ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանն է, նա դեռ չի հեռանա. քաղաքագետ 02/10/2021 20:53 | Քաղաքական
«Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, կրկին մեկնի Մոսկվա: Ճիշտ է, Փաշինյանի խոսնակը այցի վերաբերյալ լուրերը հերքում է, սակայն, ցավոք, այս իշխանության օրոք մենք որևէ հերքման կամ հաստատման հավատալու հիմքեր ունենալ չենք կարող: Ի վերջո, վերջին պատերազմը մեզ ցույց տվեց, որ մենք 44 օր շարունակ հաղթում էինք և, հանկարծ, 45-րդ օրը, չհասցնելով հասկանալ, թե ինչպես պարտվեցինք, կապիտուլյացիայի խայտառակ համաձայնագիր ստորագրեցինք: Հետևաբար, այսօր էլ դժվար է ասել՝ այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, մյուս կողմից, սա կարող է կապված լինել երեկ հայրենիք վերադարձած հինգը ռազմագերիների փաստով, որի դիմաց, չի բացառվում, որ հայկական կողմը հերթական ցավոտ զիջումների է գնալու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արա Վարդանյանը:
Հիշեցնենք՝ մամուլում այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը մեկօրյա այցով կրկին պատրաստվում է մեկնել Մոսկվա։ Թեև վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հերքել է այցի մասին տրածված լուրերն, այնուհանդերձ, ենթադրվում է, որ Փաշինյանը Մոսկվայում հերթական նվաստացուցիչ փաստաթուղթն է ստորագրելու:
Քաղաքագետ Արա Վարդանյանը նկատում է՝ եթե Փաշինյանը հերթական անգամ մեկնում է Մոսկվա և, եթե նա այնտեղ որևէ փաստաթուղթ է ստորագրելու, որը գաղտնի է պահվում, սա նշանակում է, որ, ամենամոտ ապագայում, մենք ականատես ենք լինելու հերթական դավադիր գործարքին, որը, սակայն, շատ բնութագրական է օրվա իշխանությանը և այդ իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ձեռագրին. «Կարծում եմ, գիտակից որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մեր պետության ապագայով մտահոգ ղեկավար է, այլ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը: Նա այլևս չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, այդ հանրապետության ժողովրդին և մեր պետության ու Արցախի շահը: Ի վերջո, մենք արդեն ականատես ենք եղել այն փաստին, որ Փաշինյանի և Ալիևի կարծիքները համընկնում են ինչպես Շուշիի հարցում, այնպես էլ նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների պարագաներում: Այս ամենից պետք է հետևություն անել, որ Փաշինյանի օրակարգը ոչ թե Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերին ծառայելն է, այլ թշնամական Թուրքիայի և Ադրբեջանի ազգակործան ծրագրերի իրականացումը, որի վառ դրսևորումը պատերազմի դավադիր պարտությունն էր: Ասեմ ավելին՝ Փաշինյանը համառորեն չի հեռանում, որովհետև դեռ անելիքներ ունի: Ի վերջո, բոլորովին պատահական չէ այն հանգամանքը, որ այդ մարդու անունը կնքել են հողատու…»,- ասում է քաղաքագետը:
Ամփոփելով զրույցը՝ Արա Վարդանյանը կոչով դիմում է ժողովրդին՝ գիտակցելով և հասկանալով Հայաստանի հետ պատահած և դեռ սպասվելիք աղետները, ակտիվ մասնակցություն բերել փետրվարի 20-ին կայանալիք միացյալ ընդդիմության հանրահավաքին, օր առաջ հեռացնելու դավադիր և դավաճան իշխանությանը և կանխելու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերջիններիս ազգակործան և աղետաբեր քաղաքականությունը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ