Թեմաներ
Ուրբաթ 10 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/03/2024   23:58 «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում տոնեց առաջին հաղթանակը 10/03/2024   23:53 Իսրայելական տանկերը կրակ են բացել Սիրիայի նահանգի գլխավոր ավտոմայրուղու վրա 10/03/2024   23:39 Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր 10/03/2024   23:29 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 10/03/2024   23:16 ՄԻԱՎ-ով հիվանդ երիտասարդ կինը պատմել է անձնական կյանքի մասին 10/03/2024   22:54 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/03/2024   22:41 Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 10/03/2024   22:23 Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանատունը, որի շենքը ձեռք բերելու համար ՀՀ Կառավարությունը հատկացրել է 23 միլիոն եվրո 10/03/2024   22:11 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/03/2024   22:01 ԱՄՆ-ն Իրանին խնդրել է չհարձակվել ամերիկյան ռազմաբազաների վրա 10/03/2024   21:47 Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազը 10/03/2024   21:32 Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են. նրա փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան 10/03/2024   21:25 ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում 39 հարված են հասցրել Եմենին 10/03/2024   21:21 Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով․ Վարդանյանն ահազանգում է 10/03/2024   21:10 Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է զսպվածություն չցուցաբերելու մասին 10/03/2024   20:51 ԲՏԱ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով տեղակալին 10/03/2024   20:36 YouTube-ը կբարձրացնի Shorts-ի տեսանյութերի առավելագույն տևողությունը 10/03/2024   20:23 Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն 10/03/2024   20:04 Ֆրանսիայի վարչապետն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ․ Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 10/03/2024   19:44 Ընդդիմությունը երեկ ցույց տվեց, որ ասելիք չունի և անպատրաստ քայլերով պարզապես գոլորշ է բաց թողնում. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ) 10/03/2024   19:36 Լիտվացի փորձագետի հետ քննարկվել են անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր 10/03/2024   19:22 Երկրի դիվանագիտության ղեկավարը խոստովանեց, որ իրենց ջանքերն անարդյունք են եղել ու վարվող դիվանագիտությունը տապալվել է. Սուրեն Սուրենյանց 10/03/2024   19:12 Հանքարդյունաբերության ճյուղը արատավոր շրջանից դուրս չբերելու դեպքում, այն առաջիկա տարիներին կնվազի՝ տարբեր բացասական հետևանքներով 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/03/2024   18:59 Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW 10/03/2024   18:53 Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին 10/03/2024   18:38 Մեկ հրթիռ ընկել է դպրոցի բակում, Թել Ավիվում նաև կան ավերված շենքեր. Հայացք ներսից 10/03/2024   18:25 Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը 10/03/2024   18:20 Բոլոր դպրոցներում սկսվել է նոր չափորոշիչի ներդրման գործընթաց եւ գնահատման համակարգի ամբողջական վերափոխում 10/03/2024   18:09 Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները 10/03/2024   18:03 Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում.ՄՊՀ նախագահ 10/03/2024   17:54 Ապօրինի ջրօգտագործման կասեցում Սևանի թերակղզում 10/03/2024   17:42 Բեյրութում հարձակվել են բելգիական հեռուստատեսության նկարահանող խմբի վրա 10/03/2024   17:41 Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ. Միրզոյան 10/03/2024   17:37 Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Իջևան 10/03/2024   17:32 Կիրանցի դպրոցի «ամենաանվտանգ» խաղահրապարակն է. Սարգսյան 10/03/2024   17:26 Որ հիվանդությունների դեպքում է օգտակար նուռը 10/03/2024   17:23 Լիլիթ Գալստյանը ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության /SDSP/ փոխնախագահ 10/03/2024   17:12 Փոփոխություն Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում 10/03/2024   17:04 Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ 10/03/2024   16:34 «Արաբկիր» առողջության կենտրոնը նորոգվում է 10/03/2024   16:28 Իսրայելը հարձակվել է Հզբոլլահի տեղեկատվական գրասենյակի վրա 10/03/2024   16:12 Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ 10/03/2024   16:06 Հիշեցում. տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում 10/03/2024   16:03 Լիտվայի ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու միակ նախապայմանը քաղաքական կամքն է համարում 10/03/2024   16:00 Բաքվի մետրոյում ուղևորն ընկել է ռելսերի վրա ու մահացել 10/03/2024   15:36 Պայթյուն Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան 10/03/2024   15:30 Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը` Աննան և Մարիամը 10/03/2024   15:18 ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ 10/03/2024   15:10 Արմեն Աշոտյանն, ըստ էության, անազատության մեջ է․ փաստաբան
10/02/2024   13:53 Ամբակում Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել.արդյոք Մուշեղ Բաբայանի հրաժարականի հարցը եւս կբարձրացվի 10/03/2024   00:02 «Քեզ տրորելու եմ», «գլուխդ պատով ես տալու, ընենց կտրորեմ» Սրբազանի ու ոստիկանապետի միջեւ վեճ ծագեց (տեսանյութ) 10/02/2024   13:42 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այսօր նախատեսված հանրահավաքին ընդառաջ 10/02/2024   13:29 Տիգրան Եգորյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու լուրերի մասին 10/02/2024   12:42 Իրանի նախագահը տեղեկացված չի եղել Իսրայելին հրթիռակոծելու մտադրության մասին. The New York Times 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/02/2024   10:25 Վաղվանից 10 օր փոքրիկ ամառ. Սուրենյանը ուրախալի նորությամբ է կիսվել 10/02/2024   08:19 Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին․ «Հրապարակ» 10/02/2024   22:11 Հանրային հեռուստաընկերության մոտ այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված (տեսանյութ) 10/03/2024   17:26 Որ հիվանդությունների դեպքում է օգտակար նուռը 10/03/2024   14:46 Աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակը 10/02/2024   21:21 «Սրբազան պայքար» շարժման՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքի մասնակիցների քանակն ըստ ԻՔՄ-ի 10/02/2024   22:48 Մոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհեր 10/02/2024   08:00 Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա. «Ժողովուրդ» 10/02/2024   17:37 Ժողովուրդը տեսնում է՝ ինչ ճաշ եք ուտում, որտեղ հեծանիվ քշում, բայց խաղաղության պայմանագրի հետ կապված բաներ կան, որոնց մասին տեղյակ չէ. Գրիգորյանը՝ Փաշինյանին 10/02/2024   12:29 Ռուբիկ Մխիթարյանն իր վրա է վերցրել գնահատականներ, որոնք իրեն ուղղված չի եղել և վիրավորվել 10/02/2024   18:46 Պայքարը նոր փուլ է սկսում. «Սրբազան շարժումը» հանրահավաք է հրավիրել, որին հաջորդեց երթը՝ ուղիղ միացում 10/03/2024   08:08 Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ» 10/02/2024   18:12 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ էր, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, էնքան ինֆորմացիա ունեմ. Փաշինյան 10/02/2024   18:24 Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Ապօրինի անտառահատումներին դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում առաջարկություններ են ներկայացվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը 02/05/2021   14:44  |  Քրեական խրոնիկոն

 

ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից է ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը: Այդ շրջանակում դատախազության կողմից ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերվել ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման, ապօրինի անտառահատումների, ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման և իրացման կանխարգելման, բացահայտման, վերահսկողության կառուցակարգերի ուժեղացման ուղղություններով: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Նպատակ հետապնդելով ավելի բարձրացնելու ապօրինի անտառահատումների դեպքերի կապակցությամբ իրականացվող քննությունների արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է 2018-2019թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված  հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը: Արդյունքում վեր են հանվել նշված հանցակազմի կիրառմանը, ապացուցմանը վերաբերող  մի շարք խնդիրրներ, որոնց լուծումը պահանջում է իրավասու պետական մարմինների ներգրավմամբ համապատասխան իրավական ակտերի փոփոխության, անտառապահպանության գործընթացի կազմակերպման առանձին բաղադրիչների վերանայման անհրաժեշտություն։

Մասնավորապես, ծառահատման փաստի բացահայտման դեպքում անտառի տվյալ հատվածի համար պատասխանատու անձանց կողմից, որպես կանոն, ներկայացվում են փաստարկներ, որ իրենց վստահված անտառային տեղամասերը մեծ են և հնարավոր չէ ամբողջական հսկողություն իրականացնել: Մի շարք դեպքերում նշված հանգամանքների օբյեկտիվությունը հաշվի առնելով հանդերձ՝ տեղամասերի պահպանության համար պատասխանատու անձինք երբեմն այդ փաստարկն օգտագործում են իրենց հանցավոր անփութությունը կամ հնարավոր կատարած չարաշահումն արդարացնելու համար: Նշված խնդիրը կարող է կարգավորել անտառապահների և անտառապետերի հաստիքների ավելացումը, անտառտնտեսությունները համապատասխան տեխնիկական սարքերով  վերազինելը։

  Բացի այդ, շատ դեպքերում տեղամասի պահպանության համար պատասխանատու անձինք ցուցմունք են տալիս առ այն, որ շրջագայության ընթացքում հատված ծառեր չեն եղել։ Նման դեպքերում օբյեկտիվորեն դժվարություն է առաջացնում վերջիններիս ցուցմունքների արժանահավատությունն ստուգելը, քանի որ անտառապահների և անտառապետերի կողմից շրջագայություններ իրականացնելու փաստը չի արձանագրվում համապատասխան մատյաններում, նման պահանջը բացակայում է նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերում։ Ակնհայտ է կատարվող շրջայցերն ըստ օրվա, ժամի, տևողության, ուղղության, համապատասխան մատյանում գրանցելու անհրաժեշտությունը:

Անտառախախտման համար պատասխանատու պաշտոնատար անձին պարզելու տեսանկյունից խնդիր է նաև պահաբաժիններում կամ անտառպետություններում անտառապահների և անտառապետերի պարբերաբար փոխությունը, կամ  մի պահաբաժնից մյուսը տեղափոխվելը: Նման դեպքերում  հնարավոր չէ բացառել նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նման փոխատեղումների շուրջ մասնաճյուղի տնօրենի, անտառապետերի և անտառապահների միջև ներքին պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Դրա հնարավորությունները կարող են նվազել կադրային նշանակումների, փոխադրումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման արդյունքում։

Խնդիր է նաև անտառի պահպանության համար պատասխանատու անձանց աշխատաժամանակի սահմանափակվածությունը շաբաթական 40 ժամով, այսինքն՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար յուրաքանչյուր օր 8 ժամ՝ ժ.09։00-ից մինչ 18։00-ն։ Շատ դեպքերում անտառապահները և անտառապետերը հայտնում են, որ աշխատանքային ժամերի ընթացքում պատշաճ կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ հակառակն ապացուցելը դառնում է գրեթե անհնար։

Խնդիրը լուծելու հնարավոր միջոց կարող է լինել շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի սահմանումը։ Թեև նման դեպքում կարող է անտառապահների հաստիքների ավելացման անհրաժեշտություն առաջանալ, սակայն ելնելով անտառների պահպանության հարցում պետության որդեգրած քաղաքականությունից, ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը հսկայական վնասներ պատճառվելու հանգամանքից, նշված լուծումը կարող է էական դեր ունենալ անտառախախտումների դեպքերը կանխելու, հայտնաբերելու, թերացած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անտառների համապատասխան պահաբաժիններում պահպանություն իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց աշխատանքի ընդունելիս և վերջիններիս արձակուրդ տարամադրելիս համապատասխան պահաբաժնի հանձնում-ընդունում հիմնականում չի կատարվում։ Նման պայմաններում դատաբուսաբանական փորձաքննության եզրակացությունն անգամ հնարավորություն չի տալիս պարզելու՝ արդյոք ապօրինի ծառահատումը կատարվել է տվյա՞լ պաշտոնատար անձի փաստացի աշխատանքի մեջ գտնվելու ընթացքում, թե՞՝ ոչ։

Բացի այդ, անտառատնտեսությունների կողմից տրվող հարկային հաշիվներում ներառվող դուրս գրվող ապրանքի՝ տվյալ դեպքում ծառատեսակի անվանումը հաճախ չի նշվում:  Վերջինս, հայտնաբերված և վաճառված ծառատեսակների համապատասխանությունը որոշելու առումով, հրատապ է դարձնում տրվող այդ հարկային հաշիվներում ներառվող դուրս գրվող բոլոր ծառատեսակները հստակ նշելու պարտադիր կարգ սահմանելու խնդիրը:

Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապահները, տվյալ պահին ծառի ենթադրյալ ապօրինի հատման փաստը հայտնաբերելիս, անտառախախտման վերաբերյալ արձանագրությունների կազմման սահմանված ձևաթղթեր չունենալու պատճառով անտառախախտման արձանագրությունը լրացրել են սովորական թղթի վրա: Այնուհետև մի քանի օր անց այն վերարտադրել և վերակազմել են արդեն սահմանված ձևաթղթով, սակայն, անտառախախտում թույլ տված անձը հրաժարվել է դրանք ստորագրել։ Անտառախախտման փաստի արձանագրման օրենքով սահմանված կարգի նման խախտումը կարող է հանգեցնել հանցանք կամ վարչական իրավախախտում կատարած անձի անհիմն կերպով պատասխանատվությունից ազատման։

Վերոգրյալ արձանագրված խնդիրները լուծելու ուղղւոթյմաբ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Գրությամբ բարձրացված խնդիրները և առաջարկվող լուծումները  «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արդեն իսկ դարձել են քննարկումների առարկա, որոնցում ներգրավված է նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ՀՀ դատախազության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա քրեական և բնապահպանության ոլորտները կարգավորող օրենսդրության մեջ կատարվել են ապօրինի անտառահատումների համար պատժի խստացմանը և բնության վերականգնման տրամաբանությունից բխող վնասի հաշվարկման նոր  մեթոդաբանության ներդրմանը միտված փոփոխություններ:   

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:20 24/09/2020  |  Քրեական խրոնիկոնԱպարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
16:31 12/09/2020  |  Քրեական խրոնիկոնՓայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. Ապօրինի ծառահատում
15:17 30/07/2020  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող հանցավոր խումբ. պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 103 մլն. դրամ
18:56 27/03/2020  |  Քրեական խրոնիկոն«Դիլիջանի ազգային պարկ»-ի տարբեր անտառային տեղամասերում ապօրինի հատված 257 ծառ է հայտնաբերվել. քրեական գործ է հարուցվել
20:09 18/10/2019Իրականացվել է ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով ուժեղացված ծառայություն
16:02 27/08/2019  |  Բնապահպանական իրավունքԱպօրինի անտառահատման գործընթացը դադարել է. դժգոհություններ հայտնում են անտառից մշտապես «սնվողները». Մարզպետի խորհրդական
13:38 16/08/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14:34 04/06/2019  |  Քրեական խրոնիկոն«Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների դեպքերով քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ. պատճառված վնասը կազմում է շուրջ 1.6մլրդ դրամ
15:02 06/04/2019  |  Քրեական խրոնիկոնԱպօրինի անտառահատումների և այս ոլորտում սխեմատիկ կոռուպցիոն հանցագործությունների դեմ համատեղ պայքարը լուրջ արդյունքներ է տվել
19:39 06/03/2019  |  Քրեական խրոնիկոնԱպօրինի ծառահատումներ՝ Ստեփանվանի անտառտնտեսության մասնաճյուղում. 6 անձ ձերբակալվել է

Արխիվ

[]