ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա հետընթաց քայլ է. Մելոյանը՝ օրենսդրական փոփոխությունների մասին 02/04/2021 17:23 | ԼՐԱՀՈՍ
Ի պատիվ դատական իշխանության՝ կան դատավորներ, որոնք գործում են ոչ թե ինչ- որ անձի քմահաճույքները բավարարելու նպատակով, այլ՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց պարտականությունների, գործառույթների և լիազորությունների շրջանակներում՝ օրենքի ոգուն համապատասխան և համահունչ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ պատահական չհամարելով, որ այս պահին է շրջանառության մեջ դրվում մի նախագիծ, որով մինչդատական վարույթի քննության նպատակով դատարաններ ստեղծում։
Սահմանադրագետն արձանագրեց, որ հետպատերազմյան շրջանում մի շարք անձանց նկատմամբ, որոնք հայրենասեր են, նոր են վերադարձել առաջնագծից, տարաբնույթ քրեական հետապնդումներ մեկնարկեցին իշխող ուժի կողմից և ակնհայտ է, որ դրանք այդքան էլ իրավաչափ չէին, կալանքի միջնորդություններ են ներկայացվել՝ նրանց լռեցնելու և մեկուսացնելու նպատակով, սակայն դատական իշխանությունը, բարեբախտաբար, դրսևորեց անկախություն և գործեց օրենքի տառին համահունչ՝ հիմնականում չբավարարելով քաղաքական նպատակ հետապնդող միջնորդությունները։
Բացի դա՝ սահմանադրագետը նկատեց, որ ԲԴԽ երկու իշխանահաճո անդամներ են ընտրվել իշխանությունների կողմից և վերջիններս էլ պետք է ընտրեն այդ դատավորներին։
Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի և ԲԴԽ նորանշանակ անդամի բարեկամական կապին, Մելոյանը նշեց, որ ապրում ենք երկակի ստանդարտների կնքահայր իշխանության օրոք, քանի որ իրենց չափ խծբ՝ խնամի, ծանոթ, բարեկամ հարաբերությունները քննադատած ուժ չկա և իրենց չափ խնամի, ծանոթ բարեկամ նշանակված պաշտոնատար անձինք որևէ իշխանության օրոք չեն եղել։
Նշենք, որ առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մարզերում նշանակվելու են 9 դատավոր և 8 դատավոր՝ Երևան քաղաքում։ Այսինքն՝ ութ մասնագիտացված, հատուկ ընտրված դատավորներ են այսուհետ քննելու մինչդատական վարույթի քրեական գործերի հետ կապված միջնորդությունները, որոնցից սահմանադրագետը կարեւորեց հատկապես կալանքի միջնորդությունները՝ հաշվի առնելով, որ հենց դրանք են գտնվում թիրախում։
«Այսօրվա դրությամբ՝ միայն Երևան քաղաքում շուրջ 25 դատավորներ են քննում այդ գործերը։ Հիմա որն է ավելի թափանցիկ, որն է ավելի արդար և որն ավելի օբյեկտիվ կլինի։ 25 դատավորին ավելի դժվար է կառավարել, քան հատուկ այդ նպատակով նշանակված ութ դատավորներին։ Ակնհայտ է, որ փոփոխությունները ներդրված են դատավորներին վերահսկելի դարձնելու և իրենց համար հաճո, կամակատար դատավորներ նշանակելու համար»,- նշեց նա՝ նկատելով, որ մինիմալի է հասցվել նաև վերաքննության կարգով այդ որոշումները բեկանելու հնարավորությունը՝ Վերաքննիչ դատարանում առանձնացնելով վեց դատավորների։
Մելոյանն ընդգծեց, որ սա հետընթաց քայլ է, որը վտանգում է արդար դատաքննության իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից