Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վահան Բադասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն է ներկայացվել.փաստաբան 02/06/2021   18:29  |  ԼՐԱՀՈՍ

ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն է ներկայացվել դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Բադասյանի համար երաշխավորություն են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը։ ։ Նրա փոխանցմամբ՝ այլ հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, իրավապաշտպաններ ևս պատրաստակամություն են հայտնել՝ Բադասյանի համար երաշխավորելու, եւ այդ հարցը դեռևս քննարկման փուլում է։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Բադասյանի նկատմամբ անձնական երաշխավորություն ընտրելու միջնորդությունը դատախազություն ներկայացվել է փետրվարի 5-ի երեկոյան՝ էլեկտրոնային եղանակով, իսկ այսօր ևս մեկ միջնորդություն ներկայացրել է վարույթ իրականացնող մարմին՝ Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ կապ չունեցող որևէ խափանման միջոցով փոխելու մասին։

«Իրավական առումով որոշում կայացնողը դատախազն է, բայց ամեն դեպքում, նորից օգտվելով օրենքով նախատեսված հնարավորությունից, ևս մեկ միջնորդություն ներկայացրի։ Դրանց լուծումը հավանաբար երկուշաբթի օրը կլինի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ միջնորդությունը ներկայացվել է նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա։

Փաստաբանը չմանրամասնեց, թե ինչ նոր ի հայտ եկած հանգամանքների մասին է խոսքը՝ նախաքննական գաղտնիքից ելնելով, սակայն նշեց, որ կատարվել են մի շարք գործողություններ, որոնցով ակնհայտորեն հերքվել են բոլոր այն ենթադրյալ ռիսկերը, որոնք տեսել էին կալանավորման որոշում կայացնելիս։

«Թեև դրանք նախկինում էլ չկային, բայց որոշ քննչական գործողություններ կատարվեցին և վերացվեց գոյություն չունեցող ռիսկերը՝ թաքնվելու կամ ինչ որ բան թաքցնելու առումով»,- նշեց նա՝ հավելելով, որ ինչ-որ բան չեն հորինել, միջնորդությունները ներկայացվել են գործի նյութերի հիման վրա, որոնց տիրապետում են նաև քննիչն ու դատախազը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին բավարարել է Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը, որի դեմ պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ բողոքը չի մակագրվել, որովհետև Վերաքննիչ քրեական դատարանն Առաջին ատյանի դատարանից դեռևս նյութերը չի ստացել։ Պապիկյանի խոսքով՝ ֆորմալ առումով իրենք պատճառներ ունեն, բայց ողջամտությունը հուշում է, որ որոշակիորեն փորձում են ձգձգել։

«Երևի չերեզ Մոսկվա են ուղարկել նյութերը, Մասիվի դատարանից դեռ չի հասել Վերաքննիչ։ Ամեն ինչ անում են, որ ամեն օր վատ իմաստով հիշենք դատարաններին»,- նշեց Պապիկյանը եւ ավելացրել. «Համոզված եմ՝ պարոն Բադասյանի դեպքում միտումնավոր ուշացնում են ուղարկելը, ուշացումով նյութերը կհասնեն դատարան, այդտեղ էլ չգիտենք, թե ում կմակագրվի բողոքը և եթե «բախտներս չբերի», նիստը կնշանակվի 20 օր հետո և մարդը կսպասի՝ մինչև բարեհաճեն դատական նիստ հրավիրել»։

Փաստաբանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպել է Բադասյանի հետ, վերջինս բուժզննում է անցել և նշել, որ որևէ գանգատ չունի, սակայն նշանակված դեղամիջոցներից մեկն արդեն վերջացել էր։ Փաստաբանը պարզաբանեց, որ կան նշանակված մի շարք դեղամիջոցներ, որոնք Բադասյանի ընտանիքի կողմից ապահովվում են, սակայն այսօր հնարավոր չի եղել փոխանցե, քանի որ ոչ աշխատանքային օրերին հանձնուք փոխանցելն արգելված է։ ՔԿԾ-ից փաստաբանին խոստացել են, որ ՔԿԾ-ն կապահովի անհրաժեշտ դեղորայքը։

Բացի դա՝ փաստաբանը նաև դիմել է ՄԻՊ-ին, որը որոշում է կայացրել՝ բողոքը քննության առնելու մասին, սակայն դեռևս առկա չէ տեղեկություն առ այն, թե արդյոք ՄԻՊ-ը դիմել է որևէ մարմնի, թե ոչ։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԱԱԾ-ն բերման է ենթարկել, ապա՝ ձերբակալել Վահան Բադասյանին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում իր կողմից արված հայտարարությունների համար։ Վերջինս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի․


«Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ։ Ցանկացած մեկը պետք է ցանկանա թշնամուն ոչնչացնել։ Դա անհատները պետք է անեն։ Ես ինքս պատրաստ եմ դրան»,-ասել է Վահան Բադասյանը։

Բադասյանի հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Բադասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան



Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:37 06/02/2021  |  ԼՐԱՀՈՍԿոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները․ Վահան Բադասյան
17:05 02/02/2021  |  ԼՐԱՀՈՍՎահան Բադասյանի առողջական վիճակն առնվազն համատեղելի չէ կալանքի հետ.փաստաբան
18:58 01/02/2021  |  ԼՐԱՀՈՍՎահան Բադասյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
20:17 31/01/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլը՝ Վազգեն Մանուկյանի ու Վահան Բադասյանի արանքում. Անդրանիկ Թևանյան
11:32 31/01/2021  |  ՔաղաքականԱգրեսիվ տրամադրությունների վերահսկելիությունը գնալով անհնարին է դառնալու. Փաշինյանը թող պատրաստվի, որ ինքն ընկնելու է իր փորած փոսը. հոգեբան
09:52 31/01/2021  |  ՄեկնաբանությունԴատախազն իրավունք ունի ցանկացած պահի ազատ արձակել նման խայտառակ հիմնավորմամբ կալանված Վահան Բադասյանին՝ անկախ դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան
19:22 30/01/2021  |  ՄեկնաբանությունՎահան Բադասյանի համար այլևս միևնույնն է` իրեն կկալանավորեն, կդատապարտեն, կգնդակահարեն. Ավետիք Իշխանյան
12:19 30/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀադրութեցի Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդության հիմնավորումներից մեկը եղել է այն, որ նա «չունի մշտական բնակության վայր». Ռուբեն Մելիքյան
08:44 30/01/2021  |  ԼՐԱՀՈՍՎահան Բադասյանը կալանավորվեց
22:53 29/01/2021  |  Քրեական խրոնիկոնԴատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վահան Բադասյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Արխիվ

[]