ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերեվարվածների 62 հոգանոց խմբի մյուս անդամներից տեղեկություն կա՝ նույն վիճակում են. Lragir.am 02/10/2021 12:41 | ԼՐԱՀՈՍ
Երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձած 5 գերեվարվածներից 3-ը Շիրակի մարզից էին, որոնք 62 հոգանոց խմբի անդամներից են։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասել է Արթիկի փոխքաղաքապետ, Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, որն զբաղվում է ռազմագերիների խնդիրներով։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի 62 հոգանոց կամավորագրված զինծառայողների խումբը, հրադադարի հաստատումից հետո գերեվարվել էին Հադրութի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի տարածքներից։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե նրանք «դիվերսանտներ» են։ Ավելի վաղ վերադարձել էին այդ խմբից հինգը, իսկ երեկ վերադարձան՝ 3-ը։ Բորիս Ավագյանն ասել է, որ գործընթացը շարունակվում է։
Հարցին, թե ինչո՞ւ են փոքր խմբերով վերադարձնում գերեվարված զինծառայողներին, Բորիս Ավագյանը պատասխանել է․ «Որովհետև դա շատ բարդ գործընթաց է։ Եվ այդ գործընթացը գտնվում է Ռուսաստանի նախագահի վերահսկողության տակ, ՌԴ պաշտպանության նախարարն է շատ աջակցում։ Շատ բարդ գործընթաց է, բայց, ինչպես տեսնում ենք, գնում է առաջ։ Եվ հույս ունենք, որ կարագանա, բոլորը շուտափույթ կվերադառնան տուն։ Ես չեմ համարում, որ կա ադրբեջանական կամ թուրքական ինչ-որ ուժ, որը կկարողանա խոչընդոտել ՌԴ նախագահին այս գործընթացում»։
Բորիս Ավագյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ 62 զինծառայողները հայտնվել են Հադրութի շրջանում հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո։ «Եվ նրանք մեր զինծառայողներին որակավորում են որպես ահաբեկիչ կամ դիվերսանտ։ Նրանք չեն ընդունում այդ թղթի հղումը, որ գերիները պետք է վերադարձվեն, ասում են՝ երբ մենք ստորագրել ենք այդ եռակողմ հայտարարությունը, նրանք այնտեղ չեն եղել, հետո են եկել»,- հավելեց նա։
Ըստ նրա՝ հույսեր կան, որ բոլոր գերեվարվածները առաջիկայում կվերադառնան։ «Երբ առաջին խումբը եկավ, ես բոլորին ասում էի՝ մեկ է, մենք գալու ենք նրան, որ ռուսական միջնորդությամբ նրանք կվերադառնան։ Շատ ծնողներ հուսահատվել էին, մտածում էին՝ քանի որ իրենց երեխաներին տեռորիստ են որակավորել, այլևս չեն վերադարձնելու։ Բայց մենք տեսնում ենք, որ գործընթացը գնում է»,- ասաց նա։
Գերեվարվածների 62 հոգանոց խմբի մյուս անդամների մասին, ըստ Ավագյանի, կա տեղեկություն, որ Ադրբեջանում ռուս խաղաղապահների հրամանատարը հանդիպել է նրանց։ Վստահեցնում են , որ նրանք նույն վիճակում են, ինչ վիճակում վերադարձված տղաներն են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից