ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան և Ադրբեջանն ամեն կերպ փորձում են այստեղից հեռացնել Ռուսաստանի Դաշնությանը, հատկապես՝ խաղաղապահ ուժերին. Նավասարդյան 02/10/2021 13:07 | ԼՐԱՀՈՍ
Երբ Մինսկի խումբ կոչվող քաղաքական կառույցը կվերսկսի իր աշխատանքները և արցախյան հիմնահարցի լուծման շրջանակներում կգրավի իր ուրույն տեղը, դրանից հայկական կողմը միայն շահող դուրս կգա: Իսկապես, Թուրքիան և Ադրբեջանն անում են ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նկատենք, որ վերջին շրջանում Հայաստանում մեծ ակտիվություն են ցուցաբերում ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպաններ, հատկապես Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ դեսպան Լի Թրեյսը և Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ջոնոթան Լաքոթը, որոնք հանդիպումներ են ունենում ինչպես Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալող ամենատարբեր գործիչների, ընդդիմության ներկայացուցիչների, այնպես նաև ՀՀ պաշտոնաթող նախագահների՝ մասնավորապես, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Ա.Նվասարդյանը դեսպանների ակտիվությունը բնական է համարում. «Եթե ես էլ լինեի այդ դեսպաններից որևէ մեկի տեղում, անպայմանորեն, կփորձեի հնարավորինս շատ հանդիպումներ և համապատասխան վերլուծություններ ձեռք բերել, այն ամենի վերաբերյալ, ինչ վերջին ժամանակներում կատարվում է երկրի ներքաղաքական կյանքում: Բնականաբար, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն այդ աշխատանքը պետք է կատարեն քաղաքական դաշտում որոշակի հեղինակություն և կշիռ վայելող գործիչների հետ հանդիպումների արդյունքում, որոնցից մեկն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն է»։
Արման Նավասարդյանը նկատում է՝ դիվանագիտական աշխատանքը հիմնականում հիմնված է կոնֆիդենցիալ ինֆորմացիային տիրապետելու և դրա հիման վրա, համապատասխան վերլուծություններ կատարելու գործառույթի վրա, այնպես որ, դեսպանների մասնակցությամբ պարբերաբար կրկնվող հանդիպումների մեջ, ըստ վերջինիս, որևէ արտառոց երևույթ պետք չէ փնտրել. «Թերևս միակ հարցը, որ, հավանաբար, հետաքրքրում է ձեզ՝ ինչո՞ւ են այդ հանդիպումներն առավել հաճախակի բնույթ ստացել հատկապես վերջերս:
Դա, բնականաբար, կապված է այն դեպքերի հետ, որ կատարվեցին վերջին ամիսների ընթացքում մեր երկրում և որում դեռ գտնվում է Հայաստանը՝ պատերազմից հետո: Այլ կերպ ասած, դրանք այն խնդիրներն են, որոնց հետ այսօր բախվում է Հայաստանը: Այդ խնդիրների կոնտեքստում, բոլորովին վերջերս, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում գերիների վերադարձի հարցով, բացի դրանից, ՌԴ նախագահը հարց էր բարձրացրել, առհասարակ, Արցախի խնդրի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, ՌԴ դեսպանի վերջին օրերի հիմնական քննարկման թեման, թերևս սա պետք է լինի:
Համենայն դեպս, մեր Արտաքին գործերի նախարարությունն այս ուղղությամբ ևս ակտիվ աշխատանքներ է կատարում, մասնավորապես նորանշանակ նախարարի գլխավորությամբ, ում ակտիվ ջանքերն այս ուղղությամբ, միայն ողջունելի են: Արցախի վերաբերյալ ամենակարևոր խնդիրներից մեկն, իհարկե, մնում են Մինսկի խմբի գործունեությանն առնչվող հարցերը, որի ուղղությամբ, նույնպես, Արա Այվազյանն ակտիվ ջանքեր է գործադրում»,- ասում է Արման Նավասարդյանը:
Արդյո՞ք անհանգստության առիթ չի կարող հանդիսանալ այն իրողությունը, որ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ հանդես եկող դեսպանները հենց Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներն են, այսինքն, ՀՀ-ում հավատարմագրված՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Հանրապետության լիազոր դեսպանները, որոնք մեծ ակտիվությամբ և ինտենսիվությամբ տարատեսակ հանդիպումներ են անցկացնում հայաստանյան ներքաղաքական դաշտում: Եվ, եթե սրան գումարենք նաև թուրքական կողմից պարբերաբար հնչող այն ահազանգը, որով Թուրքիան ցանկություն է հայտնում փոխել համանախագահող երկրների ձևաչափը և Արցախի հարցում որոշիչ դեր ստանձնել Մինսկի խմբում, ապա արդյո՞ք դեսպանների մասնակցությամբ կուլիսային այս քննարկումներում չի՞ կարող քննարկվել արցախյան հիմնահարցում թուրքական կողմի ներգրավվածության հարցը, ինչն անընդունելի ձևաչափ է հանդիսանում հայկական կողմի համար: Արման Նավասարդյանը նկատում է՝ բարեբախտաբար, Մինսկի խմբում ներգրավված երեք պետություններն էլ համախմբված են միևնույն նպատակի շուրջ.
«Ամերիկան և Ռուսաստանը, Ռուսաստանն ու Ֆրանսիան և այս երեք պետությունները միասին վերցրած այն հազվագյուտ դեպքերից են, երբ Արցախի հարցում բոլորը միասին կոնսենսուսի մեջ են: Այն, որ մինչև հիմա տարբեր պատճառներով, օրինակ` ԱՄՆ-ն պասիվ էր, իր երկրի ներքաղաքական խնդիրներով պայմանավորված, սա դեռ ոչինչ չի նշանակում: Նորից եմ կրկնում՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների վերջին շրջանի ակտիվությունը միայն դրական լույսի ներքո պետք է վերլուծել, միաժամանակ՝ ողջունելով այդ ակտիվությունը: Երբ Մինսկի խումբ կոչվող քաղաքական կառույցը կվերսկսի իր աշխատանքները և արցախյան հիմնահարցի լուծման շրջանակներում կգրավի իր ուրույն տեղը, դրանից հայկական կողմը միայն շահող դուրս կգա:
Իսկապես, Թուրքիան և Ադրբեջանն անում են ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա, ավելին՝ նրանք ամեն կերպ փորձում են հեռացնել այստեղից Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ ուժերին հատկապես: Սա բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ չեզոքացնելով Ռուսաստանի Դաշնությանը, տարածաշրջանում գերիշխող դեր ստանձնել: Այդ նպատակին է ձգտում, մասնավորապես Թուրքիան, որն, ի դեպ, շատ հեռուն գնացող նպատակներ ունի, այսպես ասած՝ վարդագույն երազանք, որն է՝ պանթյուրքիզմի ծրագրի իրականացումն ու իսլամիզմի տարածման վտանգը:
Դժբախտաբար, Թուրքիային հաջողվեց պատերազմի արդյունքում ոտք դնել այստեղ և սա հարցի մյուս կողմն է, որին մենք, անպայմանորեն, պետք է ուշադրություն դարձնենք: Այնուհանդերձ, վերադառնալով քննարկման բուն թեմային, նորից պետք է շեշտեմ՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների վերջին շրջանի նկատելի ակտիվությունը միայն դրական դրսևորում ունի, որից հայկական կողմն Արցախի հարցում հնարավորինս շահավետ կերպով դուրս գալու հնարավորություններ պետք է գտնի»,- ամփոփելով զրույցն, ասում է ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից