ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասկացել են, որ այլևս չեն կարող ունենալ իշխանություն, դրա համար չեն ցանկանում այսօր ունեցած իշխանությունը կորցնել. Թագուհի Թովմասյան 02/08/2021 21:07 | Քաղաքական
Իշխող թիմում ես չեմ տեսնում արտահերթ ընտրությունների գնալու տրամադրություն և անկեղծ ասած այսպիսի տրամադրություններ չկան նաև ընդդիմադիր բևեռի մոտ, ովքեր փողոցում փորձում էին իրավիճակը վերահսկել և փողոցում ընկած իշխանությունը չկարողացան վերցնել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձանագրելով, որ մենք ունենք անկարող ընդդիմություն և անկարող իշխանություն:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է արտահերթ ընտրությունների գաղափարից:
«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»,-ասվում է խմբակցության հայտարարության մեջ:
Թագուհի Թովմասյանը, հակադարձելով «Իմ քայլին», նշեց, որ մարդիկ այլևս չեն վստահում գործող իշխանությանը և արտահերթ ընտրությունների պահանջարկ կա.
«Հասարակության ներկայացուցիչների հետ ես ամենօրյա շփումների մեջ եմ, ես անընդհատ լինում իմ մարզում, շփվում եմ քաղաքացիների հետ, մայրաքաղաքում եմ շփվում մարդկանց հետ և պնդում եմ, որ մարդկանց մոտ կա համոզմունք, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև մարդիկ այլևս չեն վստահում գործող իշխանությանը և այն վստահության ռեսուրսը, որ նրանք ունեին վախուց սպառել են»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Վերջինս ընդգծեց, որ պետք է չմոռանանք մի շատ կարևոր իրողություն՝ անկախ իրավիճակից և պատճառներից, մենք ունեցել ենք պարտություն և պարտված իշխանությունը պետք է հեռանա, իսկ եթե ուզում են նորից վերադառնալ իշխանության, ապա պետք է գնան, լրացուցիչ քննություն հանձնեն, եթե այդ քննությունը կստանան՝ դրական արդյունքով, նոր կգան իշխանության, եթե չի ստանա, ուրեմն պետք է պարտության խարանը ամբողջ կյանքում կրի.
«Լսում ենք տարբեր հրապարակումներ, թե ինչքան սխալ է վարվել պատերազմի ողջ գործընթացը: Այսինքն` այս մարդիկ ուզում են իրենց սխալների համար պատասխան չտա ՞լ, չի կարող նման բան լինել, և դրա լավագույն լուծումը սահմանադրական ճանապարհն է նոր ընտրությունների»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը նկատում է, որ արտահերթ ընտրությունների անցկացում հրաժարվելով՝ իշխանությունը իրավիճակը մտցնում է փակուղի և, ըստ էության, դրդում հակասահամանդրական գործողությունների.
«Եթե փակում ես սահմանադրական եղանակով իշխանություն ձևավորելու ճանապարհը, մնում է արդեն հակասահմանադրական ճանապարհը, արդեն դու պետք է հետևություն անես՝ գնում ես դրան, թե՝ ոչ: Պետք է նաև պատասխանատու լինես քո քայլերի համար, եթե ասում ես, ընտրություն չեմ անում, բա ի ՞նչ ես անում, ուզում ես շարունակե ՞լ, ո՛չ, դու չես կարող որպես իշխանություն չես կարող շարունակել քո գործունեությունը, որովհետև դու մեզ տարել ես պարտության և պետք է հեռանաս»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը կարծում է, որ իշխանության մտավախությունը իշխանության կորուստն է.
«Երևի իրենք տարբեր չափման գործիքներով չափել են և հասկացել են, որ իրենք այլևս չեն կարող ունենալ իշխանություն, դրա համար չեն ցանկանում այսօր ունեցած իշխանությունը կորցնել, բայց ես կարծում եմ այսօր իշխանություն պահողները և կյանքի գնով իշխանության ձգտողները հավասարապես պատասխանատու են մեր երկրի այսօրվա իրավիճակի համար»,-ասաց պատգամավորը:
Զրուցակիցը արձանագրում է՝ պատերազմից անցել է երեք ամիս, բայց մենք չունենք որևէ դրական տեղաշարժ երկրի ցանկացած ոլորտում
«Մեր բանակը փաստացի չկա, ջախջախված վիճակում է , անվտանգությունը խարխլված վիճակում է , տնտեսություն ողբալի վիճակում է ժողովրդագրական վիճակը գնում է անկման, իսկ այս ընթացքում մենք քննարկում ենք՝ արտահերթ ընտրություն անում ենք, չենք անում, իշխանություն տալիս ենք չենք տալիս: Մենք երկիր ենք կորցնում, սրա մասին պետք է մտածի թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը , որովհետև ընդդիմություն էլ ցուցաբերեց անկարողություն, երբ փողոցում ընկած իշխանությունը չկարողացավ վերցնել»,-մեզ հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը նկատում է՝ եթե իշխանությունը շարունակում է պաշտոնավարել ունենում ենք այսօրվա վիճակը՝ արտաքին պարտքի ավելացում, անվտանգության չգոյություն, բանակի՝ սիրողական մակարդակի գոյություն, և տնտեսական անկումներ:
«Մեր աչքի առաջ ունենք հետևյալ իրողությունը՝ պատերազմը սկսվեց, որին նախորդեցին Ադրբեջանում մեծ զորավարժություններ և զորավարժությունների անվան տակ մեծ տեխնիկա կուտակվեց առաջնագծում, հիմա էլ գիտենք , որ Կարսում ընթանում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ և չգիտենք այդ զորավարժություններին ինչ են հետևելու»,-ասաց Թովմասյան:
Պատգամավորը ընտրություններն այս պահին անցկացնելու դեպքում ապակայունացման վտանգ է տեսնում.
«Բայց դա Հայաստանի ուժային կառույցները գոնե մի անգամ ցույց տան իրենց անվանը վայել կեցվածք, ուժային գործողություններով զսպեն ցանկացած ապակայունացնող իրավիճակ և ապահովեն արդար և թափանցիկ ընտրություններ»,-մեզ հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից