ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտանեկան բռնության դեպքերի մասին կանայք ավելի շատ են բարձրաձայնում, քան երեխաները. Նրանք գրեթե չեն դիմում. Իրավապաշտպան 02/12/2021 20:57 | ԼՐԱՀՈՍ
Արարատի մարզում ընտանեկան բռնության հետևանքով մանկահասակ երեխայի մահվան լուրը կարծես սառը ցնցուղ էր, որը ստիպեց ևս մեկ անգամ տեսնել «տան վարագույրների և փակ դռների ետևում» թաքցվող հանցագործությունները։ Վերջին շրջանում ընտանեկան բռնությունների դեպքերի աճ է նկատվում, որը հիմնականում պայմանավորված է ահազանգերի թվի մեծացմամբ։ Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ 2020թ միայն առաջին կիսամյակի ընթացքում ՔԿ վարույթում քննվել է 395 քրեական գործ ։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մտավախություններ հայտնեց առ այն, որ այսօր հասարակությունը գտնվում է բարձր ռիսկայնության ժամանակահատվածում, քանի որ կորոնավիրուսի համավարկի սահմանափակումներով պայմանավորված ընտանիքը տևական ժամանակ հավաքված էր միևնույն վայրում, որի հետևանքով ավելի էր թեժացել լարվածությունը՝ կապված թե երեխաների խնամքի, թե՛ տարբեր այլ սոցիալական խնդիրների հետ։ Բացի դա՝ իրավապաշտպանը վստահ է, որ ընտանիքում բռնությունների դեպքերը կավելանա նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված։
«Վստահ եմ, որ պատկան մարմինները կունենան որոշակի վիճակագրություն, թե որքան է ավելացել դիմելիությունը՝ հոգեբուժական ծառայություններին, հոգեբաններին և այլ նմանատիպ ծառայությունների, որոնք միտված են մարդկանց հոգեկան առողջության խնդիրները լուծելուն։ Այս ամենը նպաստում է, որ ընտանիքում լարվածությունն ավելանա և եթե կան նույնիսկ խնդիրներ, որոնք ժամանակին հնարավոր էր պարպել, չթեժացնել, այժմ դրանցից խուսափել հնարավոր չէ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով Արմավիրի մարզում երեխաներին ընտանեկան բռնության ենթարկելու դեպքերը և Արարատի մարզում օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքը և, եթե առաջին դեպքում պատկան մարմինները տեղեկացված եղել են խնդիրների մասին, բայց միևնույն է երեխաներին թողել են ծայրաստիճան խոցելի վիճակում, ապա երկրորդ դեպքում անգամ տեղյակ էլ չեն եղել։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ կան լրջագույն խնդիրներ թե՛ դեպքերի գնահատման և սոցիալական աշխատանքի ինստիտուտի, թե՛ կառույցների համակցված աշխատանքի հետ կապված, ինչը բերում է մի իրավիճակի, որ ամենախոցելի շերտը՝ երեխաները, դառնում են ավելի խոցելի։
«Եթե կանայք կարող են բարձրաձայնել խնդիրը, դիմել պատկան կառույցներին, այսինքն, գործ ունենք չափահաս մարդու հետ և որքան էլ լատենտային է ընտանեկան բռնությունը, բայց երբ դանակը հասնում է ոսկորին և կա սպանության սպառնալիք, կինը կարող է բարձրաձայնել այդ մասին, իսկ երեխաներն ընդհանրապես չեն դիմում, ինչն ավելի է մեծացնում նրանց խոցելիությունը՝ ընտանեկան բռնության նկատմամբ և երեխաների պաշտպանության տարբեր օղակների պատասխանատվությունը, որ հենց նրանք ստանձնեն երեխաների պաշտպանության խնդիրը»,- նշեց նա՝ հավելելով, որ հատկապես հիմա երեխաները շատ ավելի քիչ են բարձրաձայնում խնդիրները, քանի որ մանկապարտեզներ չեն հաճախում, ուսուցումը հեռավար է և երկար ժամանակ նույնիսկ շփում չի ունեցել նման կառույցների հետ, փաստացի, երեխաները տանը փակված են մնացել և նույնիսկ մանկավարժները չեն կարող իմանալ, տեսնել երեխաներին, որ ազդարարեն ընտանեկան բռնության դեպքերի մասին։
Իրավապաշտպանը նշեց, որ տարիներ շարունակ բարձրաձայնել են երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի մասին, սակայն հակաքարոզչություն է գնացել և բարձրաձայնված խնդիրները դիտարկվել են որպես կեղծ ավանդույթ, թե երեխաներին կարելի է հայրական, մայրական ապտակներ տալ և տարբեր տիպի ֆիզիկական մեթոդներ գործադրել՝ դաստիարակչական, ինչի հետ Հովհաննիսյանը համաձայն չէ։
«Հայկական ավանդույթում, եթե դիտարկվում են նույնիսկ կրոնական ավանդական նորմերը, որոնցով հայ ընտանիքն էր առաջնորդվում, բռնությունը համարվում էր անթույլատրելի երևույթ և նույնիսկ բռնության ենթարկվելու համար կանայք կարող էին բաժանվել, մինչդեռ այսօր քարոզչություն է գնում, որ դա ավանդական հայկական է, իսկ բռնությունից զերծ լինելու իրավունքը համարվում է եվրոպական կեղծ արժեք»,- նշեց նա՝ հավելելով, որ դա հանցագործություն է։
Իրավապաշտպանն այս պահին չունի վիճակագրություն՝ երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ, որովհետև երեխաների դիմելիությունը որպես այդպիսին չկա, բայց կանանց նկատմամբ կա ընտանեկան բռնության բավականին բարձր տոկոս, որը դիտարկվել է դեռևս 2020թ։ Ըստ նրա՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի թիվը 30 տոկոսով աճել է։
Հովհաննիսյանն արձանագրեց, որ կանայք նաև բարձրաձայնում են սոցիալական խնդիրների մասին, իսկ պատերազմից հետո խնդիրների մասին բարձրաձայնել են նաև Արցախից տեղահանված կանայք։
«Եթե ընդհանուր վիճակագրություն ներկայացնեմ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» թեժ գծերին անցյալ տարի եղել է 13924 զանգ, մինչդեռ՝ նախորդ տարի եղել է մոտ 5000 զանգ։ Դա հսկայական թիվ է, բայց դա կախված է նաև սոցիալական խնդիրների հետ, նաև պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված կանանց սոցիալական խնդիրներով պայմանավորված, որովհետև գետնին քնելը ևս համարվում է բռնություն, դա էլ պետք է մտածել»,- նշեց նա՝ հավելելով, որ ստիպված էին վերակազմակերպել բոլոր ծրագրերը՝ սոցիալական օգնություն տրամադրելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ