Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   12:59 Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/21/2024   12:58 Ավտոմեքենայի և ջերմաքարշի բախվելու հետևանքով հայտնաբերել է այրված դի 11/21/2024   12:51 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 11/21/2024   12:39 Բռնում մեր պապու «66»-ի «ռամեն» դնում ենք մայթին, ասում՝ «յա, պապու ռամեն ա, միակ հիշատակը». այ ձեր ցավը տանեմ, բա տարեք ձեր տանը դրեք, քայլող քաղաքացին ի՞նչ մեղավորա. Փաշինյան 11/21/2024   12:34 Կառավարության անդամների ճեպազրույցները. ուղիղ 11/21/2024   12:32 Ստամբուլի հայկական հիվանդանոցում մահացել է արքեպիսկոպոս Բեքչյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   12:25 ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 11/21/2024   12:15 Մի միտք է ինձ տանջում՝ չաշխատելու աշխատավարձը ավելի՞ բարձր է, քան աշխատելու աշխատավարձը. վարչապետ 11/21/2024   12:11 Ճանապարհը սարքում ենք, գնում տեսնում՝ մեկը մի ավտո ավազա թափել էդ ասֆալտին, մյուսը՝ քար ա շարել մայթի վրա, երրորդը՝ ասֆալտի վրա բետոն ա անում. վարչապետը զայրացավ 11/21/2024   12:10 Փաշինյանը խուսափում է Բագրատ Սրբազանի հետ առերեսվել դատարանում․ ցանկանում են «ջրել» գործը՝ մինչ ըստ էության քննությունը 11/21/2024   12:00 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին 11/21/2024   11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից 11/21/2024   11:54 Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց 11/21/2024   11:49 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին 11/21/2024   11:45 Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ 11/21/2024   11:41 Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում ՀՀ-Ադրբեջան պաշտոնական համագործակցություն չկա 11/21/2024   11:33 Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 25-ից եւ կտեւի մինչեւ հունվարի 31-ը 11/21/2024   11:28 Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցել 11/21/2024   11:23 Վարչապետը շնորհակալություն հայտնեց նրանց, ում անակնկալ կերպով պաշտոնանկ էր արել, և «բարի գալուստ» ասաց նորանշանակներին 11/21/2024   11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան 11/21/2024   11:10 Աղմկոտ պաշտոնանկություններից հետո Կառավարությունն առաջին նիստն է անում. ուղիղ 11/21/2024   11:07 Վահե Ղազարյանի հետ 37 տարվա ընկերներ ենք, սա շատ հարցերում օգնել է, բայց որոշ հարցերում մի քիչ խանգարել. Փաշինյան 11/21/2024   10:58 «Հայկական ավիաուղիներ»-ը թռիչքներ կիրականացնի Երևան–Թբիլիսի-Երևան երթուղով 11/21/2024   10:45 Երևանում պատուհանի մետաղյա ճաղավանդակները պոկելու միջոցով մուտք են գործել տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com 11/21/2024   10:38 Հոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է Անկանխիկ գործառնությունների օրենքի խախտում. առաջադրվել է 8.3 մլն դրամի չափով տուգանք 11/21/2024   10:25 Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց. Անահիտ Մանասյան 11/21/2024   10:11 Ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին 11/21/2024   08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ» 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ» 11/21/2024   08:12 Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը․«Հրապարակ» 11/21/2024   08:07 Երեւանի ավագանու անդամից՝ պատգամավոր․ բնակարանից բացի ինչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը. «Ժողովուրդ» 11/20/2024   23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին 11/20/2024   23:45 Բժիշկները մի քանի խորհուրդ են տվել աղիների առողջության համար 11/20/2024   23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին 11/20/2024   22:59 Պարգևատրվել են Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները 11/20/2024   22:44 Նոր Կյանք գյուղի մոտ արագաչափ է տեղադրվել 11/20/2024   22:29 Ջերմուկում գործարկվելու են էլեկտրական շչակներ 11/20/2024   22:12 Եվրոպային նախազգուշացրել են Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումից հնարավոր վնասի մասին․ WP 11/20/2024   21:50 Հայտնի են տղամարդկանց համար առավել վնասակար մթերքները 11/20/2024   21:31 Աշոտ Խաչատրյանը հաղթեց Հորդանանի Թագավորության մասնակցին 11/20/2024   21:29 ՄԻՊ-ը դիմել է ՍԴ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված 11/20/2024   21:20 Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ չեմպիոն
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/19/2024   15:17 Ովքե՞ր առաջիկայում կլքեն ՆԳՆ-ն 11/19/2024   18:10 Հրաժարական տված պաշտոնյաները համամիտ չեն Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ. ինչու է լռում քրեական քաղաքականության թիվ 1 պատասխանատուն՝ Աննա Վարդապետյանը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/19/2024   14:12 Հունվարի 1–ից Երևանում տրանսպորտային սակագների արտոնությունների առաջարկն ընդունվեց 11/19/2024   18:13 Հովիկ Աղազարյանը հակված չէ վայր դնել մանդատը. չի հերքել «ՔՊ» խմբակցությունից դուրս գալու հավանականությունը 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/19/2024   17:10 Փաշինյանի նախկին օգնականը սուր քննադատության ենթարկեց կառավարության ներկայացրած հարկային բարեփոխումների փաթեթը 11/19/2024   13:18 Տրոլեյբուսով 50 դրամով երթևեկող թոշակառուն չունի այդ 100-ը, դուք այդ մարդուն ի՞նչ եք առաջարկում. Աբգարյան 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քննիչին իրավունք տալ մարդուն ձերբակալել՝ դատարան ներկայացնելու համար. Ձերբակալություններ՝ 12,24 եւ 72 ժամով 02/04/2021   18:54  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անհանգստացած են դատարանների կողմից քննիչների ապօրինությունների արձանագրմամբ, որոնցով ոչ իրավաչափ են ճանաչվում տարբեր անձանց ձերբակալությունները ու առաջարկում են ներդնել ձերբակալման նոր ինստիտուտ։ 

Նախագիծը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վահագն Հովակիմյանը, Վիկտոր Ենգիբարյանը. «ՀՀ-ում վերջին ժամանակահատվածում ձևավորվել է այնպիսի պրակտիկա, որ դատարանները գրեթե բոլոր գործերով ձերբակալման արձանագրությունները ճանաչում են ոչ օրինական և ազատ են արձակում կասկածյալներին՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացակայում են իրավական հիմքերը»,- ի հիմնավորումն նշել են համահեղինակները ու կարծիք հայտնել, թե նման երևույթը կարող է հանգեցնել հանցավորության աճին և բացասական հետևանքներ թողնել ՀՀ բնակչության և պետության համար։ Նրանք առաջարկում են, որ ձերբակալության իրավաչափության հարցը քննարկվի կալանավորման միջնորդության հետ միասին։

Այսպես՝ Պատգամավորներն առաջարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 128. Ձերբակալման տեսակները եւ ժամկետի հաշվարկը

1. Ձերբակալումը կարող է կիրառվել՝
1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.
2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.
3) խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ:

2. Անձը համարվում է ձերբակալված նրան ազատությունից փաստացի զրկելու պահից: Ձերբակալման` սույն օրենսգրքով սահմանված ժամկետը հաշվարկվում է նույն պահից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»

Օրենսգրքի 129-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալման մեխանիզմները, մասնավորապես՝

1. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե՝

1) նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.

2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի.

3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ՝ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.

4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, եւ միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր կամ նրա ինքնությունը պարզված չէ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալվածին հետաքննության մարմին կամ վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող մարմին բերելուց անմիջապես հետո ձերբակալում իրականացրած անձը կազմում է անձի ձերբակալման արձանագրություն:

Նույն հոդվածի 5-րդ մասով առաջարկվում է՝ ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում հանձնել նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու վերաբերյալ որոշում, ինչպես նաեւ մեղադրյալի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների եւ պարտականությունների ցանկը: Ձերբակալման որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն եւ վայրը, ձերբակալվածի տվյալները, նրան վերագրվող արարքի փաստական հանգամանքները, ձերբակալման հիմքը:

Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման եւ ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

Սույն հոդվածով սահմանված կարգով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 72 ժամից ավելի: Սակայն ձերբակալվածին պետք է մեղադրանք ներկայացվի եւ նրա նկատմամբ համապատասխան խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում:

Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի ընտրվում կալանք, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաեւ ձերբակալման իրավաչափությունը:
Իսկ ձերբակալել կարող է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օրենքով համապատասխան իրավասություն ունեցող այլ մարմնի՝ տվյալ լիազորությամբ օժտված ծառայողը:

Ինչպես նշել ենք՝ Նախագծով առաջարկվում է ձերբակալության նոր հիմք՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, որի կանոնակարգումն առաջարկվում է քրդատաօրենսգրքի 131-րդ հոդվածով։ Այս պարագայում ձերբակալության առավելագույն ժամկետ է նշված 12 ժամը։

«1. Ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնել մեղադրյալին ձերբակալելու մասին: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը եւ պատճառները, ինչպես նաեւ հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Հետաքննիչը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստը ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են` մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները եւ հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննիչի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու եւ արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը եւ րոպեն:

3. Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման եւ ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 24 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

5. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալը ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաեւ ձերբակալման իրավաչափությունը»:

Խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալությունը նախատեսվում է 24 ժամով՝
Նախագծով 132-րդ հոդվածը առաջարկվում է ընդունել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, քննիչն իրավասու է որոշում կայացնել նրան ձերբակալելու մասին` միաժամանակ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելով դատարան: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը եւ պատճառները, ինչպես նաեւ հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Մեղադրյալին սույն հոդվածով նախատեսված հիմքով կարելի է ձերբակալել միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

3. Հետաքննիչը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են` մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները եւ հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննիչի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու եւ արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը եւ րոպեն:

4. Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման եւ ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 24 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալը ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաեւ ձերբակալման իրավաչափությունը»:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]