ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատի մարզում հանցագործությունների դեպքերն ավելացել են 16.7%-ով, դատարան ուղարկված գործերը՝ 50%-ով. ամփոփում 02/08/2021 17:41 | Քրեական խրոնիկոն
ՀՀ Արարատի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. գործունեության, մարզի տարածքում հանցավորության վիճակը, դրա դեմ մարզային իրավապահ մարմինների աշխատանքների և դատախազական գործառույթների շրջանակներում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
2020թ. ընթացքում մարզում արձանագրվել է հանցագործության 1856 դեպք, որը 16.7%-ով ավելի է 2019թ. համեմատ:
Մարզի տարածքում 2020թ.կատարվել է 6 սպանություն, ինչը մեկով ավելի է 2019թ. համեմատ: Սպանության դեպքերով բացահայտումը կազմել է 80%:
9-ով, կամ 8,7%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 2020թ. կազմել է 91,8%` նախորդ տարվա 92,4%-ի դիմաց:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով, հարուցվել է 55 քրեական գործ՝ 2019թ. համեմատ 5-ով ավելի (այս մասով արդյունքները կամփոփվեն առանձին):
2020թ. արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 706 դեպք՝ 26-ով, կամ 3,6 տոկոսով նվազ 2019թ. համեմատ: Թեև ավազակային հարձակման դեպքերը նվազել են 3-ով (4-7) կամ շուրջ 43 տոկոսով, սակայն այս հանցագործություններով բացահայտման ցոցւանիշը 2019թ. համեմատ ևս նվազել է:
Էապես՝ 50 տոկոսով նվազեն են հատկապես բնակարանային գողությունները: Այս դեպքերով 2020թ. դրությամբ քննվող 74 քրեական գործերով բացահայտումը կազմել է 35,1 տոկոս, ինչը 6 տոկոսով ավելի է 2019թ. համեմատ: Այս դինամիկան պայմանավորված է մի կողմից կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բնակարաններից քաղաքացիների համեմատաբար քիչ բացակայություններով, տեղի ունեցած պատերազմով, իսկ մյուս կողմից 2019թ. ընթացքում այս հանցատեսակի կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավման ուղղությամբ մարզի դատախազության կողմից նախաձեռնված և ոստիկանության, համայնքային մարմինների կողմից իրականացված կոնկրետ գործողություններով: Մասնավորապես՝ մարզի դատախազության առաջարկով մի շարք համայնքների մուտքերը և ելքերը, գլխավոր ճանապարհները համալրվել են տեսանկարահանող սարքերով, միջոցներ են ձեռնարկվել քաղաքային բնակավայրերում բազմաբնակարան շենքերի շքամուտքերը կոդավորված փականներով, տեսանկարահանող սարքերով կահավորելու, պատշաճ լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ: Բացի այդ, սխեմատիկ կերպով ստեղծվել է մարզի տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեղակայման վայրերն արտացոլող քարտեզ և հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը ակտիվ աշխատանքներ տանել մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ նոր տեսանկարահանող սարքերի տեղադրման ուղղությամբ։ 2020թ. ընթացքում համայնքի ղեկավարների հետ տարվել են ինտենսիվ աշխատանքներ՝ այդ ուղղությամբ վիճակն ավելի բարելավելու նպատակով:
Արարատի մարզի տարածքում 12 դեպքով կամ 8,6 տոկոսով նվազել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերը /127-139/: Բայց մահվան ելքով դեպքերի թիվն աճել է 3-ով։ ՃՏՊ բոլոր դեպքերով տարվող քննություններով բացահայտումը կազմել է 80 տոկոս` իսկ մահվան ելքով ընդհանուր 33 դեպքերով 76,9 տոկոս:
ՃՏ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ 2020թ. կատարվել են բավականին աշխատանքներ, մասնավորապես՝ մեծ ուշադրություն է դարձվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերով հստակ իրավական գնահատականներ տալուն: Արդյունքում 2020թ. ընթացքում վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրվել և դատապարտվել է 49 անձ: Նպաստող հանգամանք է եղել նաև երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրումը, ինչպես նաև 2020թ. մարզի դատախազությունում կատարված՝ ՃՏՊ-ների քարտեզագրման, ըստ դրանց առավել հաճած պատահարներ տեղի ունեցող հատվածների ընդգծման, դրանց առաջացման պատճառների վերլուծության արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետին ոնկրետ միջոցառումներ իրականացնելուն ուղղված միջնորդագրեր հղելը:
Ընդհանուր առմամբ տարբեր բնույթի հանցագործություների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով 2020թ. ընթացքում մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին, կազմակերպություններին ուղարկվել է 27 միջնորդագիր և հաղորդում: Դրանցից 20-ով կազմակերպված քննարկումների արդյունքում համապատասխան հանձնարարություններ են տրվել պատասխանատու անձանց:
Արարատի մարզի դատախազության կողմից, քրեական հետապնդման մյուս մարմինների հետ, հետևողականություն է դրսևորվել քրեական գործերով քննությունների ձգձգումները բացառելու, քննություններն ավարտելու, ապացույցների բավարարության պայմաններում քրեական գործերը դատարան ուղարկելու հարցում: Արդյունքում 2020թ. մեղադրական եզրակացությմաբ դատարան է ուղարկվել 285 քրեական գործ՝ 328 անձի նկատմամբ, ինչը 2019թ. համեմատ ավելի է շուրջ 50 տոկոսով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից