ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դանիել Իոաննիսյանը տարածել է զրպարտող տեղեկություն. Դատարանը պարտավորեցրել է հերքել այն 02/05/2021 15:55 | Քաղաքացիական իրավունք
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը զրպարտել է ՀՀ մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանին՝ նրա վերաբերյալ տարածելով հերյուրանքներ։ Սա փաստվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանի հայցադիմումն՝ ընդդեմ Դանիել Իոաննիսյանի՝ արձանագրելով, որ նրա տարածած տեղեկությունները զրպարտություններ են։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Բաբկեն Ղազարյանը 2019թ մայիսի 31-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դանիել Իոաննիսյանի՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և փոխհատուցել նյութական վնասը։ Հայցադիմումի պատճառ են դարձել Դանիել Իոաննիսյանի կողմից նույն թվականի մայիսի 22-ին հնչեցված հայտարարությունները, որոնցով Ղազարյանի վերաբերյալ տարածվել են կեղծ տեղեկություններ՝ արատավորելով նրա պատիվն ու արժանապատվությունը։ Իոաննիսյանը, մասնավորապես, նրան ներկայացրել էր որպես քրեական հեղինակություն՝ ասելով. «Նախկինում մենք չենք տեսել դեպքեր որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն` անուն-ազգանուները ես չգիտեմ, մականուններով են ասում՝Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ, այսինքն էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում քան նախկինում...»։
Տվյալ հայտարարությամբ՝ նա փորձել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրել քրեական տարրերի հետ համագործակցելու մեջ, ուստիեւ որպես քրեական հեղինակություն էր ներկայացրել Բաբկեն Ղազարյանին։ Ա.Վանեցյանը՝ ժամանակին հաստատել էր, որ Ղազարյանին ճանաչում է՝ արձանագրելով, որ նա ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար և Բաբկեն Ղազարյանի հետ շփումը եղել է ի պաշտոնե:
Դատարան ներկայացված հայցադիմումով Բ.Ղազարյանը նշել է, որ նախ 2003թ. ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը՝ ստացել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դասատուի, ըմբշամարտի մարզչի որակավորում, այնուհետեւ սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 2009 թվականին՝ ստանալով իրավաբանի որակավորում, իսկ ավարտել է Ռուսաստանի մաքսային ակադեմիան: 2017թ. հայցվորին գերազանց և բարեխիղճ ծառայության համար շնորհվել է մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում, արժանացել տարբեր պարգեւների։
Ըստ Բ.Ղազարյանի՝ իր վերաբերյալ տարածելով կեղծ տեղեկություններ՝ Դանիել Իոաննիսյանն արատավորել է ի պատիվն ու արժանապատվությունը։ Դատական նիստում վերջինս չի կարողացել ներկայացնել որպես ապացույց իր հայտարարությունները հիմնավորելու համար։
Դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 24-ի վճռով հաստված է համարել, որ 2019թ. մայիսի 22-ին «Մեդիա Կենտրոնում» «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ու՞մ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ Դանիել Իոաննիսյանը հրապարակայնորեն զրպարտել է հայցվորին՝ անվանելով քրեական հեղինակություն և պատասխանողի հայտարարությունը լայնորեն տարածվել է հանրության լայն շրջանակներում։ Դատարանն արձանագրել է, որ խոսքի ազատության շրջանակը վերջանում է, երբ ատելության խոսքը սկսվում է, երբ այն վիրավորական է և չի նպաստում հանրային քննարկմանը:
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Դանիել Իոաննիսյանը պարտավորեցվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայությամբ հերքել Բաբկեն Ղազարյանի վերաբերյալ հայտնած տեղեկությունը եւ հրապարակել հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ.
«Հերքում
Ես՝ Դանիել Իոաննիսյանս, հերքում եմ 2019թ. մայիսի 22-ին Մեդիա Կենտրոնում «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ու՞մ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ, ինչպես նաև 2019թ. մայիսի 25-ին www.livenews.am կայքին լրագրողին տված հարցազրույցի ընթացքում հայտնածս տեղեկությունները, որոնք վերաբերվել են Բաբկեն Աշոտի Ղազարյանի՝ քրեական հեղինակություն հանդիսանալուն, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ սերտ համագործակցությանը և հայտնում եմ, որ դրանք կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ են»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ