ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցավալի է՝ հայրենակիցների մի մասը հրաժարվեցին մեր հայրենիքի մի մասի պաշտպանությունից. Մովսես Հակոբյան 02/09/2021 19:45 | ԼՐԱՀՈՍ
Ցավոք չգիտեմ՝ այժմ Արցախն ինչ կարգավիճակ ունի և ով է պատասխանատու Արցախի անվտանգության համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմամբ՝ Արցախի զգալի մասն Ադրբեջանին հանձնելուց հետո շարունակվում է զինաթափման գործընթացը՝ արդեն Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ չանցած տարածքներում։ Նախ՝ հայտարարվեց Պաշտպանության բանակի հնարավոր կազմալուծման մասին, իսկ այսօր արդեն մամուլում տեղեկություններ շրջանառվեցին առ այն, որ զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն ՀՀ տարածքում և այլևս Արցախ չեն մեկնի՝ ծառայության։ Պարզվում է՝ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ։ Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ունի 3 զորամիավորում՝ բուն բանակը, Նախիջևանի առանձին համազորային բանակը, Պետական սահմանապահ ծառայությունը։ Հատկանշական է, որ նշված երեք զորամիավորումները կարող են ինքնուրույն գործել։ Այլ խոսքով՝ ՊԲ-ն կազմալուծելով՝ ՀՀ իշխանություններն անպաշտպան են թողնում Արցախից մնացած վերջին փշրանքները եւ սա այն դեպքում, երբ Հայաստանը համարվում է Արցախի անվտանգության երաշխավորը։
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ցավոք չգիտի՝ Արցախն ինչ կարգավիճակ ունի և ով է պատասխանատու Արցախի անվտանգության համար, ուստի դժվարանում է մեկնաբանել։
Հարցին՝ արդյո՞ք պայմանագրային հիմունքներով հնարավոր կլինի ունենալ այնպիսի զորամիավորում, որն ինչ-որ չափով համեմատելի կլինի ՊԲ-ի հետ, Հակոբյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ բանակն ումից պետք է պաշտպանի և ինչ պետք է պաշտպանի։ Միանշանակ կարող եմ նշել, որ, ինչպես բոլորս ականատես ենք եղել, 44 օրյա պատերազմում հիմնականում պայքարել են պարտադիր զորակոչի զինծառայողները և այն, որ ավելի մեծ կորուստներ չունեցանք, դա միայն և միայն մեր կանոնավոր բանակի շնորհիվ է։ Մեկնաբանությունները Ձեզ եմ թողնում»։
Իսկ թե այդ պարագայում կլինեն ներքին կամ սահմանապահ զորքեր՝ Հակոբյանն ասել չի կարող. «Եթե մենք Արցախի կարգավիճակի հարցը հստակեցնենք, արդեն բոլոր հարցերի պատասխանները կարելի է կռահել կամ ենթադրել»։
Ինչ վերաբերում է պատերազմից հետո ժամկետային զինծառայողների ծնողների կողմից պարբերաբար իրականացվող ակցիաներին, որոնցով վերջիններս պահանջում էին Արցախից վերադարձնել այն ժամկետային զինծառայողներին, որոնք ՀՀ քաղաքացիներ են՝ պատճառաբանելով, թե կապիտուլյացիոն ակտի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում, Հակոբյանը նշեց, որ իր համար դա շատ ցավալի է։
«Ինձ համար շատ ցավալի է, թե ինչու այդպես դարձավ, որ մեր հայրենակիցների մի մասը հրաժարվեցին մեր հայրենիքի մի մասի պաշտպանությունից»,- նշեց Հակոբյանը։
Իսկ թե արդյո՞ք դա ի սկզբանե ուղղորդված էր իշխանությունների կողմից՝ հետագայում նման որոշում կայացնելու համար, Հակոբյանը նշեց, որ գուշակություններով չի զբաղվում և իր ձեռքի տակ չկան նման փաստաթղթեր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ