Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Բաց նամակ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին 02/11/2021   11:33  |  Վերլուծություններ

Ձեր լռությունն անհասկանալի է

Հայաստանի անկախությունից ի վեր Դուք էական դերակատարում եք ունեցել մեր երկրում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և արժանապատվության հարգման և պաշտպանության, միջազգային հանրության կողմից ճանաչված սկզբունքների և արժեքային համակարգի ներդրման, ժողովրդավարական ինստիտուտների ներդրման և կայացման ուղղությամբ։

Այս նպատակների համար օգտագործվել են ամենատարբեր եղանակներն ու միջոցները՝ խորհրդատվությունից և խրախուսումից մինչև քաղաքական ճնշումներ։ Գործադրված ջանքերն իսկապես գնահատելի արդյունք են ունեցել, մեծ դերակատակում են ունեցել մեր երկրում քաղաքական ճգնաժամերի հաղթահարման և օրինականության հաստատման հարցում։

Երկուսուկես տարի է, սակայն, մեր հասարակությունն ականատես է Ձեր անտարբերությանը, քար լռությանը, երբ խարխլվում են հենց Ձեր աջակցությամբ կայացած ինստիտուտներն ու կառույցները, ոտնահարվում են Ձեր ջանքերով և աջակցությամբ ձևավորված արժեքները։ Պատճառների մասին կարելի է միայն ենթադրություններ անել։

Ռազմական դրություն

Հայաստանում արդեն չորսուկես ամիս է, ինչ հայտարարված է ռազմական դրություն։ Պատերազմն ավարտվել է, ռազմական դրությունը՝ ոչ։ Վերջին երեք ամսում ռազմական դրությունը պահպանելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Վերացվել են ռազմական դրության բոլոր սահմանափակումները, այդ թվում՝միջոցառումների՝ հավաքների, խոսքի ազատության, ազատ տեղաշարժման, իսկ ռազմական դրության իրավական կարգավիճակը պահպանվել է։ Որևէ կառույցիկողմից այսիրավիճակին արձագանք չկա։Թերևս պատահական չէ ՀՀԱրդարադատության նախարարի հայտարարությունն այն մասին, որ «ռազմական դրությունն ինքնանպատակ չէ և կվերացվի, երբ կվերանան ռազմական դրությունը պահպանելու հիմքերը»։ Թե որոնք են այդ հիմքերը, թերևս գիտեն միայն նախարարն ու իր վերադասը։

Ռազմական դրության պահպանման իրական պատճառը բոլորդ, վստահաբար, լավ գիտեք։ Ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել՝ անկախ վերջինիս գործողությունների կամ անգործության բնույթից և վտանգավորության աստիճանից:

Այլ էր մոտեցումը 2008թ. արտակարգ դրության ժամանակ։ Որոշ գաղտնազերծված տվյալներից արդեն հանրությանը հայտնի է դարձել այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի՝ ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված նամակի մասին, որտեղ նանշում է, թե ԱՄՆ նախագահի շնորհավորանքը չպետք է տեղի ունենա, քանի դեռ հաստատված է արտակարգ դրություն։ Առաջարկում է չշնորհավորել նախագահին՝ մինչև արտակարգ դրության վերացումը կամ երդմնակալությունը՝ կախված այն բանից, թե որն ավելի շուտ տեղի կունենա։ Առաջարկում է, որ շնորհավորական ուղերձում նաև լինի կետ՝ հանրային համերաշխության վերականգնման անհրաժեշտության մասին։

Ո՞ւր են այսօր ռազմական դրությունը հանելու և հանրային համերաշխությանն ուղղված կոչերը։ Ինչո՞ւ են լռում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչերը և միջազգային կառույցները։

Ճնշումներ դատաիրավական համակարգի նկատմամբ

Երկուսուկես տարի շարունակ դատաիրավական բարեփոխումների անվան տակ տեղի են ունենում ուղղակի և անուղղակի ճնշումներ՝ դատարանների և առանձին դատավորների նկատմամբ, իսկ իրավապահ համակարգը վերածվել է վարչապետի կամակորությունները կատարող կառույցի։ Տպավորություն է, թե մեր երկրում նախկինում օրինականության հաստատման համար գործուն քայլեր ձեռնարկող դիվանագիտական և միջազգային կառույցները դա չեն տեսնում։

Չէիք տեսնում, թե ինչպես են շրջափակվում դատարանները, չէիք տեսնում՝ ինչպես են ճնշումներ գործադրվում և իշխանության հրահանգները չկատարելու համար ապօրինի կարգապահական և քրեական վարույթներ հարուցվում դատավորների նկատմամբ, չէիք տեսնում՝ ինչպես է ձևավորվում կամակատար դատավորների համակարգ, ինչպես են հակասահմանադրական ճանապարհով ազատվում ՍԴ ոչ ցանկալի դատավորներից և համալրում իրենց համար ընդունելիներով։ Կարծես թե այս ամենն այլ երկրում էր տեղի ունենում։

Մարտի 1-ի գործ

2008-ից ԱՄՆ դեսպանատունը, առանձին միջազգային կառույցներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ էական դերակատարում են ունեցել երկրում մթնոլորտի հանդարտեցման, ժողովրդավարության և օրինականության հաստատման համար։

2008-2010թթ.-ին, ըստ էության, քաղաքական ճնշումներ են գործադրվել ՀՀ իշխանությունների վրա՝ նախ և առաջ մարտի 1-ի քրեական գործերով։ Միջազգային հանրությանը խիստ մտահոգել են այդ դատավարությունները՝ կասկածի տակ դնելով դրանց արդար և վստահելի քննությունը, «կասկածելի քաղաքական մեղադրանքներով» ձերբակալությունները։

Արդյունավե՞տ էր, արդյոք, այդ մոտեցումը։Թերևս՝ այո։ ԱՄՆ և ԵՄ դիվանագետները հսկայական ջանքեր են գործադրել իշխանության և ընդդիմության երկխոսության, մարտիմեկյան իրադարձություններից հետո երկրում ձևավորված խիստ լարված մթնոլորտի լիցքաթափման, քաղաքացիական հասարակության կայացման համար։ Դա բացառիկ ազդեցություն է ունեցել անցումային ժողովրդավարություն ունեցող մեր երկրում ճգնաժամի հաղթահարման համար։

Օտարերկյա դիվանագետները զգալի ջանքեր են գործադրել հատկապես հայտնի «Յոթի գործով» և այլ քրեական գործերով ձերբակալված ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու նպատակով։ Այս գործերի շրջանակներում հատկապես ամերիկյան ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր է եղել Հայաստանում լրացնել մի շարք օրենսդրական բացեր։ Խոսքը ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ, 300-րդ և 333-րդ հոդվածների մասին էր, որոնց հետ կապված ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց մտահոգությունները՝ մասնավորապես նշելով, որ դրանք մտահոգիչ կերպով անորոշ են և չպետք է օգտագործվեն լեգիտիմ քաղաքական խոսքը սահմանափակելու նպատակով։

Ամերիկյան և եվրոպական կառույցների ազդեցությունն ի վերջո հանգեցրեց օրենսդրական փոփոխության, մասնավորապես՝ ԵԽ մասնագետների աջակցությամբ փոփոխվեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածները։

Փաստելով, որ օտարերկրյա դիվանագետների և պաշտոնյաների գործողությունները 2008-2010թթ. իսկապես նպաստել է դատավարությունների օրինականությանը, բանտարկյալների ազատ արձակմանը, քրեական օրենսգրքի հոդվածների փոփոխությանը և վերանայմանը, երկրում ավելի համերաշխ մթնոլորտի հաստատմանը, չենք կարող չարձանագրել այսօրվա անհասկանալի լռությունը։

Երկուսուկես տարիդուք աչք փակեցիք ՀՔԾ-ի և դատախազության ամենաթողության, մարտի 1-ի քրեական գործի քննության ընթացքում տեղի ունեցող տարատեսակ խախտումների, քրեական գործերի՝ակնհայտ քաղաքական ուղղվածության, մեղադրանքի հիմքում դրվող քրեական օրենսգրքի՝ նույնքան վիճահարույց և անորոշ հոդվածների, քրեական և դատական գործերին իշխանությունների ուղիղ միջամտության, ակնհայտ քաղաքական հետապնդումների վրա։ Թե ինչու՞, այդ հարցի հիմնավոր պատասխանը մենք չունենք։

Եվ եթե նախկինում Ձեր ակտիվվարքագիծնարդարացիորեն պայմանավորված էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն աջակցելու մտադրությամբ, ապա այդ նույն տրամաբանությամբ Դուք այսօր էլ պետք է ոչ միայն լուռ հետևեիք ընթացող գործընթացներին, այլև փորձեիք նպաստել օրինականության և հանրային համերաշխության վերականգնմանը։ Ձեր լռությունն անհասկանալի է։

 

Էլինար Վարդանյան

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:26 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱննայի ընտրությունը. Բաց թողնված հնարավորություն
12:13 29/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում ներքին սոցիալական լարվածությունը դեռ առջևում է. ադրբեջանագետ
12:01 28/01/2021  |  ՎերլուծություններԻհարկե հնարավոր է
18:59 21/01/2021  |  ՎերլուծություններՓոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկումը
20:40 19/01/2021  |  ԼՐԱՀՈՍՇուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի. Էլինար Վարդանյան
12:11 12/01/2021  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Անգամ ԱԱԾ չի հասկացել Փաշինյանի մոտիվացիաները
15:29 09/01/2021  |  ՎերլուծություններՏոտալիտար աղանդի վարքագիծ
13:07 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍՈրևէ մեկը չգիտի՝ Փաշինյանը հերթական ինչպիսի ստորացմանն է պատրաստ և հերթական ինչ խայտառակությունն է սպասվում ՀՀ-ին. Վարդանյան
14:47 28/12/2020  |  ՎերլուծություններՀարցեր, որոնք չհնչեցին
13:37 26/12/2020  |  ՎերլուծություններԱրտահերթ. Անձնական խուճապ և խաբեություն թիմին

Արխիվ

[]