ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնարավոր չէ այս իրավիճակում մտնել մարդկանց տուն, բակ եւ քարոզչություն իրականացնել. Նիկոլայ Բաղդասարյան 02/10/2021 20:41 | Քաղաքական
Հասարակության մեծ մասը չէր պատրաստվում արտահերթ ընտրությունների և ողջամտությունը թելադրում էր, որ այս պահին արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ, որովհետև հնարավոր չէ այս իրավիճակում մտնել մարդկանց տուն, բակ կամ մտնել հրապարակ և ապագա ծրագրերի վերաբերյալ քարոզչություն իրականացնել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով խմբակցության՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելու մասին հայտարարությանը:
Պատգամավորը կարծում է՝ անգամ եթե արտահերթ ընտրություններ կազմակերպեին, ապա դա կարող էր լինել հերթական ընտրություններից 6 ամիս առաջ, մեկ տարի առաջ, բայց ոչ հիմա.
«Հիմա օբյեկտիվ պատճառներով արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ,ես այդ մասին ասել եմ պատերազմից անմիջապես հետո»
Մեր այն դիտարկմանը, թե արտահերթ ընտրությունների առաջարկը հենց «Իմ քայլն» էր արել, և ինչպես էր այն ժամանակ հնարավոր, հիմա՝ ոչ, պատգամավորն արձագանքեց.
«Եթե դուք առաջարկը կարդացել եք, այդ առաջարկի մեջ չկար ձևակերպում, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն հենց այս պահին: Մենք պետք է սպասենք վեցամսյա ծրագրի ավարտին, որը ներկայացրել է կառավարությունը և Իմ քայլը խմբակցությունը:Մեր հասարակությունը բարոյահոգեբանական այն վիճակում չէ, որ մենք քննարկենք, թե ով պետք է լինի պատգամավոր Ազգային ժողովում: Ես հակված եմ նաև, որ կառավարման ձևը փոխվի, լինի կիսանախագահական, որպեսզի ՀՀ քաղաքացին միանգամից ընտրի պետության ղեկավարին, ոչ թե ընտրի պատգամավոր, պատգամավորն էլ՝ վարչապետ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հարցին՝ ինչպես են չափել հասարակության շրջանում արտահերթ ընտրությունների պահանջարկ կա, թե՝ ոչ, պատգամավորը նշեց, որ հասարակության հետ շփումների միջոցով.
«Կա շփում հասարակության հետ, կա շփում լրատվամիջոցների հետ և ակնհայտ է , այսօր եթե մենք դուրս գանք փողոց, չկա փողոցում այն զանգվածը, որ ասենք՝ այո, մասսայական միտինգներ են իրականացվում, բոյկոտներ են իրականացվում, որի արդյունքում պետք է գնանք ընտրությունների: Կրկնում եմ, արտահերթ ընտրությունների միակ պահանջը չի դա: Արտահերթ ընտրությունների գնում են տարբեր այլ պահանջներով եւ այդ պահանջներից մեկն է նաև նախընտրական ծրագրերի վերանայումը»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ խմբակցության այս որոշումը դեռ չի նշանակում, որ չի կարող ձևավորվել այնպիսի մի իրավիճակ, որ արտահերթ ընտրություններ տեղի ունենան:
Նշենք, որ ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու աննպատակահարմարության մասին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմության գնահատմամբ՝ ձախողած եւ պետությանը լրջագույն մարտահրավերների առաջ կանգնեցրած կառավարությունը պետք է հրաժարական տա եւ պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստվի ընտրություններին։ Սակայն Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ հրաժարական տալու մտադրություն չունի, 2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայտարարեց, թե խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։
Սակայն Նիկոլ Փաշինյանի մի քանի մարզային այցերից հետո, որտեղ վերջինիս հասարակությունն ընդունում էր դժկամությամբ-, 2021 թվականի փետրվարին «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է արտահերթ ընտրությունների գաղափարից։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ