Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արմեն Գևորգյան. Որտե՞ղ են փողերը 02/05/2021   13:26  |  Վերլուծություններ

Մեր պարտքի մասին

Չգիտեմ` մեզնից շատերը պատկերացնո՞ւմ են, թե՞ ոչ, բայց մենք բառիս բուն իմաստով իրական վնաս ենք հասցնում մեր երեխաների և թոռների ապագային:Մեխանիզմը շատ յուրօրինակ է. մենք աշխատում ենք, ձգտում ենք բարօրության, փորձում ենք ծայրը ծայրին հասցնել, բայց միևնույն ժամանակ չենք գիտակցում, որ մեծ պարտք ենք կուտակում: Ոչ թե բառացիորեն, այլ՝ տնտեսական իմաստով։ Խոսքն այն փողերի մասին է, որը կառավարությունը պարտք է վերցնում, իսկ մենք բոլորս պետք է միասին մարենք՝ վճարելով հարկեր։ Խոսքը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին է։ Որոշ թվեր և արձանագրումներ․

Հայաստանի պետական պարտքը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7,968 մլն (յոթ միլիարդ ինը հարյուր վաթսունութ միլիոն) ԱՄՆ դոլար:

Պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքը, այսինքն`բուն Հայաստանի բնակչությունից վերցված գումարը կազմում է 1,915 միլիոն(մեկ միլիարդ ինը հարյուր տասնհինգ միլիոն)ԱՄՆ դոլար:

Պետական պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը, այսինքն` արտաքին պարտատերերից վերցված գումարը կազմում է 6,053 մլն(վեց միլիարդ հիսուներեք միլիոն)ԱՄՆ դոլար:Այս թվերին գումարելով Հայաստանի կողմից 750 մլն ԱՄՆ դոլարի չափովպարտատոմսերի հունվար ամսվա տեղաբաշխումը՝ կստանանք պետական պարտքի ներկայիս փաստացի ցուցանիշը՝  8,750մլն(ութ միլիարդ յոթ հարյուր հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար:

Եթե հիմք ընդունենք պաշտոնական վիճակագրության տվյալները, ապա 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում էր 2,959,700 մարդ (2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ  պաշտոնական տվյալներ դեռ չկան):Այսինքն, եթե ընդհանուր պետական պարտքի փաստացի գումարը բաժանենք երկրի բնակիչների թվի վրա, ապա կստացվի, որ մեզնից յուրաքանչյուրի վրա արդեն կախված է 2 960 ԱՄՆ դոլար իրական պարտք:Միջին հաշվով, 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար այս պարտքն արդեն կազմում է ավելի քան 11 500 ԱՄՆ դոլար:

Մի փոքր պատմական անդրադարձ Հայաստանի պետական պարտքին.

2008-ին, երբ Նախագահ Քոչարյանը հեռանում էր, երկրի պետական պարտքը 2007-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում էր 1,696 մլն(մեկ միլիարդ վեց հարյուր հազար իննսունվեց միլիոն) ԱՄՆ դոլար, կամ՝ ՀՆԱ-ի 16,4%-ը: Յուրաքանչյուր քաղաքացու համար պետական պարտքի մասնաբաժինը կազմում էր 550 ԱՄՆ դոլար։ Նրա պաշտոնավարման մի քանի տարիների ընթացքում պետական պարտքն ավելի բարձր էր և, օրինակ, 1999-2002 թվականներին կազմում էր ՀՆԱ-ի 46-49%-ը:Փաստացի, Քոչարյանն ու իր թիմը կարողացան վերցված պարտքերն իրացնել տնտեսության մեջ, իրական տնտեսական աճ ստանալ և դրա հաշվին ապագայում զգալիորեն մարել վերցրած վարկերը:Միևնույն ժամանակկարողացան ապահովել երկրի ՀՆԱ-ի իրական աճ և բարելավել քաղաքացիների բարեկեցությունը:

2018-ին, երբ իշխանությունից հեռացավ Սարգսյան-Կարապետյան թիմը, երկրի պետական պարտքը կազմում էր 6,774 մլն (վեց միլիարդ յոթ հարյուր յոթանասունչորս միլիոն) ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ներքին պարտքը՝ 1,260 մլն(մեկ միլիարդ երկու հարյուր վաթսուն միլիոն) ԱՄՆ դոլար, արտաքին պարտքը՝ 5,514 մլն (հինգ միլիարդ հինգ հարյուր տասնչորս միլիոն) ԱՄՆ դոլար:Յուրաքանչյուր քաղաքացու համար պետական պարտքի մասնաբաժինը կազմում էր 2281 ԱՄՆ դոլար։

Այսպիսով, Փաշինյանի կառավարության աշխատանքի ընթացքում Հայաստանի պետական պարտքը մեկ քաղաքացու հաշվով աճել է 680 դոլարով: Խոսքը ոչ ամբողջական 3 տարիների աշխատանքի մասին է։Այսինքն, միջին հաշվով, ամեն տարի Փաշինյանն ու իր թիմը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն ավելացրել են 226 դոլարով, մինչդեռ 2008-2018 թվականներին միջին տարեկան աճը կազմել է 173 դոլար:Այս միտումը պահպանվելու է, միայն կարող են թվերը փոխվել, երբ վարկային որոշ պարտավորություններ կմարվեն, ինչպես նաև կարող են նորերը հայտնվել: Օրինակ, ըստ ֆինանսների նախարարի նոր կանխատեսումների, մինչև 2021 թվականի վերջը պետական պարտքը կկազմի շուրջ 9 մլրդ ԱՄՆ դոլար։

Այս պահի դրությամբ խոսքը Փաշինյանի կողմից իր վարչապետության ընթացքում պարտքով վերցրած գրեթե 2 մլրդ դոլարի մասին է: Դատելով մամուլի հրապարակումներից` օրակարգում առկա է նաև իշխանությունների կողմից պարտված 44-օրյա պատերազմի ընթացքում ստացված զենքի և հատուկ տեխնիկայի դիմաց Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ֆինանսական պարտավորությունները պաշտոնապես ձևակերպելու հարցը:Նախնական գնահատականներով՝ խոսք կարող է լինել 1 միլիարդ դոլար գումարին համարժեք նոր պարտքի մասին: Պարտքի չափին կարելի է ավելացնել նաև «Հայաստան» հիմնադրամի կողմից երկրի պետական բյուջե 100 միլիոն ԱՄՆ դոլարի վիճահարույց փոխանցումը:Այս բոլորը միասին կարող է կազմել գրեթե 3 մլրդ դոլար:

Պետական պարտք ունենալը լա՞վ է, թե՞ վատ

Ուզում եմ միանգամից արձանագրել, որ պետական պարտքը և դրա ավելացումը նորմալ երևույթ է ժամանակակից տնտեսական գործընթացներում:Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ արդյունք և տնտեսական ազդեցություն է ապահովում այդ պարտքը ինչպես բնակչության, այնպես էլ՝ պետության մակրոտնտեսական միջավայրի համար, և ի՞նչ տեմպերով է այն աճում:

Այսպես, տվյալ պահին մեզ ամենից շատ պետք է անհանգստացնի պետական պարտքի աճի տեմպը և դրա անարդյունավետությունը՝ երկրի բնակչության բարեկեցության բարելավման տեսանկյունից:

Որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, թե ինչպես է Փաշինյանի 2 մլրդ դոլարը ազդել իր բարեկեցության վրա և ինչ արդյունք է ունեցել, փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.

Կա՞ն արդյոք որակական փոփոխություններ կրթության կամ առողջապահության համակարգերում:

Կա՞ն երկրում որևէ շոշափելի արդյունքներ` նոր դպրոցների, հիվանդանոցների, ճանապարհների (ոչ թե նոր ասֆա՛լտ, այլ՝ նոր ճանապարհնե՛ր), կամուրջների, թունելների և այլ ենթակառուցվածքների տեսքով:

Կա՞ արդյոք աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների իրական աճ:

Արդյո՞ք նվազել է երկրի բնակչության մեծ մասի հարկային բեռը:

Բանկերից և վարկային կազմակերպություններից վերցվող վարկերը ձեզ համար էժանացե՞լ են:

Արդյո՞ք երկրում դադարել են աճել ապրանքների և ծառայությունների, գազի և էլեկտրաէներգիայի, ջրի և այլ ծառայությունների գները:

Երկրում հայտնվե՞լ են նոր աշխատատեղեր, օտարերկրյա ներդրումների հոսքն աճե՞լ է:

Կայո՞ւն է արդյոք ազգային արժույթը։

Արդյո՞ք բարելավվել է մեր զինված ուժերի մարտունակությունը և ուժեղացվե՞լ է երկրի անվտանգությունը:

Եթե օբյեկտիվորեն նայեք իրականությանը և համարժեք պատասխանեք այս հարցերին, կհասկանաք, որ իրականում երկրում այդ 2 միլիարդ դոլարով ոչ մի կարևոր խնդիր չի լուծվել, չի ստեղծվել ոչ մի արժեքավոր և արժանի բան, տեղի չի ունեցել ազգային հարստության աճ: Վերցրած փողերը բառացիորեն քամուն են տրվել, այսինքն՝ մենք այն կերել ենք ու շարունակում ենք ուտել: Իսկ պարտքը պետք է վերադարձնենք, եթե ոչ մենք, ապա հաստատ մեր երեխաներն ու թոռները:Փոխարենը՝ լուծվել է բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և նրանց աշխատանքի վարձատրության բարձրացման հարցը:Ստեղծվել են պայմաններ՝ Սանիթեկի, Լիդիանի, Յուքոմի և այլ կազմակերպությունների հետ հետագա միջազգային արբիտրաժային վեճերի համար, որոնք կարող են հանգեցնել մեր երկրի համար նոր ֆինանսական պարտավորությունների առաջացմանը: Ֆորմալ առիթներ ենք տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ ահռելի ֆինանսական պահանջներ ներկայացնելու։

Հասարակ քաղաքացիներից ո՞վ գիտի, թե ի´նչ նպատակով է ներգրավվել վերջին՝ հունվարյան 750 միլիոն դոլարի պետական պարտքը:

Գուցե այս գումարը նախատեսված է Սյունիքում և այլ մարզերում նոր ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման համա՞ր:

Կարո՞ղ է այդ գումարներն օգտագործվելու են Ադրբեջանի հետ նոր պետական սահմանը վերազինելու համար:

Գուցե այս գումարը Երևանում քաղաքային տրանսպորտի թարմացմա՞ն համար է:

Միգուցե այս փողերը պատերազմի ընթացքում ռուսական զենք ձեռք բերելու դիմաց պարտքերը մարելո՞ւ կամ բանակի համար նոր զենք ձեռք բերելո՞ւ համար են:

Գուցե այդ գումարն օգտագործվելու է փախստականների համար տներ ձեռք բերելո՞ւ կամ երկրաշարժի գոտում բնակարանային խնդիրը լուծելո՞ւ համար:

Գուցե այդ գումարն ուղղվելու է նոր ջրամբարների և ոռոգման նոր համակարգերի կառուցմա՞նը։

Միգուցե այդ գումարն օգտագործվի 44-օրյա պատերազմում զոհվածների և վիրավորների ընտանիքներին փոխհատուցում վճարելու համա՞ր:

Մեզնից շատերը չգիտեն այս հարցերի պատասխանները, մեզ չեն տեղեկացրել, չեն հարցրել մեր կարծիքը: Իսկ դա նշանակում է, որ հետագայում հաշվետու լինել պետք չէ: Բայց ակնհայտ է, որ նոր պարտքերի ներգրավումը նպատակ ունի ստեղծելՓաշինյանի կառավարության ֆինանսական անվտանգության բարձիկ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար (աշխատավարձերի և կենսաթոշակների մասով պարտքեր չկուտակել, դրամի փոխարժեքը պահպանել և այլն)։ Այսինքն` գլոբալ առումովնպատակն այն է, որպեսզի պետական պարտքի ավելացման հաշվին ներկայիս քաղաքական թիմըպահպանի իր իշխանությունը:

Շատ արդիական է դառնում նաև այն հարցը, թե ովքեր են այն ներդրողները, որոնքպատերազմից անմիջապես հետո որոշել ենՓաշինյանի կառավարությանը վարկ տալ՝այսպիսի անկայուն, հետպատերազմյա ներքաղաքական և անհանգիստ աշխարհաքաղաքական պայմաններում: Համաձայնեք, որ անորոշության և ներքին լարվածության գործոնը պետք է զսպող դառնար շատ ներդրողների համար: Բայց նրանք հայտնվեցին և կառավարությանը նաև բարենպաստ պայմաններ առաջարկեցին: Այս իրավիճակում միանգամայն հասկանալի են կասկածները, որ այդպիսի ներդրողներ կարող էին լինել թուրք-ադրբեջանական շրջանակների կամ նրանց հետ կապված կառույցների ներկայացուցիչները:

Հեղափոխության ֆիսկալ և սպառողական էությունը

Այսօրվա իրավիճակի առանձնահատկություններից է այն, որ պետական պարտքի աճին զուգահեռ մեծանում է նաև ուղղակի ֆինանսական բեռը երկրի բնակչության վրա: Հիշենք, որ Փաշինյանի կառավարության միակ նախաձեռնությունը, որը նպաստում էր բնակչության որոշ շերտերի եկամուտների ավելացմանը, եկամտահարկի համահարթ՝ 23 տոկոսանոց դրույքաչափի ներդրումն էր: Եվ այն էլ այս քայլը որոշակի ազդեցություն ունեցավ միայն բնակչության այն հատվածի համար, որի աշխատավարձը կազմում էր 500 հազար դրամ և ավելի:Արդարության համար նշենք, որ եղավ նաև որոշ բանկային պարտքերի համաներման անօգուտ նախաձեռնությունը, որի տնտեսական հետևանքներն այդպես էլ անորոշ մնացին: Միևնույն ժամանակ մենք ականատեսը եղանք,  որ․

Ներդրվել են պարտադիր կենսաթոշակային վճարների նոր՝ ավելի բարձր դրույքաչափեր

Ներդրվել են գույքահարկի նոր՝ ավելի բարձր դրույքաչափեր

Որոշ համայնքներում, մասնավորապես՝ Երևանում, բարձրացվել են տեղական տուրքերն ու վճարները

Բարձրացվել են որոշ ապրանքային խմբերի ակցիզները

Բարձրացվել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները

Բարձրացվել են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար նախատեսված վճարները։

Հիշենք նաև կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցված որոշ նախաձեռնությունների մասին․

Բժշկական ապահովագրության նոր վճար՝ աշխատավարձի հաշվին

Հիպոթեկային վարկի եկամտահարկի վերադարձման ծրագրի հնարավոր չեղարկում։

Եթե այս երկու նախաձեռնությունները մինչ այժմ անկատար են մնացել, ապա շատ իրատեսական է այն, որ համաձայն Կառավարության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջև պայմանավորվածությունների՝ մենք շուտով ականատես կլինենք Փաշինյանի կառավարության նոր ֆիսկալ նախաձեռնություններին: Մասնավորապես, ծանոթանալով վարչապետի՝ 2020թ. դեկտեմբերի 30-ի որոշմանը, կարելի է վստահորեն ասել, որ շուտով կրթության և բժշկության ոլորտի ծառայությունները հարկվելու են ԱԱՀ-ով, և դա անխուսափելիորեն կհանգեցնի այդ ոլորտների ծառայությունների գների համատարած աճի, կբարձրանա փոքր բիզնեսի հարկային բեռը,պետությունը կսկսիանուղղակիորեն հարկել գյուղատնտեսությունը, աստիճանաբար հետ կկանգնեն եկամտահարկի միասնական դրույքաչափից և կներդնեն տարբերակված, ավելի բարձր դրույքաչափեր, կներդրվի բնակչության եկամտի համընդհանուր հայտարարագրում:

Այս ամենն ուղղակի հետևանքն էայն բանի, որ Փաշինյանը գործում է այնպես,  իբրև թե ունի բարձր լեգիտիմություն, ունի հասարակական աջակցություն՝ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո և, հետևաբար, ունի նաև այդպիսի միջոցառումներ իրականացնելու՝ ժողովրդից ստացված իրավունք:Ուզում եմ նշել, որ հարկային նախաձեռնությունների նոր փաթեթը կարող է հանգեցնել երկրում ավելի անմխիթար տնտեսական իրավիճակի, տնտեսական ակտիվության նվազման, բազմաթիվ աշխատատեղերի կորստի, երկրում աղքատության զգալի աճի և արտագաղթի նոր ալիքի:Այս միջոցառումները բնույթով արմատական են, ևցանկացածկառավարություն, որըպատրաստվումէդրանքկյանքիկոչել, պետքէ դրա համարունենաժողովրդիվստահությունը: Համոզված եմ՝ գործող կառավարությունը չունի այդպիսի մանդատ։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի մանդատի բացակայությունը Նիկոլին չխանգարեց երկիրը ներքաշել պատերազմի մեջ և ստորագրել կապիտուլյացիա։

Վերջին նախաձեռնությունները կարող են կապված լինել հետևյալ հանգամանքների հետ։

երկիրը գտնվում է տնտեսական լճացման իրավիճակում, չեն գեներացվում զարգացման նոր հնարավորություններ և պայմաններ
պետությունը չի կարողանում հարկեր հավաքել՝ ընթացիկ խնդիրները լուծելու համար

պետությանն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ՝ պետական պարտքը սպասարկելու համար, որպեսզի գործընկերները կարողանան նոր վարկեր և դրամաշնորհներ տրամադրել

44-օրյա պատերազմի սոցիալական (փոխհատուցում, վճարումներ և այլն) և այլ հետևանքների հաղթահարում:

Մեկ այլ հանգամանք․մեզնից շատերի համար հաճելի են դարձել սպառողական (կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ գնելու,  ճանապարհորդության համար և այլն) և հիփոթեքային վարկերը:Ընդհանուր ոգևորության ֆոնին դրանց աճը երկրում 2018-2020 թվականներին կազմել է 454 մլրդ դրամ:Այսինքն՝ բնակչության մի զգալի մասը, իր հերթին, վերջին ոչ լրիվ երեք տարիների ընթացքում լրացուցիչ պարտք է վերցրել մոտ 900 մլն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ՝ այդ երկու վարկային տեսակներով տրված գումարը 2020 թ․ դեկտեմբերի դրությամբ կազմում է 1 410 մլրդ(մեկ տրիլիոն չորս հարյուր տասը միլիարդ) ՀՀ դրամ, կամ՝ մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար։Արդեն պարզ է, որ այս վարկային պորտֆելը խնդիր է դառնում  ինչպես քաղաքացիների, այնպես էլ բանկերի համար:

Փաստացի՝ առաջիկա տարիները շատ ընտանիքների համար դառնում են երկարաժամկետ ֆինանսական և պարտքային բեռի վտանգավոր աճի ժամանակաշրջան. յուրաքանչյուր ընտանիքի հաշվով պետական պարտք + նոր հարկեր, ինչպես նաև նոր գներ և սակագներ + սպառողական վարկերի պորտֆել։Միևնույն ժամանակ, չկա տնտեսության և բնակչության եկամուտների իրական աճ (բացառությամբ՝ պաշտոնատար անձանց), առկա է առևտրի և ծառայությունների անկում, չկան նոր աշխատատեղեր ու իրական ներդրումներ տնտեսության մեջ, չկան հուսադրող հեռանկարներ:

Գլոբալ առումով, Փաշինյանի գործողությունները տեղավորվում են ոչ թե այն տրամաբանության մեջ, թե ինչ անել՝ քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու համար, այլ այն, թե ինչ կարող են անել քաղաքացիները՝ Փաշինյանի թիմի ճակատագիրը հեշտացնելու համար: Իսկ ոչ իշխանականուժերին ես խորհուրդ կտամ հասարակության հետ սկսել այս թեմաներով խոսել։ Երբ քաղաքացին հարթակից կլսի նաև իր սոցիալական խնդիրների մասինհարցադրումներ, քաղաքացու և հարթակի երկխոսությունը շատ ավելի արագ կկայանա։

 

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:05 02/02/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գևորգյանին խոսքից զրկելով՝ դատարանը շարունակում է քաղաքական հետապնդումը
15:10 02/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱյս դատական դահլիճի տեսարանը ամենաուղիղ, ամենաբաց ուղերձն է հղել Իլհամ Ալիւեին. Արմեն Գեւորգյան
11:01 25/01/2021  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը
18:52 23/12/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Այն մասին, թե ինչպես են որոշվում և պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները
13:41 18/12/2020  |  ՄեկնաբանությունՀերթական անգամ արձանագրվեց Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը. Ալեքսանյան
16:20 11/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻրավունք չեն ունեցել արգելել՝ Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանը. Դատարանը պարտավորեցրեց հարուցել քրեական գործ
12:36 07/12/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Անցումային կառավարության գործունեության պայմաններն ու կանոնները
19:33 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյանի կինը պահանջում է քրեական գործ հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից իրեն վերաբերող բժշկական գաղտնիքը հրապարակելու փաստի առթիվ
12:24 25/11/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ
13:53 17/11/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ինչպե՞ս կարող ենք շարունակել ապրել

Արխիվ

[]