ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրենիք վերադարձած տղաներից երեքը ՄՈԲ-ից են՝ Շիրակի մարզից, երկուսը՝ զինծառայող՝ Արարատից և Լոռիից 02/10/2021 17:10 | ԼՐԱՀՈՍ
Երեկ հայրենիք վերադարձած տղաներից երեքը ՄՈԲ-ից են, երկուսը՝ զինծառայող։ Շիրակի մարզպետարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ տղաներից երեքը Շիրակից են։ Արարատի մարզպետարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին,որ վերադարձած գերիների թվում մեկ զինծառայողը մարզի բնակիչ է, որն արդեն տանն է և ծանր վիրավորումներ չունի։ Մյուս ժամկետային զինծառայողը՝ Ալավերդի համայնքի Աքորի գյուղից է։ Մայրը որդու հետ օնլայն է կապ հաստատել, տեղեկացել առողջական վիճակի մասին։ Վերջինս դեռ շարունակում է հիվանդանոցում մնալ՝ բուժզննման համար։
Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը «Փաստինֆո» հետ զրույցում անդրադառնալով երեկ տարածված տեղեկությանը, թե սպասվում է 20-ից ավելի գերեվարվածների վերադարձին, նշեց, թե չգիտի որտեղից են անհետ կորածների հարազատներն իմացել դրա մասին։
«Չգիտեմ որտեղի՞ց էին տեղեկությունը վերցրել, որ 20 հոգի է վերադառնալու, ես այդ տեղեկությունը չունեի»։
20 հայորդի վերադարձի մասին «Փաստինֆո»-ին տեղեկություն տրամադրած անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը վրդովված նշեց, որ հայկական կողմը իմացել է վերադարձող գերիների թվի մասին, սակայն այդպես էլ հավաքված ծնողներին չեն զգուշացրել։
«Եթե գիտեինք, որ հինգ հոգի են իջնելու, ինչո՞ւ էին ծնողներին այնտեղ պահում, ոչ մեկ չբարեհաճեց դուրս գար, ասեին, որ թեկուզ ինքնաթիռը թռել է հույս չունենաք 20-23 անձի վերադարձին, իրենք լսու՞մ էին չէ, որ մարդիկ սպասում էին 20 և ավելի գերիների վերադարձին, ինչո՞ւ դուրս չեկան ու չասացին, որ 20 չէ, հինգ է, մի սպասեք։ Ինքնաթիռը օդում, արդեն տեղյակ էին, որ հինգ հոգի է»։
62 զինծառայողներ, հրադադարի հաստատումից հետո գերեվարվել էին Հադրութի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի տարածքներից, հայրենիք է վերադարձել, ընդհանուր առմամբ, 8-ը։ Բորիս Ավագյանն ասաց, որ գործընթացն առաջ է գնում։
«Շատ բարդ գործընթաց է, որին մեծ աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանի նախագահն անձամբ, ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարն են շատ մեծ աջակցություն ցուցաբերել։ Հույս ունենք, որ գործընթացն ավելի կարագանա, բոլորը շուտ կվերադառնան տուն ի շնորհիվ ՌԴ աջակցության։ Կարևոր է, որ գործընթացը սկսվել է և մաքսիմալ կարագանա, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար»։
Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե նրանք «դիվերսանտներ» են,արդյոք սա չի խանգարում հետագայում գործընթացի ավելի դանդաղ իրականացմանը, Ավագյանը հակառակն է կարծում։
«Ուրախալի փաստ է անձամբ ինձ համար, որովհետև նրանց որակավորել էին որպես տեռորիստ՝ դիվերսանտներ, շատ ծնողներ հուսահատվել էին ու սպասում էին, որ այդ կարգավիճակի պատճառով Ադրբեջանը գուցե Թուրքիայի օգնությամբ կկարողանա գործընթացը տանել այն ուղղությամբ, որ չվերադարձնի, բայց մենք տեսնում ենք, որ ի աջակցություն ՌԴ-ի՝ նրանք վերադառնում են»։
Գերեվարվածների 62 հոգանոց խմբի մյուս անդամների մասին, ըստ Ավագյանի, կա տեղեկություն, Ադրբեջանում ռուս խաղաղապահների հրամանատարը հանդիպել է նրանց, նրանք նույն վիճակում են, ինչ վիճակում վերադարձված տղաներն են։
«Ֆիզիկապես նրանք նորմալ են, ես խնդրել էի հրամանատարին, որ նա տեսներ մյուս տղաներին, ովքեր Ադրբեջանում են պահվում, այցելել է 30 հոգու, որ տեսնի ֆիզիկական վիճակը, տեսնի որ առողջ են, նրանց չեն խոշտանգում»,- ասաց Ավագյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ