Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Կոտայքի մարզում բնակարանային գողությունները նվազել են, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն` ավելացել. ամփոփում 02/09/2021   15:47  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, դրանց դեմ իրավապահ մարմինների մարզային կառույցների գործունեության, քրեական վարույթների շրջանակներում դատախազական հսկողության և ներգործության միջոցների կիրառման արդյունքները: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։

Ըստ այդմ՝ մարզում գրանցվել է հանցագործության 2180 դեպք, որը 2019թ. համեմատ ավելի է 251-ով  կամ 13 %-ով:  Չնայած դրան՝ շուրջ 6%-ով նվազել են ծանր հանցագործությունների, 25%-ով՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Վերջինս հիմնականում պայմանավորված է  բնակարանային գողությունների, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերի, սպանության, սպանության փորձի, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակության դեպքերի նվազմամբ։ 2020թ. մարզում արձանագրվել է սպանության 5 դեպք: Ընդ որում՝ դրանցից 3-ն առնչվում են անձանց անհետ կորելուն:

Մարզի տարածքում կոռուպցիոն առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքերի կապակցությամբ հարուցվել է 49 քրեական գործ: Այս բնույթի 8 քրեական գործ ուղարկվել է դատարան, ինչը 60%-ով ավելի է 2019թ. համեմատ: Կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատարանում ավարտված 5 քրեական գործերից 4-ով 220թ.-ին կայացվել են մեղադրական դատավճիռներ:

6%-ով նվազել են բնակարանային գողությունների դեպքերը, զուգահեռաբար, սակայն, շարունակում է ցածր մնալ այս հանցատեսակի բացահայտման արդյունավետությունը: Մարզի դատախազությունում կատարված վերլուծությունը վկայում է, որ բնակարանային գողությունների դեպքերի  նվազումը կապված է մի կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության և ռազմական դրության իրավական ռեժիմների հետ, որոնց պայմաններում քաղաքացիները հիմնականում տևականորեն չեն բացակայել իրենց բնակարաններից: Մյուս կողմից որոշակի դրական ներգործություն են ունեցել դատախազության նախաձեռնությամբ, ոստիկանության և համայնքային մարմինների համագործակցությամբ այս հանցատեսակի համար առավել խոցելի թաղամասերի նկատմամբ հսկողության ուժեղացման, բնակավայրերի բանուկ հատվածներում տեսահսկող սարքերի տեղադրման, բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով և լուսավորությամբ հագեցնելու ուղղությամբ նախորդ տարիներին կատարված միջոցառումները:

Բնակարանային գողությունների բացահայտման ցածր ցուցանիշներին հիմնականում ազդում են հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու աշխատանքներում որոշակի թերացումները, սեփականատերերի կողմից իրենց գույքը հանցավոր ոտնձգությունից պաշտպանելուն ուղղված բավարար միջոցներ չձեռնարկելը: Առանձին դեպքերում, ամառանոցներից կատարված գողությունների մասին տուժողները տեղեկանում և ոստիկանությանը հայտնում են տևական ժամանակ անց:

2020թ. մարզում գրանցվել է ՃԵ կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 152 դեպք, ինչը 36.9%-ով ավելի է 2019թ. համեմատ: Մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը ևս աճել են 11 դեպքով կամ 50%-ով: Փոխարենը որոշակիորեն աճել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը: Մարզի դատախազությունում կատարված վերլուծությունները փաստում են, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորվել է երևթեկության սուբյեկտների կողմից ՃԵ կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, ճանապարհների ինժեներատեխնիկական և կառուցապատման աշխատանքներում թույլ տրվող թերություններով, քաղաքային ճանապարհներին երթևեկության նշանների, հետիոտնային նշագծումների, իսկ գյուղական շրջաններում` նաև լուսավորության, տեսանկարահանող (արագաչափ) սարքերի բացակայությամբ:  Կարևոր գործոններից է նաև այն հանգամանքը, որ մարզի տարածքով են անցնում Երևան-Սևան և Երևան-Աշտարակ հանրապետական նշանակության մայրուղիները, մարզի վարչական տարածքում են գտնվում մի շարք հանգստյան գոտիներ, որոնք նպաստում են քաղաքացիների և ավտոմեքենաների ակտիվ տեղաշարժերին: 

2020թ. ընթացքում մարզում գրանցվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի կեպով շրջանառության 59 դեպք, որը 11-ով, կամ 22.9%-ով ավելի է 2019թ.-ի համեմատ: Վերջինիս նպաստել են նաև պատերազմի ընթացքում Արցախից ապօրինի զենք, զինամթերք ՀՀ տարածք տեղափոխելու հանգամանքը: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ 2020թ.-ի ընթացքում ոստիկանության բաժիններ կամովին հանձնվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Նշված և այլ հանցավոր դեպքերով քննությունների արդյունավետությունը, օպերատիվությունն ապահովելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից  քննչական մարմիններին և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին 2020թ.-ին տրվել են ընդհանուր 131 գրավոր ցուցումներ և հանձնարականներ:

Հանցագործություններին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով  մարզի դատախազությունը ՀՀ ՏԿԵ նախարարին, Կոտայքի մարզպետին, համայնքների ղեկավարներին, ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարներին ուղղել է 12 միջնորդագիր, որոնց արդյունքում նաև համապատասխան  պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի:

Քննված և ավարտված նյութերով ու քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր նյութական վնասը կազմել է շուրջ 115 մլն ՀՀ դրամ, վերականգնվել է շուրջ  24.4մլն  ՀՀ դրամ վնաս:

Կոտայքի մարզի դատախազությունը ուշադրության կենտրոնում է պահել քրեական գործերով քննությունները հնարավորինս արագ ավարտելու, ապացույցների բավարարության պայմաններում քրեական գործերը դատարան ուղարկելու խնդիրը: Արդյունքում՝ 2020թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 233 գործ՝ 262 անձի վերաբերյալ, ինչը  21%-ով ավելի է 2019թ.-ի համեմատ: 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:41 08/02/2021  |  Քրեական խրոնիկոնԱրարատի մարզում հանցագործությունների դեպքերն ավելացել են 16.7%-ով, դատարան ուղարկված գործերը՝ 50%-ով. ամփոփում
15:39 04/02/2021  |  Քրեական խրոնիկոնՇուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամի առերևույթ չարաշահումներ՝ Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների գործընթացում
15:56 29/01/2021  |  ԼՐԱՀՈՍՓոխատեղումներ և նշանակումներ ՀՀ դատախազության համակարգում
18:37 15/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱմանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
23:07 09/01/2021  |  ՄեկնաբանությունՄհեր Գրիգորյանի, Ս. Պապիկյանի, Հ. Սիմիդյանի, Հ. Հակոբյանի և Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ քրգործեր չկան. Դատախազություն
10:46 22/12/2020  |  ԼՐԱՀՈՍՊատերազմի ժամանակ ՀՀ ԶՈւ լրահամալրումը դադարեցնելու վերաբերյալ պնդումները հերքվել են. Դատախազություն
14:49 21/12/2020  |  Քրեական խրոնիկոնՔրեական գործեր՝ արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով
12:28 17/12/2020  |  Քրեական խրոնիկոնԲողոքի երթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել. 3 անձ կասկածյալի կարգավիճակ ունի
14:50 15/12/2020  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա. դատախազության հայտարարությունը
13:00 12/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազանգի աղմկահարույց ձայնագրությունը քննության առարկա կդարձվի

Արխիվ

[]