ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հադրութի համար Ադրբեջանը զարգացման ծրագրեր չունի. հասկանում են, որ դա իրենց տարածքը չի. Ադրբեջանագետ 02/09/2021 13:55 | ԼՐԱՀՈՍ
«Ալիևը վախենում է ՀՀ-ից հնչող ռևանշի կոչերից։ Նա օդ ու ջրի պես ուզում է, որ Փաշինյանը մնա»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով ադրբեջանական տրամադրություններին։
«Իրենք հաղթանակին 26 տարի գալիս էին, ռևանշի գաղափարով ապրում էին սերունդներ, դաստիարակում էին և վերջապես ոչ լիարժեք, բայց ինչ-որ բան ստացան։ Իրենք համարում են, որ այնուամենայնիվ ամբողջ Արցախը չստացան և վերջնականապես այդ հարցը իրենց համար չլուծեցին, դրա համար Ալիևը չափազանց վախենում է ռևանշի գաղափարից»,- ասաց Էլիբեգովան, հավելելով, որ Ադրբեջանի նախագահը այս մասին տարբեր հայտարարություններով արդեն խոսել է։ Ասել՝, թե հուսով են, որ ներկա իշխանությունները հնարավորինս երկար կմնան Հայաստանում, որպեսզի այդ գաղափարները հայաստանյան հանրության մոտ վերջնականապես սպանեն, համակերպվեն նրա հետ, որ պարտվել են, իսկ մեր հանրությունը դիմադրում է և չի ուզում համակերպվել։
«Ալիևին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ ներկա իշխանությունները մնան, որովհետև փաստացի կատարվում են Ալիևի բոլոր պահանջները և դրանք հայկական կողմը կատարում է պունկտուալ ու հետևողականորեն»։
Էլիբեգովան հավելեց, որ Ադրբեջանում ռեպրեսիա մեկ տարի հետո կլինի, երբ սոցիալական խնդիրները մնան չլուծված և մարդիկ հասկանան, որ այն հողերը, որոնք Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացրեց՝ ադրբեջանցիների գրպանից է գնալու։
«Հիմա, քանի որ Ադրբեջանը չունի մեծ քանակությամբ գումարներ՝ ներդնելու համար, փորձում է դրսից մասնավոր կամ պետական ներդրումներ բերել, բայց ամեն ինչի համար Ալիևը պետք է տա երաշխիքներ, իսկ ռազմական գոտում տալ երաշխիքներ ներդրողներին, բավականին բարձր են լինելու»,- ասաց Էլիբեգովան։
Ադրբեջանագետը նշեց, որ անգամ արդեն պատրաստի ենթակառուցվածքներ ու բերրի հողեր ստանալով, Ադրբեջանը չի կարողանալու դրանք մոտ ժամանակում օգտագործել։ Նայելով տարբեր շրջանների զարգացման ծրագրերին, Էլիբեգովան նկատել է, որ Հադրութի մասին գրեթե խոսք չի գնում, բավականին զգուշավոր են վերաբերվում, հասկանում են, որ դա իրենց տարածքը չէ ու դա խնդրահարույց է ու այդտեղ ներդրում անելը կարող է իրեն չարդարացնել։
«Բացի այդ, երբ որ դու ստանում ես ենթակառուցվածք, որը մեծամասամբ պատերամի ընթացքում վնասվել է, պետք է վերակառուցվի, պետք է կարողանալ դա ինտեգրել տնտեսական համակարգի մեջ։ Հետ վերցրեցին Աղդամը, որը զրոյից պետք է կառուցել, որպեսզի վերաբնակեցնեն, իսկ դա ենթադրում է, որ սկսած հեռախոսակապից, ջրից, էլեկտրաէներգիայից՝ ստեղծել ամենը, ինչի գումարն այսօր Ադրբեջանը չունի»։
Իրենք հողը նվեր ստացան, բայց գումար չունեն, որպեսզի այդ հողը արագ կարողանան վերականգնել։
«Կա երկու տարբերակ՝ կամ Ադրբեջանը կիսատ-պռատ կառուցելու է ինչ-որ ժամանակավոր ավաններ՝ գյուղեր, որտեղ ստիպողաբար բերելու է լցնի մարդկանց, որոնք ինչ-որ ժամանակ հետո այդտեղից կգնան, որովհետև շուրջը ոչինչ չկա, կամ դա երկարաժամկետ կլինի՝ տասը տարի հետո կկարողանա վերաբնակեցնի, ինչը էլի հարց է։ Բաքվի՝ ինչ որ չափ ինտեգրված կյանքից հետո վերադառնալ ինչ-որ անհասկանալի տեղ՝ ռազմական գոտում վտանգի մեջ ապրելով, չեմ կարծում, որ շատերը դա կուզեն։
Հիմա նրանց Ադրբեջանում սկսում են սպառնալ»։
Էլիբեգովան եզրափակեց՝ խնդիրը հետևյալն է՝ նրանք, ովքեր կհրաժարվեն վերադառնալ, բոլոր արտոնություններից կզրկվեն։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ