ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնարավոր է Սյունիքում ունենանք լուրջ փոփոխություններ՝ ազգային անվտանգությանը սպառնացող. Մելիքյան 02/11/2021 19:24 | ԼՐԱՀՈՍ
Հերթական անգամ համոզվում ենք, որ մեր երկրում իրավունքի գերակայության մասին վաղուց արդեն խոսք լինել չի կարող, որովհետև ֆեյսբուքյան էջի հայտարարությամբ լրջագույն իրավունք է սահմանափակվում, ընդ որում՝ ոչ միայն լրատվամիջոցների, այլև՝ ՀՀ բոլոր քաղաքացիների՝ իմանալու ճշմարիտ տեղեկատվություն իրենց հուզող հարցերի վերաբերյալ։ Այն, որ Սյունիքի իրավիճակն այսօր քաղաքացիներին ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկն է, չեմ կարծում որևէ մեկի մոտ կասկած հարուցի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, համաձայն որի՝ Սյունիքի մարզում խնդիրները լուսաբանելու համար պետք է ստանալ ԱԱԾ թույլտվությունը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայտարարել են, որ ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ:
Նման հայտարարությունը տարակուսանք է առաջացրել ոչ միայն լրագրողական համայնքում, այլև՝ հասարակական-քաղաքական և իրավաբանական շրջանում, ընդ որում՝ մտավախությունները կապված են նաև հնարավոր տարածքային կորուստների հետ, քանի որ լրագրողներին լռեցնելու միտում եղել է նաև պատերազմի օրերին։ Թեև ԱԱԾ-ն այսօր նոր հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Սյունիքում լուսաբանման աշխատանքների մասին իրազեկումը ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակ չունի, այդուհանդերձ, մասնագիտական հանրության մտավախությունները չեն փարատվել։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի, որևէ իրավական հետևանք այն չի կարող առաջացնել, որովհետև խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը կարող է սահմանափակվել բացառապես իրավական ընթացակարգերով, օրենքի հիման վրա։ Բացի դա՝ բացակայում է որոշակիությունը և նշված չէ կոնկրետ որ տարածքների մասին է խոսքը, օգտագործված են ոչինչ չասող բառեր, որոնք չեն կարող որոշակիության թեկուզ ամենանվազագույն չափանիշներին համապատասխանել։
Դիտարկմանը, որ պատերազմի օրերին էլ խիստ գրաքննություն էր սահմանվել, սակայն պատերազմում պարտություն ենք կրել և այժմ, կարծես թե, կրկնվում է իրավիճակը՝ Մելիքյանն արձագանքեց՝ նշելով, որ հնարավոր է Սյունիքում ունենանք լուրջ փոփոխություններ՝ ազգային անվտանգությանը սպառնացող։ Ըստ նրա՝ պատերազմի օրերին մեր դաժան պարտության ազգային աղետի պատճառներից մեկն այն է, որ մամուլն արհեստականորեն լռեցված էր, իր գործառույթը չէր կարողանում իրականացնել, տուգանքներ էին կիրառվում և քաղաքացիներին հասու չդարձավ 44 օրերի ընթացքում իրերի իրական վիճակը։
«Բոլորիս կերակրում էին «արծրունական» իրականությամբ և մեկ վայրկյանում այդ ամենը փլուզվեց՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Այդ իրավիճակը հիշեցնող երևույթ է սա, ճիշտ է, ավելի փոքր մասշտաբով և բացարձակապես դատապարտելի է»,- նշեց Մելիքյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ