ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ փորձառու ու հմուտ նավապետ է պետք 02/05/2021 00:41 | Վերլուծություններ
Ազգային անվտանգության և պաշտպանվածության առումով ավելի փխրուն վիճակ, որում այսօր հայտնվել է Հայաստանը, երբեք չենք ունեցել:
Երբեք չի եղել այնպես, որ պետությունը, պետական ինստիտուտները Հայաստանում առաջնորդեն մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ գործունեություն են իրականացրել ամենատարբեր ուղղվածության հասարակական ու միջազգային կազմակերպություններում, որոնք ֆինանսավորվել են օտար պետություններ ներկայացնող կառույցների, հիմնադրամների և անձանց կողմից։
Այդ մարդիկ այսօր ՀՀ կառավարությունում են ՝ գործադիր մարմնի տարբեր մակարդակներում և՛ օրենսդիրում՝ Ազգային Ժողովում։ Ընդհուպ հասել են դատական ոլորտ․․․
Բնականաբար, այսօրինակ խճապատկեր ունեցող պետությունը լեցուն պիտի լինի տարբեր երկրների շահերի գործակալներով, այսինքն, մարդկանցով, ովքեր մեր կողքին ապրելով ներսից քանդել են պետությունը՝ ոչ միայն քարոզչությամբ, այլ նաև՝ պետական համակարգերում տեղավորվելով։
Թշնամի հարևաններ ունենալու պայմաններում մեր ազգային անվտանգության համակարգը ոչ միայն այսօր, որ բառացիորեն անգործության է մատնված, այլ նաև նախկինում շատ հարցեր բարձիթողության է մատնել։ Արցախյան առաջին պատերազմից հետո մենք ուղղակի շարունակել ենք ապրել՝ չափազանց հանդուրժողական վերաբերմունք դրսևորելով Հայաստանի թշնամիների ջրաղացին ջուր լցնող հասարակական կազմակերպությունների ու ինչ-որ կասկածելի հիմնադրամների հանդեպ։
Այսօր հենց այս սեգմենտն է հայտնվել պետության ղեկին, մարդիկ, որոնք իրենց, իրենց երեխաների ապագան Հայաստանի հետ չեն կապել և չեն կապում։ Այսինքն, եթե Հայաստան պետությունը պատկերավոր կերպով նավի հետ համեմատենք, մենք նավ ենք, որի նավապետից մինչև վերջին նավաստին անվստահելի են։ Նրանք արդեն երկուսուկես տարի Հայաստան-նավի ուղևորներին խորտակման են տանում։
Եվ բոլորովին պետք չէ ամեն օր զարմանալ, որ ադրբեջանական ու թուրքական, անգլո-ամերիկյանն էլ վերադիր՝ շահերի գործակալներն են մեր նավն առաջնորդում, թերի, հայությունից հեռու մեկին պաշտոնի բերում, մյուսին տանում, ասենք՝ դիվանագիտության մեջ անվարժ և զուտ անգլերենի իմացությամբ մեկին, մեկ ուրիշ անգույն արարածի, որի համար Շուշին Շուշա է և բացարձակ միևնույն է, թե՝ վերջին պատերազմը սանձազերծողը հայության հանդեպ ատելությամբ լցված Ադրբեջանն է, թե՞․․․ որ երբեք չի պատահել այդպես՝ հայը, կարևորը ապագան է, առաջ գնալը։
Բայց ու՞ր, դեպի ու՞ր՝ այս նավակազմի հետ։
Տարուբերվող ու երերացող, բախտի քմահաճույքին հանձնված մեր նավը, քանի դեռ չի փոխել այս օտարահպատակ և հակահայ անձնակազմը, անհնարին է լինելու բարձրանալ Լեռը։
Մեզ փորձառու ու հմուտ նավապետ է պետք։
Պետք և փոխել նավակազմը և կտրուկ բեկել նավի ուղին․․․
ՈՒ նավը Լեռան վրա կլինի, ու նավը ծով էլ կհասնի․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ