ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները որոշել են առավելագույնս կրճատել Զինված Ուժերը և գուցե դրանք վերածել ոստիկանական ուժերի, որի խնդիրը կլինի իշխանությունը պահելը. Վրթանեսյան 02/06/2021 12:46 | ԼՐԱՀՈՍ
«Պատերազմը չի ավարտվել, բայց հետպատերազմյան ամիսները ցույց տվեցին, որ գեներալները՝ եզակի բացառություններով չեն ցանկանում խոսել, ով էլ խոսում է՝ կարևոր դրվագներ են բացահայտում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ու հավելել, որ ամենակարևոր բացահայտումներն արել է Մովսես Հակոբյանը, երբ նշել էր, որ լրահամալրման աշխատանքները կանգնեցվել են։
«Այդ հայտարարությունները իբր հերքեցին, բայց այդպես էլ իրականում չհերքվեց։ Ինչ-որ երկրորդկան հարցեր մեջբերելով ասացին՝ ո՞ւր է ձայնագրությունը, լղոզեցին այդ թեման և հարցը բաց է մնում։ Սա հարց է, թե ՆԻկոլ Փաշինյանին, թե ՊՆ-ին, թե ԳՇ պետին, և թե Ջալալ Հարությունյանին»։
Վրթանեսյանը վստահեցնում է՝ այն, որ գեներալները լռում են, դա հասկանալի է՝ ոմանք շարունակում են կառչել իրենց պաշտոններից, մյուսները, գուցե համարում են, որ դեռ իրենց ասելու ժամանակը չի եկել, որ առաջնային հարցեր ու խնդիրներ կան։
«Եթե ես տեսնեի, որ բանակի վերականգնման, վերազինման, վերախմբավորման ու բանակաշինության ուղղությամբ ակտիվ գործողություններ են վարվում, այդ տեսակետը գուցե կիսեի, բայց նման բան չեմ տեսնում։ Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները որոշել են ոչ միայն ԱՀ ՊԲ-ից ազատվել որպես բալաստ, այլև առավելագույնս կրճատել ՀՀ ԶՈՒ-երը և գուցե դրանք վերածել ոստիկանական ուժերի, որի խնդիրը կլինի իշխանությունը պահել։ Տեսել ենք դեպքեր, երբ ԶՈՒ ժամկետային զինծառայողներին ու ռազմական ինստիտուտի կուրսանտներին ներգրավել էին օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի առանձնատան պաշտպանությանը, գուցե ֆորմալ՝ դա օրենքի խախտում չէ, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից՝ խայտառակություն է»։
Ռազմական փորձագետը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, նշեց, որ անկախ դրանցից իրենք գերադասում են չկորցնել իշխանությունը.
«Ներկայիս իշխանություններն են առաջինը հարվածում բանակի և անձամբ գեներալների հեղինակությանը, երևի գերադասում են ավելի հանգիստ կյանքով ապրել, ստանալ աշխատավարձ՝ հետագայում էլ թոշակներ ու արտոնություններ։ Ցանկացած դեպքում իրավիճակը ԶՈՒ-երում գնահատում է խիստ բացասական, զարգացումները՝ վտանգավոր»։
Դատելով գործողություններից, Վրթանեսյանի մոտ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները նաև ՀՀ անվտանգության խնդիրը իրենց վրայից գցել են, հուսալով որ ռուսկան զինվորականները մեզ կպահեն ինչ-որ ժամանակ, հետո էլ ենթադրում են բարի դրացիական հարաբերություններ ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
«Սա շատ սխալ հաշվարկ է, որովհետև մեր տարածաշրջանում որևէ երկիր, որ չունի ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն, չեն կարող ուղղակի գոյություն ունենալ»։
Վրթանեսյանը նաև նշեց, որ թշնամին ամեն օր մի քանի մետրով առաջանում է ՀՀ սահմաններում, իսկ իշխանությունները պատասխան անգամ չեն կարողանում տալ։
«Մենք ամեն շաբաթ նորություն ենք ստանում, որ հերթական բնակավայրերում մեր դիրքերը զիջել են ադրբեջանցիներին։ Իշխանությունը իրեն բնորոշ ձևով դա անվանեց լկտի սուտ և ապատեղեկատվություն, հետո հիշեցին GPS-ը, հետո հաստատվեց, որ հենակետերը հանձնել են։ Թշնամին ոչ միայն սպառնում է, այլև գործում է»,- եզրափակեց Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից