ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետության դեմ դավեր նյութող պարագլուխների խմբակ կա, որը գործում է հույժ գաղտնի՝ իր հակապետական ձեռնարկները որակելով պետական գաղտնիք 02/12/2021 00:11 | Քաղաքական
Հայերը ինքնապահպանական բնազդը կորցրել են և քանի դեռ Փաշինյանը շարունակում է մնալ և լինել ՀՀ վարչապետը, քանի դեռ չեն հեռացրել նրան, Հայաստանը անկումներ է արձանագրելու շարունակաբար՝ պետությունը մատնելով դանդաղ մահվան։
Այս տեսակետը արդեն բարձրաձայն և հստակ, այլևս որպես խարան և ամոթ են մեր երեսին շրխկացնում՝ Հայաստանում տիրող իրականությունից զարմացած մեր հարևան և դաշնակից երկրները՝Իրան, ՌԴ՝ մի կողմից վկայակոչելով հազարամյա պատմություն և մշակույթ ունեցող ազգի համբավը, մյուս կողմից՝ հիմնական թշնամու՝ թուրք-ադրբեջանական եղբայրությանը արդեն ոչ թե Արցախի, այլ՝ Հայաստանի անկախությունը զոհաբերող իշխանությանը հանդուրժելը։
Այն, ինչ կատարվում է Հայաստանում հետպատերազմական օրերին, շատերի համար որպես փաստացի իրողություն՝ նոր-նոր հայտնի է դառնում, քանի որ դավաճանական իշխանության ներկայացուցիչները գործում են գաղտնի և ծածուկ, շրջանցելով երկրի Սահմանադրությունը և օրենքները, պետության բոլոր օղակները։
Եվ ահա՝ պարզվում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ կապիտուլյացիոն պայմանագրից զատ կա նաև մեկ այլ փաստաթուղթ, գաղտնի մի հուշագիր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերին և վերաբերվում է Գորիս-Դավիթ -Բեկ և Կապան-Ճակատեն ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանը։ Ըստ դրա, պարզվում է՝ Հայաստանը պարտավորվում է հետ քաշվել Արցախի Հանրապետության Զանգելանի և Կուբաթլուի շրջաններից, այդպիսով հակասելով նոյեմբերի 9-ի պայմանագրին։
Իրականում՝ մենք գործ ունենք ՀՀ տարածքային ամբողջականության խախտման հետ, որի մասին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ձեռքի տակ ունենալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված վերը նշված հուշագիրը։
Այս՝ ըստ էության շոկային փաստը և փաստաթուղթը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետը «պետական գաղտնիք» որակեց։
Այսինքն, ստացվում է, որ մեր պետության դեմ դավեր նյութող թրքամոլ պարագլուխների մի խմբակ կա, որ Արցախը թուրքին հանձնելուց հետո հիմա էլ լծվել է ազգից թաքուն Հայաստանը այս ու այն կողմից բզիկ-բզիկ անելու և թուրքին նվիրելու գործին։ Եվ այդ գաղտնի, ազգադավ ծրագիրը որակում է իբրև պետական գաղտնիք։
Փաստացի, այն ինչ կատարվում է ներկա դավաճանական իշխանության ձեռամբ նշանակում է՝ Հայաստանի հարավը կտրել-անջատել Հայաստանից, Հայաստանին զրկելով իր կարևոր ստրատեգիական ճանապարհը տնօրինելու միանշանակ իրավունքից, ընդհուպ, պատերազմական ժամանակ՝ դեպի Կապան ռազմամթերք տեղափոխելուց։
Բնականաբար, այս ամենը նախապես ծրագրված հակահայ գործարք է, որ ներկա դավաճանների խմբակն իրականացնում է ազգից ծածուկ։
Զուգահեռաբար, մենք, որ տևական ստրեսի մեջ ենք ազգովի, ամեն օր բախվում ենք հետպատերազմական մարդկային դժբախտությունների անմիջական կրող հանդիսացող ընտանիքների բողոքի ալիքին։ Այդ ալիքը շուրջ երեք ամիս իշխանության սուտ խոստումների, գործ անելու պատրանքների գերին է դարձել։ Գերիների և անհայտ կորածների հարազատներ, հայրերից զրկված մանուկներ, երիտասարդ ընտանիքներ, որ կորցրել են իրենց միակ կերակրողին, այսինքն, մարդիկ, որոնց բոլորի խնդիրները ձգձգելու քաղաքականություն են վարում սրանք՝ մենակ թողնելով մարդկանց իրենց ցավի և խնդիրների առջև։ 250 և ավելի հայ գերիներ թշնամու կողմում են 100 և ավելի օր սպասում, նրանց հարազատներն՝ այստեղ են տառապում։ Անհայտ կորածների որոնողական աշխատանքները ծնողներն ու հարազատներն են իրականացնում՝ ուղղակի պետությունից վերջնականապես հույսները կտրած․․․
Այս ամենի հետ՝ գործազրկություն ու մեծ գնաճ՝ որպես արդյունք քայքայված, պարտքերի մեջ խրված տնտեսության․․․
Իսկ Արցախն ու Հայաստանը որբի ու ողբի երկիր դարձրած թիվ մեկ պատասխանատուն և միակ մեղավորը, որ տապալվել է բոլոր ոլորտներում՝ շարունակում է կառչած մնալ աթոռից։ Այս տրամաբանությամբ շարունակում են կառչել իրենց աթոռներից ու բազկաթոռներից՝ օրենսդիրում՝ անօրեն նախագծեր անցկացնող ու գործադիրում՝ անգործության մատնված՝ ինչ-որ շնչավորներ՝ հայոց պետականության հետ կապ չունեցող․․․
Օրախնդիր է ներսից դարպաս բացողների իշխանությունը հեռացնելը։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից