Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետին ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի 2020թ. արդյունքները և 2021թ. ծրագրերը 02/10/2021   16:29  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսական տարվա 2020թ. արձանագրված արդյունքների և 2021թ. նախատեսված ծրագրերի վերաբերյալ:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը զեկուցել է, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ. գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել: 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228,000 հա, ոռոգելի հողատարածքների թիվը՝ 155,000:

Պետական օժանդակության ծրագրերի շարքում՝ 2020թ.  մեծ թափ է ստացել լիզինգի ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 295 միավոր գյուղտեխնիկա, գրեթե կրկնակի աճել է շահառուների թիվը: Շոշափելի աճ է արձանագրվել ինտենսիվ այգեգերծության ծրագրի շրջանակում. 2019թ. 53.2 հա համեմատ 2020թ. ինտենսիվ այգիների ծավալն ավելացել է գրեթե 10 անգամ՝ կազմելով 518.6 հա, շահառուների թիվը 17-ից հասել է 53-ի: Փոխնախարարի զեկուցմամբ, հաշվի առնելով ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ 2021թ. նախատեսվում է համակարգային մոտեցման ներդրում, որը կներառի կրթական բաղադրիչը ևս, և Ագրարային համալսարանում կիրականացվեն ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացներ: Գյուղապահովագրության ծրագիրը 2020թ. իրականացվել է 6 մարզում, ներառել է 2 մշակաբույս, 2021թ. նախատեսվում է ապահովագրման ենթակա մշակաբույսերի թիվը հասցնել 11-ի և ծրագիրն իրականացնել բոլոր մարզերում: Արդյունավետ ընթացք է արձանագրել տոհմային անասնաբուծության և անասնապահության ծրագիրը: Դրան նպաստել է նաև ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ իրականացվող «Միասին» նախագիծը՝ «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագիրը: 2020թ. կառուցվել է 20 խելացի անասնաշենք, կնքվել է 35 պայմանագիր, որոնք այժմ իրականացման փուլում են: Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, փետրվարի 15-ից այն հասանելի կլինի նաև Սյունիքի մարզում: Կատարվել են կենդանիների պատվաստման հակահամաճարակային միջոցառումներ և համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքներ:

Անդրադառնալով մթերման գործընթացին՝ փոխնախարարը նշել է, որ 2020թ. մթերվել է 98000 տ պտուղ-բանջարեղեն, որը 11000 տ ավելի է նախորդ տարվանից: Իրականացվել է խաղողի տնկարկների քարտեզագրում, այն կարևոր նշանակություն ունի ռեեստրի ստեղծման համար և կշարունակվի նաև այս տարի՝ մարզերի աշխարհագրության ընդլայնմամբ: Տեղական գինիների արտահանումը խթանելու նպատակով նախատեսվում է 2021թ. Բեռլինում ստեղծել հավաքական բեռների պահեստ և օնլայն հարթակ, որոնց միջոցով հայկական գինիները հասանելի կլինեն ողջ Եվրոպայում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են: Օրենսդրական բարեփոխումներ են կատարվել կոնյակագործության ոլորտում: Վերամշակման և արտահանման ոլորտներին օժանդակելու նպատակով ներկայում բանակցություններ են ընթանում ռուսաստանյան 3 սուպերմարկետների ցանցի ղեկավարության հետ՝ Հայաստանում ներկայացուցչություն, լոգիստիկ կենտրոն բացելու և դրա միջոցով տեղական արտադրանքի ուղիղ արտահանումն այդ սուպերմարկետներ կազմակերպելու նպատակով: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով 2020-2021թթ. 57 վերամշակող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, որոնց շրջանակում աջակցություն կտրամադրվի արտադրական կարողությունների վերազինմանը/սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը։

Ինչ վերաբերում է պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերին, ապա 2020թ., 2019թ. համեմատ, վարկերի քանակը աճել է ավելի քան 4 անգամ, վարկային պորտֆելի ծավալը՝ գրեթե 2 անգամ: Վարչապետին զեկուցվել է նաև արոտների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման 2020թ. արդյունքների և առաջիկա աշխատանքների մասին. ՀԲ վարկային միջոցներով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կառուցվել է «Անասնաբուժական սպասարկման կենտրոն», Ագրարային համալսարանի անասնաբուծության ֆակուլտետի լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով, 8 համայնքում ավարտվել է արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարությունը: 2021թ․«Անասնաբուժական սպասարկման կենտրոն» կկառուցվի Լոռու մարզի Թումանյան համայնքում, 11 համայնքում կիրականացվեն արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինաշխատանքներ, նախատեսվում է 70 համայնքում կառուցել կենդանիների հավաքատեղիներ, որոնք ծառայելու են կենդանիների համարակալմանը և պատվաստմանը:

Փոխնախարարը նշել է, որ 2021թ. համար նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շարունակականություն, և վերոնշյալ ծրագրերը, արձանագրված ռիսկերի գույքագրումից և բարելավումից հետո, շարունակում են իրականացվել: Առաջիկայում կներկայացվի նաև ՀՀ-ում գարնանացան հացահատիկային հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրական դինամիկա և արդյունավետություն արձանագրած ծրագրերի հետևողական իրականացումը և նշել, որ ռազմավարական նշանակության որևէ ծրագիր պետական աջակցության շրջանակից չպետք է դուրս մնա:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ջրօգտագործման ոլորտում ընթացիկ իրավիճակից: Զեկուցվել է ջրային համակարգի բարեփոխման ընթացքի, համակարգի առողջացման նպատակով կառավարության կողմից իրականացված մարումների շնորհիվ ՋՕԸ-երի կուտակած պարտքի կառավարման մասին: Այս համատեքստում քննարկվել են համակարգի ծախսարդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ջրօգտագործման գործընթացի պլանավորման ճշգրտությունը բարձրացնելու, ջրի կորուստները նվազագույնի հասցնելու, ՋՕԸ-երի կուտակած պարտքերի մարման գործընթացի համակարգային լուծման տարբերակներ և ներկայացնել քննարկման:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:50 10/02/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը տիրապետում է գաղտնի սոցհարցումների արդյունքներին. Քոչարյանի վարկանիշն իրենից բարձր է. Արմեն Բադալյան
15:27 10/02/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանից մաքսանենգ ճանապարհով ՌԴ ծխախոտ արտահանողին նշանակում են Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Mediaport
09:51 10/02/2021  |  ՄամուլՆիկոլը տեղյակ չէ՞, թե Աննան ինչի կամ ում հաշվին է այդ ճոխ ծախսերն անում «Իրավունք»
08:11 10/02/2021  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Մոսկվա, այցի նպատակն ու օրակարգը հայտնի չեն. «Հրապարակ»
23:58 09/02/2021  |  ՄեկնաբանությունՈստիկան, թե՞ Ենիչերի. Ավետիք Իշխանյան
23:45 09/02/2021  |  ՄեկնաբանությունԶինված ուժերի դեմ ներքին պատերազմ վաղուց է տարվում. Տիգրան Աբրահամյան
22:51 09/02/2021  |  ՄեկնաբանությունՈչ մի նորմալ երկիր թոշակ ու սշխատավարձ վճարելու համար պարտք վերցնելով չի կարող երկար ապրել. սա աղետ է. Համբարյան
22:21 09/02/2021  |  ՄեկնաբանությունԳնացել էի կապանցիների հետ զրուցելու. Զրույցը չստացվեց. Հրանտ Բագրատյան
21:26 09/02/2021  |  ՄեկնաբանությունՊատերազմի նիկոլական հաշվեկշիռը. Անդրանիկ Թևանյան
20:19 09/02/2021  |  ԼՐԱՀՈՍԵրկար տարիներ Հայաստանն է եղել պարտադրողի դերում, հիմա պարտված կողմը գտնվում է ճնշումների ներքո. Սեյրան Օհանյան

Արխիվ

[]