ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի դասադուլի և գործադուլի մեղավորն ու պատասխանատուն նա է, ով հասարակությունը բաժանել է հների և նորերի, սևերի և սպիտակների 02/08/2021 22:05 | ԼՐԱՀՈՍ
Արդեն տևական ժամանակ է, մենք հետևում ենք Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում կատարվող գործընթացներին։ Նախորդ իշխանությունների ժամանակ նման դեպքում կոկորդ պատռող ներկա՝ իրեն թավշյա հորջորջող իշխանության բավական կոպիտ միջամտության հետևանքով դպրոցում խաթարվել է դասապրոցեսը, աշակերտները դասադուլ են անում, իսկ ուսուցիչները՝ գործադուլ․․․
Տեսեք, ունենք նախկին տնօրեն, որն այդ նույն դպրոցում շուրջ 17 տարի մանկավարժական գործունեություն է իրականացնում՝ դասավանդելով պատմություն , կրթելով և դաստիարակելով հայրենանվեր սերունդ, որոնք հերոսության օրինակներ են տալիս հանուն հայրենիքի պայքարում։ Նույն կողմում ունենք ուսուցչական համակազմ և աշակերտներ, որոնք բողոքի ալիք են բարձրացրել, քանի որ գտնում են, թե նախարարությունը և մարզպետարանը հանիրավի իրենց զրկում են համընդհանուր սեր և հարգանք վայելող տնօրենից, ով լավ մասնագետ է, նախաձեռնող, նվիրված և որպես տնօրեն իր պաշտոնավարած հինգ տարիների ընթացքում դպրոցը շահեկանորեն աչքի է ընկել մարզում և հանրապետությունում։
Հարց է առաջանում՝ եթե ամեն բան այսքան լավ է, ապա ինչու՞ են այսօրինակ տհաճ գործընթացներ տեղի ունենում դպրոցի սիրված տնօրենի շուրջ։
Ահա այստեղ է, որ առանց որևէ մանրամասնության մեջ խորանալու կարելի է ուղղակի այս ամենի թիվ 1 պատասխանատուն և թիվ 1 մեղավորը համարել նույն անձին՝ նրան, ով այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի աթոռը։ Ինչու՞ կհարցնեք, չէ՞ որ կան ոլորտը համակարգող կոնկրետ պաշտոնյաներ։
Բանն այն է, որ դպրոցում բոլորի հարգանքը վայելող տնօրենը նախկին է դարձել՝ ըստ ներկա իշխանության թիվ 1 պաշտոնյայի՝ հասարակությունը սևերի և սպիտակների, հների և նորերի բաժանման պատճառով։ Այս տրամաբանությամբ՝ նախկինների ժամանակ ընտրված տնօրենը «հին է» համարվել և նրան նորով փոխարինելու խնդիր է դրվել։ Ի դեպ, նորն էլ հայերենի մասնագետ է և տարիքային տարբերություն նրանց միջև գրեթե չկա։ Բայց խնդիրը բնավ էլ լավ կամ վատ մասնագետ, ավելի երիտասարդ լինել-չլինելը չէ։
Խնդիրը բոլորովին այլ է։ Եվ խնդրի պոչը բռնելով մենք պիտի հայտնաբերենք, որ դպրոցի տնօրենից գոհ պիտի լինեն ո՛չ թե աշակերտները, ո՛չ թե մանկավարժական համակազմը, որի հետ վերջինս աշխատում է, այլ՝ ԿԳՄՍ-ն, այլ՝ մարզպետն ու բանից պարզվում է՝ նախկին մարզպետը, մարզպետարանի համապատասխան բաժինը, ի վերջո, գուցե նաև՝ քպական ողջ վերնախավը և անձամբ՝ քպականների լիդերը։ Այսինքն, մի դպրոցի տնօրեն պիտի կարողանա բավարարել այս ողջ կոհորտայի պահանջնե՞րը։
Իսկ մենք՝ այս պատմության մեջ արդարության համար մտահոգներս՝ միամտաբար մտածում էինք, թե՝ ԿԳՄՍ հիմնական մոտիվացիան պիտի լիներ կրթական գործընթացի հավուր պատշաճի ապահովումը, աշակերտների համար առնվազն կրթագիտական միջավայրի ապահովումը, այլ ոչ թե՝ դպրոցը ոստիկանական ուժերով լցնելը և աշակերտներին նրանց ծնողներին և դպրոցի ուսուցչական կազմին ուժ ցուցադրելը։
Ցավալի է, որ ԿԳՄՍ-ն չի հասկանում, որ հավասար միավորների դեպքում, նախընտրելի պիտի լինի այն թեկնածուն, որն արդեն տվյալ կոլեկտիվում աշխատել է, նրանից գոհ են եղել, ի վերջո, իրենց կադրն է․․․
Հիմա, բնավ չցանկանալով բացասական լույսի ներքո ներկայացնել նոր տնօրենին, որին Աբովյանի իր դասավանդած դպրոցում դրական են ներկայացնում, այնուհանդերձ, պիտի ասենք, որ թիվ 1 դպրոցում նա ոստիկանությամբ է այսօր դպրոց մտնում և փակվում իր կաբինետում։ Ծնողների խոսքով էլ՝ իրենց չի ընդունում, երբ ցանկանում են ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր ուղղել իրեն։
Ակնհայտ է, որ այս օրերին իշխանությունը կրթօջախներում ծրագրային փոխատեղություններ է կատարում, ինչն, ըստ ամենայնի, չի բխում աշակերտների, գիտելիքի և կրթության շահերից:
Օրեցօր նվազող հանրային վստահության լուրջ խնդիր ունեցող պարտված իշխանությունը պատերազմի ժամանակ զինվորի համար մի խրամատի հարց չէր կարողանում լուծել, իսկ հիմա բոլոր կողմերից է ուզում ամրացնել իր դիրքերը։
Ի դեպ, արդեն իսկ այս դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակին իր պաշտոնական կայքում անդրադարձել է ՀՀ ՄԻՊ-ը։ «Դիտարկման արդյունքները վկայում են, որ խոսքը վերաբերում է տնօրենի ոչ իրավաչափ կամ ոչ արդարացի սկզբունքով ընտրվելու մասին պնդումներին: Դրանից բացի, ստացվել է այնպես, որ դպրոցում խաթարված է դասերի բնականոն ընթացքը: Ավելին, դիտարկվել է նաև ոստիկանների ուղեկցությամբ տնօրենի դպրոց գալու դեպքերը: Հաշվի առնելով փաստական իրավիճակը, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և պարզաբանումներ են պահանջվել ԿԳՄՍ նախարարությունից և ոստիկանությունից»։
Ահա այսպիսի արձանագրում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից