ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երիտասարդը մեղադրվում է խոշոր չափերով գողության, հրազենից սպանության փորձ կատարելու, գույքը դիտավորյալ վնասելու, զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու համար .ՔԿ 02/05/2021 18:29 | Քրեական խրոնիկոն
Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով 33-ամյա համաքաղաքացու հետ, 2019թ. հունվարի 4-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Վարդանանց 2-րդ նրբանցքի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի մուտքի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ 1.116.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի օղիներ, որոնք տեղավորել են իրենց կողմից տնօրինվող ավտոմեքենաների մեջ և հեռացել:Այս մասին մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խոշոր չափերով գողություն, ապօրինի կերպով ձեռք բերված և պահված հրազենից երկու և ավելի անձանց դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու և զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով 33-ամյա համաքաղաքացու հետ, 2019թ. հունվարի 4-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Վարդանանց 2-րդ նրբանցքի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի մուտքի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ 1.116.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի օղիներ, որոնք տեղավորել են իրենց կողմից տնօրինվող ավտոմեքենաների մեջ և հեռացել:
Բացի այդ, 27-ամյա տղամարդը 2019թ. հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով Երևան քաղաքի Մալաթիա փողոցի տներից մեկում, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է նույն տանը բնակվող իր հորեղբոր հետ և վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով հեռացել է:
27-ամյա տղամարդը հիշյալ հանցանքները կատարելու մեղադրանքով գտնվելով հետախուզման մեջ, 2020թ. փետրվարի 26-ին, Երևան քաղաքի Շինարարներ փողոցի շենքերից մեկի բակում, ՀՀ ոստիկանության ծառայողներից կողմից իրեն բերման ենթարկելը խափանելու նպատակով իր կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է ոստիկանության աշխատակիցներից մեկի ծառայողական ավտոմեքենային, ինչպես նաև դիտավորյալ հարվածել և վնասել է բակում կայանված քաղաքացիների ավտոմեքենաները և դիմել փախուստի:
Այնուհետև 2020թ. փետրվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, 27-ամյա տղամարդը գտնվելով Երևան քաղաքի Ա.Միկոյան փողոցում գործող հյուրանոցային համալիրներից մեկի առանձնասենյակում, նկատելով ոստիկանության աշխատակիցների կողմից հյուրանոցային համալիրի տարածք մտնելու և այն շրջափակելու հանգամանքը, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակ է արձակել վերջիններիս ուղղությամբ, որի ընթացքում վնասել է ոստիկանությանն ամրակցված ավտոմեքենան: Այնուհետև լսելով ոստիկանության աշխատակիցների հորդորները՝ հյուրանոցային համարի պատուհանից ցած գցելով իր մոտ գտնվող ապօրինի պահվող «AK-74» մոդելի ինքնաձիգը, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է զգալի չափերով 0,11 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 33-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: 27-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 33-ամյա տղամարդու նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ՝ ուղարկվել է դատարան»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից