ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ծառուկյանը և Էդմոն Մարուքյանը կատեգորիկ մերժել են Փաշինյանի առաջարկները․ արտահերթ ընտրության չի գնա առանց նրանց հետ պայմանավորվածության․ Զոհրաբյան 02/08/2021 16:28 | ԼՐԱՀՈՍ
Վստահ էի՝ Նիկոլ Փաշինյանն այս փուլում չի գնա արտահերթ ընտրությունների, եթե իրեն չհաջողվի պայմանավորվել Գագիկ Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Էդմոն Մարուքյանը կատեգորիկ մերժել են Նիկոլ Փաշինյանի բոլոր առաջարկները, այդ թվում հուշագիր ստորագրելը, որ հրաժարականի դեպքում խորհրդարանական ընդդիմադիրները վարչապետի այլընտրանքային թեկնածու չառաջադրեն․ «Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին նման ռիսկի չէր գնա։ Այստեղ նույնիսկ էթիկայի և բարոյականության հարց կա։ Որևէ կերպ չեմ պատկերացնում, որ մի քանի ամիս հետո հնարավոր է մտնել ՀՀ մարզեր, Երևանի տարբեր թաղամասեր, որտեղ տասնյակ զոհեր, անհետ կորածներ կան և բարձրախոսը ձեռքին խոսել նախկինների թալանից, կոռուպցիայից, դղյակներից, օլիգարխներից։ Պատկերացնո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանը մտնի որևէ բակ և խոսի նախկինների թալանից, կոռուպցիայից ու այդպես կարողանա նայել զինվորի մոր աչքերին, ով զավակ է կորցրել կամ իր որդու դին է փնտրում»,-նշեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ վարչապետն այժմ փորձում է ժամանակ ձգել և եթե ընդդիմությունն ու ժողովուրդը թույլ տան, Նիկոլ Փաշինյանն առնվազն մինչև այս խորհրդարանի լեգիտիմ ժամկետի ավարտը՝ 2023 թվական, ձգելու է այդ ժամանակը։
Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ իշխանություն, վարչական ռեսուրսներ ունենալով հանդերձ հնարավոր է չհաղթի ընտրություններում, Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ այդ մտավախությունը կա, քանի որ նման իրավիճակում երկիրն արտահերթ ընտրությունների տանել՝ չունենալով առնվազն կարևոր քաղաքական ուժերի աջակցությունը, պատգամավորի կարծիքով, բավական ռիսկային է․ «Նա շատ լավ հասկանում է, որ «թալանը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք», ոչ մի «վնգստացող, ոչ մի թալանչի, ոչ մի ձուկ-մուկ չի պլստալու» իր այդ կոդերն այլևս չեն աշխատում, որովհետև հասարակությունն իրեն տալիս է մի քանի լեգիտիմ հարց՝ ինչու իրենց հետ չխոսեց, երբ հանձնում էր Արցախը, ինչու թալանված որևէ կոպեկ այդպես էլ չվերադարձավ բյուջե և մեր կենսամակարդակի վրա չարտացոլվեց»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը կարծում է՝ ժողովուրդը հասկացել է, որ նրա այդ հայտարարություններն արտաքին գործակալական ցանցի կոդային մեսիջներն են, հասկացել է, որ դրանք դատարկ խոսքեր են․ «Ինձ հայրենակիցներ են դիմում, ասում՝ կարող է ծանոթներ ունենաք ԵՄ դեսպանատներում ամեն ինչ պատրաստ ենք տալ․․․ 90-ականներին մարդիկ հատկապես գյուղական բնակավայրերում իրենց տունը փոխում էին ինքնաթիռի 5-6 տոմսի հետ։ Ես զարհուրում եմ, որ մենք գալիս հասնում ենք այդ սահմանագծին»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Վերջինս վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է, և ընդդիմությունը շատ գործիքներ ունի նրա հրաժարականին հասնելու․ «Մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրը բացարձակ լեգիտիմ է համարում ապստամբության իրավունքն այն դեպքում, երբ սահմանադրական բոլոր ճանապարհները սպառված են։ Հիշենք՝ ինչպես էին նիկոլականնեը ջարդում այնպիսի ռազմավարական նշանակության շենքեր, ինչպիսին ռադիոտունն է և այդ ամենն արդարացնում էին ապստամբության և հեղափոխության լեգիտիմ իրավունքով»,-նշեց պատգամավորը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից