ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ժողովուրդը պայթելու է և դա կլինի այնտեղ, որտեղ իրավիճակն այս պահին ամենավտանգավորն է՝ Սյունիքում». Հայկազուն Ալվրցյան 02/12/2021 20:21 | ԼՐԱՀՈՍ
«Հայ ժողովրդին, գոնե, վերջին հարյուր տարիների ընթացքում, ոտքի է հանել հողի պաշտպանության խնդիրը: Ամեն անգամ, երբ հայի առջև ծառացել է հայրենիքի կորստի կամ վտանգված հողի հարցը, ժողովուրդը ոտքի է կանգնել: Այդպես եղավ Սարդարապատում, Բաշ –Ապարանում, նույն կերպ՝ 60-ականներին էր, 88 թվին՝ նմանապես: Ի՞նչ է պատահել հիմա մեր ժողովրդի հետ…Հայն ընդարմացել է՝ ցավից, դավադիր և դավաճան պատերազմի պարտությունից: Այլ բան է, երբ հայի դեմ դուրս է գալիս թշնամին՝ նա մի բռունցք դարձած, կռիվ է տալիս ու, որպես կանոն, միշտ հաղթում է, բայց այլ բան է, երբ նրան դավաճանեցին ներսից՝ իր իսկ բերած իշխանությունները: Հայ ժողովուրդն ընդարմացել է, գուցե նա չէր սպասում պատմության մեջ երբևէ չտեսնված այսպիսի դավաճանության, այսօրինակ դաժան հարված մեջքից …»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հայագետ Հայկազուն Ալվրցյանը՝ անդրադառնալով հետպատերազմական հասարակության մեջ տիրող մթնոլորտին:
Հայագետը նկատում է՝ հասարակության մեջ առկա այս պառակտումը տարիների ընթացքում լավ կազմակերպված աշխատանքի արդյունք է՝ թշնամին լավ է աշխատել մեր երկրի ներսում. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Լևոն Տեր - Պետրոսյանը որոշեց, թե այսօրվա թուրքերն այն հին թուրքերը չեն, սրանք լավ թուրքեր են, որ այս թուրքի հետ կարելի է և պետք է լեզու գտնել՝ ընդդեմ ռուսի և բոլորի: Այս արատավոր գաղափարի սերմերը 30 տարի շարունակ իր հավատարիմ արբանյակների միջոցով նա տարածեց հայ հասարակության մեջ և, ահա, դրա արդյունքը… Իր այդ հավատարիմներից շատերին հիմա կարող ենք հանդիպել իշխանության այս կամ այն թևերում ՝ բարձր և պատասխանատու պաշտոններ զբաղեցնելիս: Վերջապես, տարիների թափված ջանքերը արդյունք տվեցին՝ հայ հասարակությունը մի քանի շերտերի պառակտվեց»:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայագետը թվարկում է հասարակությանը պառակտված շերտերը, նկարագրում դրանց կառուցվածքը, տալիս պատճառահետևանքային կապերի վերլուծությունը. «Հային պառակտող առաջին զանգվածը՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց» գաղափարի կրողերն են, ովքեր պատրաստ են ամեն հարմար պահի լքել հայրենիքը և շարունակել իրենց անվրդով ու խաղաղ կյանքն այնտեղ, որտեղ իրենց կամ իրենց երեխաների համար մի կտոր հաց կգտնեն: Երկրորդ խումբը անհայրենիք կոսմոպոլիտներն են, ովքեր ուղղակի իմաստով դեմ են Հայրենիքի գաղափարին: Նրանք, նույնիսկ, վստահորեն պրոպագանդում են, թե հայրենիք ունենալն, առհասարակ, վտանգավոր գաղափար է: Այնտեղ, որտեղ ապրում են այդպիսինները, ընդամենը, հողի մի կտոր է, կոմունիկացիաների հատման կետ: Այդպիսիք հիմա, հենց այս օրերին էլ, իրենց տերերի հրահանգով, ամենաակտիվ կերպով պայքարում են ազգայնական ցանկացած գաղափարի կամ դրսևորման դեմ: Օրինակ, Նժդեհը նրանց համար ֆաշիստ է, իրենք չեն ընդունում թշնամի ունենալու գաղափարը և պատրաստ են խաղաղ և երջանիկ ապրել թուրքի հետ:
Ընդ որում, հենց սրանք են, որ աննախադեպ պոպուլիզմի դոզաներով իրենց ստրկության տակ են պահում հասարակության մյուս հեղհեղուկ շերտերին, օրինակ, այնպիսիններին, ովքեր անասելի ոգևորվել է Թուրքիայի հետ սահմանները բացելու ապազգային գաղափարով: Դրանք թուրքի հետ մանրածախ առևտրական հարաբերությունների մեջ մտածներն են, նրանք, ովքեր տարիներ շարունակ Թուրքիայի հետ առևտուր անելով, իրենց տունն են պահել և հիմա էլ անհամբերությամբ սպասում են, թե, երբ է բացվելու թուրքի հետ սահմանը: Ցավով պետք է նշեմ, որ սրանք մեր հասարակության մեջ մի զգալի մաս են կազմում: Հասարակության մի հատված էլ գիտակցաբար հասկանում է, թե ինչ է հիմա կատարվում մեր հայրենիքում, ովքեր են կանգնած դրա հետևում, ինչ դեր ու նշանակություն ունի այդ ամենում օրվա իշխանությունը: Նրանք դեմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը, ցանկանում են հեռացված տեսնել սրանց, բայց ինչ – ինչ պատճառներից ելնելով, պասիվ են, չեն խառնվում ակտիվ պայքարի գործին: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում պատերազմի հետևանքով անմիջական կորուստներ կրած մարդիկ ու ընտանիքները: Նրանք իրենց ցավի հետ են: Եվ վերջապես, կա մի փոքրամասնություն, որ ամեն ինչ շատ լավ հասկանալով, դուրս է եկել ակտիվ պայքարի: Ցավոք, սակայն, խոսքը ազգայնական փոքրամասնության մասին է»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը:
Խոսելով, ստեղծված իրավիճակում, համախմբման մեթոդների և միջոցների մասին, հայագետը նկատում է՝ ի՞նչ համախմբման մասին է խոսքը, երբ մեզանում կան այնպիսի տականքներ, ովքեր, բառի ամենաուղիղ իմաստով, ասում են՝ ավելի լավ է լինել թուրքի շունը, քան ռուսի դաշնակիցը. «Հասկանո՞ւմ եք, սա աղետ է, սա առողջ և ազգային գիտակցության ու արժանապատվության աղետ է: Այսպես ասողներն, իրոք, հոգեբանորեն պատրաստ են թուրքի շունը լինելու կարգավիճակին, ավելին՝ սրանք իրենց բնույթով միշտ էլ թուրքի շուն են եղել, պարզապես, հարմար առիթ չի եղել, այդ մասին բարձրաձայնելու համար: Եվ, ահա, հիմա, երբ իշխանության ղեկը, բացառապես, թուրքական գործակալական ցանցի ձեռքում է, նրանք իրենց մեջ քաջություն են գտել՝ խոստովանելու իրենց թուրքասիրությունը: Ցավոք, սրանցից մենք շատ ենք ունեցել նաև 1918- 20 թվականներին, և, ինչպես տեսնում ենք, նաև դրանից հետո: Չմոռանանք, երբ թուրքը մտավ Շիրակ և Սարդարապտ, հսկա բանակից միայն 12 հազարը դուրս եկավ թուրքի դեմ կռվելու, այն էլ՝ Արամ Մանուկյանի, Դրոյի, Սիլիկյանի և դաշնակցական այլ գործիչների համախմբման շնորհիվ, ովքեր կարողացան այդպիսի փոքրաթիվ մարդկանցով պարտության մատնել Օսմանյան կայսրության բանակին»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը:
Ի վերջո, ինչպե՞ս կարելի է արթնացնել հայ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը, ինչպե՞ս պետք է վշտի և խորը ցավի թմբիրից դուրս բերել մեր վիրավոր հասարակությանը, երբ ակնհայտ կերպով՝ թշնամին սուր է ճոճում մեր գլխավերևում, ի դեմս Թուրքիայի՝ սպառնալով հարձակվել այս անգամ արդեն՝ Հայաստանի Հանրապետության և, մասնավորապես, Սյունիքի ուղղությամբ: Հայագետ Հայկազուն Ալվրցյանը վստահ է՝ համախմբում լինելու է, պարզապես, դրա համար անհրաժեշտ է լինելու հասունացած առիթ, որի պարագայում, մի կայծը բավական է լինելու, որպեսզի զայրույթն իր ներսում պարպած պատերազմ ապրած և դավադիր կերպով պարտված ու խաբված ժողովուրդը ոտքի կանգնի ու ոտնատակ տա դավաճան իշխանությանը. «Ժողովուրդը պայթելու է և դա կլինի այնտեղ, որտեղ իրավիճակն այս պահին ամենավտանգավորն է՝ Սյունիքում: Հետևաբար, ժամանակն է, որպեսզի Հայրենիքի փրկության շարժումն, ի դեմս վարչապետի թեկնածու ընտրված Վազգեն Մանուկյանի, «Հայրենիքի փրկության կոմիտե» անվանմամբ գործադիր մարմին ձևավորի և անհապաղ տեղափոխվի Սյունիք: Համապետական հանդիպումներն, իհարկե, պետք են և օգտակար են, բայց, այլևս, դա պետք է թողնել շարժման մյուս անդամներին: «Հայրենիքի փրկության կոմիտե»-ի նստավայրը, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, արագ կերպով պետք է տեղափոխել Գորիս, որտեղ այս պահին մարզում առկա բոլոր տեսակի խնդիրների ուղղությամբ պատասխանատուներ պետք է նշանակվեն, վերահսկելու համար սահմանների, գյուղատնտեսության, առողջապահական և այլ ոլորտների ուղղությամբ առկա վիճահարույց հարցերը:
Լրագրողական ողջ համայնքի ուշադրությունը պետք է ուղղել Սյունիքի ուղղությամբ, ամենօրյա ռեժիմով պետք է լուսաբանել այն ամենն, ինչ հիմա կատարվում է Սյունիքում, որովհետև թշնամու անմիջական թիրախն այսուհետև Սյունիքն է: Արցախում պատերազմից հետո, ժողովուրդը դեռ մի կերպ, արնահոսող վերքերը լիզելով, ռուսական խաղաղապահ զորքերի օգնությամբ, փորձում է ապահովել սեփական անվտանգության հետ կապված հարցեր: Մեր խնդիրը հիմա Սյունիքն է, մենք կորցնում ենք նաև Հայաստանի հարավային դարպասը, որն, այլևս, անդառնալի է լինելու մեր հետագա գոյության համար, առհասարակ: Դավադիր իշխանությունները դավաճանական պարտության հասցրին բանակը: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կկատարվեր, եթե մեր բանակը հաղթեր վերջին պատերազմում: Հաղթական ոգին կհասներ այնտեղ, որ մենք սեղանին կդնեինք նաև Նախիջևանի հարցը և, չեմ կասկածում, որ հաջողությամբ առաջ կտանեինք: Հենց սա իմանալով, այս իշխանությունը, որ թուրքական գործակալական ցանցի դիվերսիոն խումբն է Հայաստանի ներսում, թույլ չտվեց մեր հաղթանակը: Արդյունքում, հիմա էլ մեզ փորձում են վախեցնել, թե, այսպես ասած, անպարտելի Թուրքիան շուտով կհարձակվի նաև Հայաստանի վրա: Սա էլ անում են, որպեսզի վախի մթնոլորտում թաքուն թուրքին հանձնեն Սյունիքից մնացած մասը, ինչն էլ հիմա աստիճանաբար տեղի է ունենում: Ուրեմն, ես ձեզ ասում եմ՝ երբեք չհավատաք, թե Թուրքիան հզոր է: Իրականում, թե´ Թուրքիան և թե´ Ադրբեջանը պառակտման եզրին են: Այդ պետությունների ներսում դանդաղ գործող ռումբի էֆեկտն է գործում: Չի բացառվում, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում մենք ականատես լինենք, թե ինչպես են մեր աչքի առաջ ծվեն-ծվեն լինում մեր հարևան երկու թշնամի պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը,
բայց մինչ այդ, մենք մեր խնդիրներն ունենք՝ պետք է լծվել Սյունիքի պաշտպանության գործին, որպեսզի մենք էլ մեր հերթին նպաստենք թշնամու ծրագրերի տապալմանն ու տարածաշրջանում մեր գոյության իրավունքի պահպանությանը»,- ամփոփելով զրույցն, ասում է հայագետ Հայկազուն Ալվրցյանը:
Հ.Գ. Նյութը պատրաստվում էր հրապարակման, երբ Հայկազուն Ալվրցյանը զանգով տեղեկացրեց, որ ներկա է գտնվել «Ազատության» հրապարակում տեղի ունեցած Հայրենիքի փրկության շարժման հավաքին՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հանրահավաքի ընթացքում Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է այցելել Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու համար այնտեղ ընթացող զարգացումներին:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից