ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեռահասին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության դրական արդյունքը հայտնելը հղի է անցանկալի հետևանքներով, ընդհուպ կհանգեցնի ինքնասպանության. Կառավարության ապօրինությունների շղթան 02/10/2021 12:04 | ԼՐԱՀՈՍ
Նախագծով ցանկանում են նաև ապաքրեականացնել այլ անձին ՄԻԱՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը: Սակայն, ՀՀ Քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի առաջին մասը ունի զսպող նշանակություն այլ անձին ՄԻԱՎ-ով վարակումը կանխարգելելու համար: Նախագծով այս մասի ուժը կորցրած ճանաչելու դեպքում վերացվում է ՄԻԱՎ վարակով վարակման վտանգի կանխման մի կարևորագույն լծակ և խախտվում է ՄԻԱՎ չունեցող անձի առողջության պահպանման իրավունքը: Արժանապատիվ բուժաշխատողների միությունը ֆեսբուքի իր էջում ներկայացրել է իրենց կողմից կատարված վերլուծությունը և նշել որ ՝ ՀՀ օրենքում փոփոխությունների հիմնական նպատակը առողջապահության նախարարության մատուցմամբ Կառավարության կողմից ընդունված և արդեն իսկ իրագործված, ՁԻԱՀ-ի կենտրոնի ապօրինի վերակազմավորման (փաստացի լիկվիդացման) նշված օրենքին հակասող որոշման ու գործողությունների պոստ ֆակտում լեգիտիմացումն է:
«Առողջապահության նախարարության մատուցմամբ Կառավարության ապօրինի որոշման պոստ ֆակտում լեգիտիմացման փորձ Ազգային ժողովում
Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021թ. փետրվարի 9-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի շարքում ներառվել են «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին կետեր:
ՀՀ օրենքում փոփոխությունների հիմնական նպատակը առողջապահության նախարարության մատուցմամբ Կառավարության կողմից ընդունված և արդեն իսկ իրագործված, ՁԻԱՀ-ի կենտրոնի ապօրինի վերակազմավորման (փաստացի լիկվիդացման) նշված օրենքին հակասող որոշման ու գործողությունների պոստ ֆակտում լեգիտիմացումն է:
Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը այլևս չի գործում, որպես առանձին կառույց, կամ նույնիսկ այլ կառույցի մեջ, մինչդեռ Օրենքը դեռևս ուժի մեջ է, ապա օրենքի նախագծի առաջարկվող փոփոխությամբ կառավարությունը, ի դեմս առողջապահության նախարարության՝ փորձում է ընդամենը վերացնել Օրենքին հակառակ ընդունված որոշման իրավական խոչընդոտը:
Սակայն, դրանով կառավարության ապօրինությունների շղթան չի սահմանափակվում: Նախագծով նախարարությունն ուզում է նաև առաջին անգամ ՀՀ որևէ օրենքում ներմուծել «զուգընկեր» հասկացությունը: Այդ կապակցությամբ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Զեյնալյանը առաջարկել է առողջապահության նախարարությանը սահմանել այդ հասկացությունը, սակայն նրանց կողմից այդ առաջարկը չի ընդունվել:
Հաջորդ «գլուխգործոցը» այն է, որ նախագծով բժշկին տրվում է իրավունք ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը անմիջականորեն տրամադրել 14-ից բարձր տարիքի անձանց: Դեռևս վերջնականապես չձևավորված հոգեկերտվածքով դեռահասին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության դրական արդյունքը հայտնելը հղի է անցանկալի հետևանքներով, ընդհուպ ինքնասպանությունը, նաև առկա է դեռահասի մոտ ախտորոշումը թաքցնելու և բուժումից խուսափելու վտանգ:
Սա ուղիղ հակասության մեջ է մտնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածին, որտեղ տարիքային շեմը 16 տարեկանն է: Բացի այդ հետազոտության պատասխան ստանալը ինքնանպատակ չէ, այլ ենթադրում է ախտորոշման դեպքում բուժման տրամադրում, որը ցմահ գործընթաց է: Նույն օրենքով 16 տարին չլրացած պացիենտի բժշկական միջամտության համար համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը: Այսպիսով, միևնույնն է, 16 տարին չլրացած ՄԻԱՎ վարակով երեխան առանց օրինական ներկայացուցչի չի կարող բուժում ստանալ: Ի միջիայլոց, տարիքային շեմը արդեն իսկ 2020թ. մայիսին արտակարգ դրության ժամանակ նշված օրենքում 18 տարեկանից իջեցվել է 16-ի:
Նախագծով ցանկանում են նաև ապաքրեականացնել այլ անձին ՄԻԱՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը: Սակայն, ՀՀ Քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի առաջին մասը ունի զսպող նշանակություն այլ անձին ՄԻԱՎ-ով վարակումը կանխարգելելու համար: Նախագծով այս մասի ուժը կորցրած ճանաչելու դեպքում վերացվում է ՄԻԱՎ վարակով վարակման վտանգի կանխման մի կարևորագույն լծակ և խախտվում է ՄԻԱՎ չունեցող անձի առողջության պահպանման իրավունքը»:
Արժանապատիվ բուժաշխատողների միություն
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ