ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անձի պաշտամունք»-ից՝ «դավաճանի պաշտամունք» 02/09/2021 18:06 | Վերլուծություններ
Աշխարհին վաղուց հայտնի է «անձի պաշտամունք» երևույթը, սակայն «դավաճանի պաշտամունք» դեռ որևէ պետության, որևէ ազգի պատմության մեջ կարծես, արձանագրված չէ։ Այսօր ներհայաստանյան որոշ շրջանակների վարքաբանությունն անվանել, կոչել այլ կերպ քան՝ «դավաճանի պաշտամունք»-ն է, անհնար է։
Ասել է՝ մենք գործ ունենք պատմականորեն մի նոր, ազգային ինքնաոչնչացման տանող դրսևորման հե՞տ։
Մեկ այլ երևույթի նույնպես ականատես և վկա եղանք Հայաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխության համատեքստում։ Խոսքն այսպես կոչված՝ «ծրագրված պարտության» մասին է, երբ պետության ղեկին բազմածը կանխավ գիտի, որ թշնամու դեմ պատերազմում ինքն ազգը տանում է պարտության։ Այս ողջ պարտվողական գործընթացի մասին հնարավոր է՝ շատ քչերը նախապես տեղյակ լինեին, բայց այն, որ պատերազմը վարող բարձր զինվորականությունը՝ գեներալիտետը առնվազն ինչ-որ պահից սկսած պիտի հասկացած լիներ, թե՝ ինչն-ինչոց է, թե ու՞ր կարող է տանել անհրաժեշտ պահին պատերազմի օրենքներին տրամագծորեն հակառակ հրամաններ արձակելը, կարծում եմ, շատերի մոտ է տարակուսանք առաջացրել։
Բայց այդ տարակուսանքն, ըստ ամենայնի, ենթակայական վիճակից այն կողմ չի գնացել։ Այս դեպքում էլ, թերևս, մենք՝ հանձինս բարձր զինվորականության գործ ունենք զուտ հրաման կատարողների հետ։ Տարբերության համար շեշտեմ, որ բոլորովին այլ կերպ է լինում, երբ ռազմական գործիչը նաև պետական գործիչ է, պետություն և երկիր ստեղծող։ Այդպիսիք, այսօր մեր բարձր զինվորականության մեջ, ցավոք, չկան։
Ի վերջո, կա՞ Հայաստանից բացի մեկ այլ երկիր, որի ղեկավարը պատերազմում խայտառակ պարտություն է կրել և շարունակում է պաշտոնավարել՝ ամեն նոր օրվա հետ պարտության նոր քարտեզներ գծելով։ Կա՞ մեկ այլ երկիր, որի պարտություն կրած ղեկավարին շարունակեն հպատակորեն ենթարկվել տվյալ երկրի զինվորականները։ Սպակայակազմը, որոնց համար ավելի բարձր բան, քան՝ սպայի պատիվն է՝ թրծված հանուն հայրենիքի, հանուն պետության և պետականության պայքարում, պիտի որ չլիներ։
Բայց եկեք՝ տեսեք այս աքսիոմատիկ ճշմարտությունն էլ մեր օրերում բեկվեց՝ բախվելով պարտությունից հետո /ընդ որում, ոչ միայն՝ պատերազմում, այլև՝ պետական կառավարման բոլոր օղակներում պարտվելուց, դրանք կազմաքանդելուց հետո/ իր տխրահռչակ պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգող իշխանության։
Իսկ այդ իշխանության՝ «իր պատկերով և նմանությամբ» կերտած նոփ-նոր ոստիկանության մասին խոսք չկա ասելու։ Նրանք իրենց բռնությունների ողջ զինանոցի գործադրմամբ խմբակային հարձակվում և «վնասազերծում» են սեփական իրավունքներն իրացնող ՀՀ քաղաքացիներին։
Օտարահպատակ իշխանության անոմալիական գոյության դեմ է ողջ ազգը և հաղթանակն այլընտրանք չունի։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ