ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չգիտեմ՝ ինչու է Լիլիթ Մակունցը խնդրել, որ իրեն նշանակեն դեսպան՝ իմանալով, որ փորձ չունի․ միջազգայնագետ 02/05/2021 19:47 | ԼՐԱՀՈՍ
Ցանկացած երկիր որպես դեսպան պետք է ուղարկենք մեր ունեցած լավագույն կադրին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով արտերկրում ՀՀ դեսպանների փոփոխություններին։
Միջազգայնագետը տեղյակ չէ՝ որքանով են իրականությանը համապատասխանում Մեծ Բրիտանիայում «Իմ քայլ»-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանի, իսկ Չեխիայում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեսպան նշանակվելու վերաբերյալ լուրերը։ Նրա խոսքով այս պահին գիտենք միայն ԱՄՆ-ում մեր դեսպանի նշանակման մասին, քանի որ հենց ինքն է խոսել այդ մասին․ «Դա, իհարկե, կարող է լինել քաղաքական նշանակում, բայց կարծում եմ՝ անգամ այդ դեպքում չպետք է անձնական ցանկություններով առաջնորդվենք։ Պետք է առաջնորդվենք մասնագիտական հմտություններով, կարողություններով և պրոֆեսիոնալիզմով։ Ցանկալի կլինի, որ ցանկացած երկիր ուղարկենք փորձառու, բանիմաց մասնագետի, դիվանագետի։ Ցանկացած պետություն ունենում է քաղաքական նշանակումներ, բայց դրանք լինում են բալանսավորված և կոնկրետ երկրներ ուղարկվում են լավագույն մասնագետները»,-նշեց միջազգայնագետը՝ ընդգծելով, որ կարևոր երկրներում դեսպանների պաշտոնում պետք է նշանակվեն մարդիկ, որոնք կա՛մ փորձ ունեն, կա՛մ աշխատել են տվյալ երկրում, լուրջ կապեր ու հնարավորություններ ունեն։
Սուրեն Սարգսյանը նկատեց՝ Լիլիթ Մակունցն ինքն է խոստովանել, որ դիվանագիտական աշխատանքի փորձ չունի․ «Չգիտեմ՝ ինչու է Լիլիթ Մակունցը խնդրել, որ իրեն նշանակեն դեսպան՝ իմանալով, որ ո՛չ փորձ ունի, ո՛չ էլ աշխատել է այդ ուղղությամբ։ Որքանով ինձ հայտնի է այդ նախաձեռնությունն իրենն է։ Ընդամենը երկու տարի եղել է հայ-ամերիկյան բարեկամական խմբի նախագահ ԱԺ-ում, այն էլ այդ երկու տարիներն առանձնապես երկկողմ հարաբերություններով և աշխատանքով չեն փայլել»,-նշեց միջազգայնագետը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին պատրաստվում են նշանակել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ Չեխիայում ՀՀ դեսպան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այդ լուրերը բամբասանք էր անվանել՝ նշելով, որ չի պատրաստվում մեկնաբանել դրանք։ Ինչ վերաբերում է Անուշ Բեղլոյանի նշանակմանը, ապա «Փաստինֆո»-ի խորհրդարանական աղբյուրները հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ առաջիկայում հայտնի կլինի Անուշ Բեղլոյանի մանդատը վայր դնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ