ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տաթեւիկ Ռեւազյանի ամուսնու արկածները Քաղավիացիայի կոմիտեում «Հրապարակ» 02/10/2021 09:48 | Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության նոր ժամանակների պետական պաշտոնյաներից Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Կոպենհագենից Երեւան տեղափոխված Տաթեւիկ Ռեւազյանը պետական համակարգի քանդման հարցում ամենամեծ «ներդրումն» ունեցած անձանցից է: Նրա պաշտոնավարման առաջին օրերից արդեն ոլորտի հին, փորձառու մասնագետների մի մեծ խումբ հեռացավ համակարգից: Հետագայում շատ փառաբանեցին, որ բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ բերեց Հայաստան. «Ռենէյրը»: Սակայն անսպասելիորեն հայաստանյան ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության սեւ ցուցակում եւ գրկվեցին Եվրոպա եւ այլուր թռչելու իրավունքից, ու դա՝ Քաղավիացիայի կոմիտեի մեղքով: Հետո Տաթեւիկ Ռեւազյանը հղիացավ, մեկնեց իր հարազատ Դանիա, այնտեղ երեխա ունեցավ, եւ թվում էր, թե այլեւս չի վերադառնա Հայաստան, սակայն վերադարձավ:
Հիմա տեւական ժամանակ է՝ կոմիտեում բուռն գործունեություն է ծավալում Տաթեւիկի ամուսինը, ով այնքան հեռու է ավիացիայից, որքան Հայաստանը՝ Կոպենհագենից: Նրանք՝ ընտանյոք հանդերձ, բնակվում էին հենց կոմիտեի շենքում: Մեր տեղեկություններով, ամուսինը շրջում էր քաղավիացիայի վարչական տարածքում, ելումուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմանափակ թվով աշխատակիցներ: Քաղավիացիայի կոմիտեի նախագահի անունից բանակցություններ էր վարում ավիաչվերթեր, բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ, ճշգրտում, շտկում եւ որոշ դեպքերում անգամ ցուցումներ տալիս ավիաընկերություններին: Մոտ մեկ ամիս, եթե ոչ ավելի, պետական պաշտոնյայի՝ Տաթեւիկ Ռեւազյանի աշխատավայրը դարձել էր ընտանիքի համար կեցավայր:
Տաթեւիկն ամուսնու եւ երեխայի հետ, էլ չենք ասում երեխայի դայակի մասին, քնում եւ արթնանում էին աշխատավայրում: Գուցե նոր ժամանակներում նորմալ է, որ պետական պաշտոնյան գերադասում է աշխատասենյակն իր բնակարանից, գուցե որոշ դեպքերում աշխատավայրի պայմաններն ավելի հաճելի են, քան տան պայմանները: Ո՞վ իմանա... Սակայն այս փաստը, մեղմ ասած, զարմանք էր առաջացրել աշխատակիցների մոտ, իսկ Տաթեւիկի ամուսնու պահվածքը տարօրինակ էր թվացել չվերթեր իրականացնող ավիաընկերությունների անձնակազմերին: Հետաքրքիր է, Կոպենհագենի իշխանությունների համար ընդունելի կլիներ այն փաստը, որ իրենց երկրի ավիացիոն իշխանության ղեկավարն ամուսնու հետ բնակվեր աշխատավայրում, իսկ ամուսինն էլ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում, պատերազմական թեժ գործողությունների ժամանակ ազատ ելումուտ աներ արգելված գոտիներ, տնային շորերով «ֆռֆռար» հիմնարկում եւ կարգադրություններ աներ: Հարյուրավոր մարդիկ մոտ 1 ամիս շարունակ ականատես են եղել այս ամենին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10.02.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ