Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Երեկ հերթը Ներքին Խնձորեսկինն էր, բա վա՞ղը. Միքայել Մինասյան 02/07/2021   20:25  |  Մեկնաբանություն

Հայաստանում մի ուրվական է շրջում՝ անտարբերության ուրվականը: Եվ մինչ հայ ժողովրդի մի մասը լեթարգիական քնում սեփական «դարդի մեջ տապակվողի» հոգեբանությամբ շարունակում է հրաշքի սպասել, վարչապետի աթոռից կառչած վիժվածքը շարունակում է հայրենիք նվիրել թուրքին:

Կապիտուլյացիայից երեք ամիս անց, երբ թվում էր, թե հանձնելու էլ ոչինչ չկա, թշնամին շարունակում է անարգել զավթել Սյունիքի բարձունքները, իսկ սյունեցին կրկին միայնակ է ադրբեջանցի զինվորականների ու նրանց GPS-ի դեմ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Երեկ հերթը Ներքին Խնձորեսկինն էր, բա վա՞ղը:

Իսկ Արցախի մասին խոսելն անգամ ավելորդ է. այն դե ֆակտո չկա: Երբեմնի ազատ Արցախն այլևս ռուս և թուրք զինծառայողների վերահսկողության գոտի է: Մնացածը լիրիկա է:

Առաջարկում եմ ազնիվ պատասխանել հարցին՝ գիտե՞ք որևէ այլ երկիր, որի կապիտուլյանտ վարչապետը 5000 զոհից, հազարավոր վիրավորներից ու գերիներից, ստից ու դավաճանությունից ամիսներ անց դեռ փորձում է կենդանության նշաններ ցույց տալ՝ այդ ճանապարհին «խոշոր ձեռքբերում» ներկայացնելով պետական պարտքի հերթական շեշտակի ավելացումը կամ փողոցային շոուներ է բեմադրում նախ՝ ինքն իրեն, ապա տգետների իր խմբակին համոզելու, թե «ժողովրդական աջակցություն ունի»:

Գիտե՞ք կապիտուլյացիայի ենթարկված որևէ այլ երկրի պաշտպանության նախարարի, որը կոծկում է թշնամու ոտնձգությունները՝ հայտարարելով, թե «սահմանային միջադեպեր չկան» այն դեպքում, երբ թշնամու՝ Կապան մտնելը ռուս սահմանապահներն են կասեցրել, կամ փախնում է գերիների մասին հարցից՝ փոխանակ առիթն օգտագործի խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար:

Գիտե՞ք որևէ այլ երկրի օլիգարխի կամ իրենց քաղաքական գործիչ հորջորջողների, որոնք երկու կոպեկի համար արժանապտվության վերջին փշրանքները ոտնատակ տալով՝ աջակցում են հայրենիք հանձնած դավաճանին, հույսով, որ վաղը մի երկու մանդատ են փախցնելու:

Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ Աբաջյանի կեղծ պապին բեմ բարձրացնելով իշխանություն զավթած սրբապիղծ վիժվածքները վիրտուալ ֆեյքերի դեմ պայքար են սկսում, իսկ «օդում կախված լուրերով» մարդկանց պախարակող, քաղաքական հակառակորդի մասին սեփական թերթում ավելի քան 40 տարվա վաղեմության զզվելի կոմպրոմատ հրապարակող շանտաժիստը մամուլի որակից կամ լրագրողների վարքից է դժգոհում:

Սա տեղի է ունենում այսօր՝ ի հեճուկս երկիրը կլանած աղետի ու ողբերգության:

Իսկ զուգահեռ իրականությունում անհետ կորած տղաների ծնողները, ստից ու անտարբերությունից հուսահատված, հրամանատար են ծեծում, ՊՆ-ի պատերի տակ անտերության մատնված լուրի են սպասում, իսկ որբացած երեխաները հայրերի լուսանկարները գրկած են քնում: Եվ այս աղետը վերջ չունի: Չի ունենալու, քանի դեռ երկիրը թուրքի հարճերի ձեռքում է:

Ճակատագրի հեգնանքով ժողովրդին անտերության մատնածն ու թշնամու հետ դեմ առ դեմ թողածը «ժողովրդի իշխանություն» կոչվածն է, ոչ թե «ատելի նախկինները», որոնք նախընտրում էին ոչ թե մոլորեցնել, այլ առաջնորդնել, ոչ թե պոպուլիստական խոստումներ տալ, այլ անվտանգ կյանք ապահովել:

Իսկ գիտե՞ք ինչ կաներ նորմալ իշխանությունը. նախ՝ թույլ չէր տա աղետն այս մասշտաբների հասներ, ապա ամեն սանտիմետր հողի ու ամեն մի կյանքի համար կռիվ կտար, միջազգային կազմակերպությունների դռները կկոտրեր, օտարերկրյա դիվանագետներին ու դաշնակիցներին հանգիստ չէր տա:

Իսկ ի՞նչ են անում սրանք. լկտիաբար հայտարարում են, թե պետք է մոռանալ՝ ում հողն է, ով է սկսել պատերազմը, որովհետև սրանց համար Հայաստանի թշնամին ու պրոբլեմը թուրքը չէ, ընդդիմությունն է: Սրանք պատրաստ են հանուն սեփական աթոռի զիջել ամեն ինչ, որովհետև չունեն ո՛չ անցյալ, ո՛չ արժանապատվություն, իսկ աթոռը կորցնելուց հետո չեն ունենալու նաև ապագա:

Ընդդիմությունն էլ իր հերթին ստագնացիայի մեջ է՝ մի կողմից ժողովրդի այս աստիճան անտարբերությունից, մյուս կողմից՝ իշխանություն կոչվածի լկտիությունից ու դավաճանությունից: Եվ եթե համահայկական այս շոկը ժամանակին հաղթահարվեր, հիմա Սյունիքը վտանգված, իսկ թշնամին Կապանի գլխին չէր լինի»,- գրել է Մինասյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:39 07/02/2021  |  Մեկնաբանություն«Ստեփանակերտ» համատիրության ղեկավար Արայիկը լավ կանի վեր ընկնի տեղը.Գագիկ Համբարյան
19:31 07/02/2021  |  ՄեկնաբանությունՏղերքին զոհեցին, որ թուրքի հետ քիրվայություն անեն. Մարգարիտ Եսայան
18:59 07/02/2021  |  ՄեկնաբանությունԵրբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի` խոսում է ու մուննաթ գալիս. Արփինե Հովհաննիսյան
18:57 07/02/2021  |  Մեկնաբանություն«Տնտեսական հեղափոխություն» գոռալով եկան, ներդրումները հասցրեցին զրոյի. Երվանդ Վարոսյան
17:32 07/02/2021  |  ՄեկնաբանությունԱրայիկ Հարությունյանին հիշացրեք, որ ինքը դավաճան վիժվածքի հետ միասին հավասար մեղավոր է Արցախի եւ Հայաստանի վերքերի, զոհերի եւ կորուստների համար. Արմեն Աշոտյան
16:58 07/02/2021  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց. Արայիկ Հարությունյան
16:44 07/02/2021  |  ՄեկնաբանությունՎաղարշակ Հարությունյանը Ֆրանսիայի դեսպանի նամակը գաղտնիացրել Է. Միքայել Մինասյան
16:25 07/02/2021  |  ՄեկնաբանությունՄեր երկրին պետք էկամային, համառ առաջնորդ, որ հնարավություն կստեղծի դուրս գալու այս մեծ ու խորը փոսից. Ավետիսյան
13:44 07/02/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են Ադրբեջանին հանձնել Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը. Mediaport
13:38 07/02/2021  |  ՄեկնաբանությունՄեր օրերի խրոնիկա. Իլհամն ու Նիկոլն` ընդդեմ Սյունիքի.Անդրանիկ Թևանյան

Արխիվ

[]