ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաջորդ քայլը երկրորդ նախագահինն է․ պատրաստ է իշխանություններին պարտադրել գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե ոչ․ քաղտեխնոլոգ 02/08/2021 19:45 | Քաղաքական
Իշխանությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի աճով և գործող վարչապետի վարկանիշի էական անկմամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Անդրադառնալով «Իմ քայլ»-ի հայտարարությանը՝ քաղտեխնոլոգը նշեց, որ երկու մանիպուլյացիա կա այնտեղ․ «Առաջինն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը կողմ է արտահերթ ընտրություններին, եթե այն չանցկացվի գործող վարչապետի կողմից։ Երկրորդ մանիպուլյացիան էլ այն է, որ հասարակության լայն շրջանակներ չեն ողջունում արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նրանք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ չունեն առ այն, որ որոշեն՝ հասարակության լայն զանգվածը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ դեմ է»,-նշեց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանը նկատեց՝ վարչապետն առաջարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել այն ժամանակ, երբ ՀՀ երկրորդ նախագահը դեռ չէր հայտարարել ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին․ «Քաղաքական մյուս ուժերն ասում էին, որ իրենք չեն մասնակցի, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել, իսկ վարչապետը չէր պատրաստվում հրաժարական տալ։ Միայն երկրորդ նախագահը հայտարարեց, որ կմասնակցի ընտրություններին։ Այստեղ տեղի ունեցավ մի բան, որը պատմության մեջ օբյեկտիվ հանգամանք է հանդիսանում․ հասարակության մեջ ուժեղացել է անվտանգության երաշխիքների ձգտելու պահանջը, իսկ երկրորդ նախագահն ասոցացվում է անվտանգության երաշխիքների հետ՝ ի տարբերություն գործող վարչապետի։ Պատահական չէ, որ երկրորդ նախագահի վարկանիշը բարձրացել է, թե ինչքան չեմ կարող ասել, բայց փակ հարցումների համաձայն՝ բավականաչափ բարձրացել է։ Դա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող քաղաքական ուժերի դաշինքը մեծ հավանականությամբ խորհրդարանում կունենար մեծամասնություն, և երկրորդ նախագահը հնարավոր է՝ դառնար վարչապետ։ Դա ստիպեց գործող վարչապետին հրաժարվել արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու իր ծրագրից»,-նշեց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանի խոսքով ոչ միայն երկրորդ նախագահի վարկանիշն է բարձրացել, այլև գործող վարչապետի վարկանիշն է էականորեն նվազել։ Քաղտեխնոլոգի կարծիքով վարչապետը հասկանում է, որ ընտրություններում պարտվելուց հետո բանտարկվելու է և հավանաբար ցմահ ազատազրկման դատապարտվելու։
Ընդ որում քաղտեխնոլոգը կարծում է, որ իշխանությունների՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելը չի նշանակում, որ ընտրություններ չեն լինելու, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեղարկումը լինում է այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը համակերպվում են այդ գաղափարին, իսկ եթե այդ ուժերը համաձայն չեն, ապա կարող են իշխանություններին ստիպել՝ գնալ արտահերթ ընտրությունների։
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ գործող վարչապետը վարչական ռեսուրսների միջոցով կկեղծի ընտրությունները, քաղտեխնոլոգը վստահեցնում է՝ վարչական ռեսուրսով ընտրությունները լայնամասշտաբ հնարավոր չէ կեղծել․ «Նման բան հայտարարողներն ընդհանրապես չեն հասկանում ընտրությունների կեղծիքի ողջ փիլիսոփայությունը։ Կեղծելու համար վարչական ռեսուրսը շատ քիչ է, համարյա ոչինչ։ Գործող վարչապետը առավելագույնը 5 տոկոսով կարող էր ընտրությունները կեղծել, որովհետև կեղծիքն իր նրբություններն ունի և վարչական ռեսուրսով չես կարող ամբողջովին ընտրությունները կեղծել ու քաղաքական մեծամասնություն մնալ։ Դա անհնար է»,-ասաց Արմեն Բադալյանը։
Հարցին՝ ի վերջո տեղի կունենա՞ն արտահերթ ընտրություններ, թե ոչ, քաղտեխնոլոգը նշեց, որ դա կախված է նրանից՝ արդյոք երկրորդ նախագահը պատրաստ է իշխանություններին պարտադրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ․ «Եթե պատրաստ է, ուրեմն տեղի կունենան արտահերթ ընտրություններ, եթե պատրաստ չէ, որևիցե բան չի փոխվի։ Հաջորդ քայլը երկրորդ նախագահինն է»,-ասաց Արմեն Բադալյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ