետևում եմ բանակցություններին, հանդիպումներին, սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավիճակին, և իմ վերլուծությունը, որը ես անում եմ, ներկայացնում եմ, և դա իրական ա։ Մոտավորապես կլինի 20 տարի, որ քաղաքականության մեջ եմ, և չկա այնպիսի մի բան, որ ես ասած լինեմ, և դա իրականությանը չհմապատասխանի։ Իմ ցանկությունը՝ պետությունը հզոր լինի, տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի, որ իմ երեխաների ապագան էլ փայլուն լինի», ասել է Գ.Ծառուկյանը։
Թեև 2020թ․ ամռանը լայնածավալ պատերազմի ազդակներ, կարծես, դեռ չկային, բայց Գագիկ Ծառուկյանը նաև այս բնագավառում էր վատ զարգացումներ սպասում.
«Խաղաղը ո՞րն ա, եթե դու նայում ես` Տավուշում պատերազմ ա լինում, գեներալ են խփում, և Թուրքիան արդեն գալիս ա զորավարժություններ Արցախում անցկացնի, հասկանալի ա, որ վերլուծություն ա պետք։ Եթե ես կարողանում եմ վերլուծել, ներկայացնել, որ մենք ունենք 3-4 ամիս ժամանակ, որ պետք է նախապատրաստվենք, բանակցենք, ու դրա փոխարեն ինձ ձերբակալում են, որ ես չխոսեմ, իրականությունը չասեմ, ու իրենք էլ քայլ չեն կատարում, պատերազմը սկսում ա, ասում են՝ սա անակնկալ էր։ Եթե ես կարողանում եմ վերլուծությամբ ներկայացնել, ասել, ուրեմն էս ամբողջ պետությունը, համակարգը չի՞ կարողանում նախապատրաստել իրա վերլուծությունները․․․․ ո՞նց ա լինելու, ես ասեմ՝ ձերբակալության օրն էլ հենց Անվտանգության շենքի մոտ էլ եմ ասել։ Անկախ ամեն ինչից, ես ինչ ասել եմ, ասում եմ, ասելու եմ՝ ոչ ձերբակալությունից եմ վախում, ոչ որևիցե բանից։ Ես էս երկրում ապրում եմ, իմ համար կարևորը իմ երկիրն ա, իմ ժողովուրդը, իմ պետության հզորությունը, և, ասենք թե՝ Անվտանգության ձերբակալման օրն էլ դատարան էլ չեմ գնացել, գիտեի՝ ձերբակալելու են, վճռի համար, գնացել, ասել եմ՝ դռները բացեք, եկել եմ։ Եվ եթե դուք ինձ ձերբակալելով խնդիր եք լուծելու, ոչ մի հարց էլ չի լուծվելու։ Ոչ ժողովրդի սոցիալական վիճակը, ոչ տնտեսական և ոչ էլ Արցախի հարցը։ Այլ պատասխան եք տալու ժողովրդի առաջ և Աստծո առաջ։ Ասել եմ և ասել եմ՝ դռները բացեք», նշել է ԲՀԿ առաջնորդը։
Պատասխանելով դիտարկմանը, թե պատերազմից առաջ Ծառուկյանի խափանման միջոցը փոխվեց, իսկ դրա ընթացքում էլ տպավորություն էր, որ Փաշինյանը հրաժարվել է իր այդ գործելաոճից, հնարավո՞ր է վերսկսի այն, Գագիկ Ծառուկյանը նշել է․
«Դա ինձ չի հետաքրքրում, ինչ ուզում են, թող անեն, ես ինչ տեսնում եմ, ինչ մտածում եմ, նա էլ ասում եմ։ Իմ համար ամենակարևորը պետությունն է, տնտեսությունը, երկիրն ա, ժողովուրդը, ու ցանկացած քաղաքացի, ցանկացած մարդու կամ քաղաքական գործչի համար ամենակարևորը իր ժողովուրդն ա, իր պետությունը։ Պետության հզորացումը, որ միշտ հզոր պետության հետ են հաշվի նստում, և կայացած մարդու, հայրենասեր մարդու, տեսած մարդու ցանկությունն էն ա, որ ինքը հզոր երկրում ապրի։ Եվ ինչ հնարավորություն ունի, պետք է օգտագործի այդ պետությունը հզորացնելու, զարգացնելու, ժողովրդի վիճակը բարեկեցիկ դարձնելու։ Եվ անկախ ամեն ինչից՝ մենք ընդդիմություն ենք եղել, ընդդիմություն չենք եղել, հետևողական կարգով Դուք հետևում եք, որ ամեն ինչ արել եմ, ներդրողներն էլ եմ բերել, շեյխեր էլ եմ բերել, մեծահարուստներ էլ եմ բերել, Իտալիայից էլ, Իսպանիայից էլ, Ֆրանսիայից, Եգիպտոսից էլ․․․ որ մարդիկ գան, փող դնեն, ծրագրեր իրականացնեն, ու լիարժեք կկարողանա պետությունը զարգանա»։
Գ.Ծառուկյանի խոսքով՝ այսօր հիմնական խնդիրը բյուջեի գումարներն ավելացնելն է.
«Ով գալիս ա՝ «թոշակները կբարձրացնեմ, աշխատավարձերը կբարձրացնեմ»։ Հարց ենք տալիս՝ ո՞նց ես բարձրացնելու, բա եթե բյուջեով հնարավոր լիներ, ցանկացած ղեկավար կբարձրացներ։ Այ, պետք է ծրագիրն իրականացնեն, որ էս ծրագիրը, գումարը դնում ենք, ասենք՝ պաշարներով, որ դրա սպառումը կա, աշխատատեղ լինի, կարողանանք արտահանենք, վաճառենք, եկամտահարկ, շահութահարկ, բյուջեն կավելանա 1 միլիարդով։ 1 միլիարդ ավելանալու դեպքում եռամսյակը սա է լինելու, կիսամյակը՝ սա, էս գումարը տրամադրելու եմ, որ 1 միլիարդի դեպքում 30 տոկոսը տրամադրեմ թոշակների բարձրացմանը, 30 տոկոսը՝ աշխատավարձերի բարձրացմանը։ Էսօր պետք է հասկանալի լինի, ընկալելի, որ մարդը ոչ թե անգիր արած, նախապատրաստված, գեղեցիկ գրած, այլ լիարժեք, հիմնովին կարողանա ներկայացնի, ապացուցի զարգացումը, ապագան։ Որ մարդը կարողանա հույս ունենա, տեսնի, որ, այո, շանս կա»։
ԲՀԿ առաջնորդը խոսել է նաև գնաճի ու օրեցօր վատթարացող տնտեսական վիճակի մասին․
«Էսօր մենք նայում ենք, հիմնական խնդիրը․ դրամը արժեզրկվում է, ճի՞շտ է, թե՞ ոչ։ Բարձրացել ա գները, կարագը, ասենք թե՝ ձեթը, բայց թոշակը նույնն ա։ Բայց էսօր մարդը ո՞նց կարող է դրանով, էս թոշակներով ապրի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ