Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը 01/17/2025   20:13 Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով. գազատարի երթուղին համաձայնեցվել է 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:49 Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ 01/17/2025   19:11 Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/17/2025   18:50 Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը 01/17/2025   18:48 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/17/2025   18:43 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 01/17/2025   18:37 Լոս Անջելեսում հրշեջը կաթով է պայքարել կրակի դեմ 01/17/2025   18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ 01/17/2025   18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   17:50 Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Վայոց ձորի մարզ. Օլիվիե Դըկոտինյի 01/17/2025   17:48 Առաջին իսրայելցի պատանդները Գազայից կարող են վերադարձվել հունվարի 19-ին 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   17:34 Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել 01/17/2025   17:30 Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը 01/17/2025   17:14 Հունվարի 20-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց 01/17/2025   17:09 Օգնության են հասել փրկարարները 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   16:57 Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար 01/17/2025   16:49 Ադրբեջանը հատուկ դատախազների խումբ է ստեղծել՝ «քննելու» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը 01/17/2025   16:44 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին 01/17/2025   16:31 Դոնալդ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին․ կոնգրեսական Ջո Ուիլսոն 01/17/2025   16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/16/2025   12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Զգուշացեք, նրանք քվեարկելու են. Հանրային և էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում․ Վահե Հովհաննիսյան 02/04/2021   21:59  |  ԼՐԱՀՈՍ

Թեև սոցիոլոգիան և հայ հասարակությունը դժվար համատեղելի են, այդուհանդերձ խոշոր հանրային տրամադրությունները հնարավոր է ֆիքսել։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։

«1. Պետականությունը կրող շերտ. կայուն և կարծր մի շերտ է, որը հստակ հասկանում է ռիսկերը, պատկերացնում է կատարվածի մասշտաբները, ունի պետության ապագայի իր տեսլականը, հասկանում է, որ իշխանության փոփոխությունը միակ տարբերակն է վիճակը շտկելու, լուծումներ գտնելու համար։ Եվ այս շերտը, քանի որ գիտակցական է, չունի փոքրանալու միտում, իսկ մեծանալու օբյեկտիվ ռեսուրս նրան հասարակությունը չի տալիս։

2. Չեզոք շերտ. անորոշ, ելքերի մասին շատ չմտածող, բայց հիմնականում՝ մտահոգ։ Սա մեծ խումբ է։ Այսպես կոչված՝ մշտական դիտորդների շերտն է, որին ուղղորդելու կամ ուղղորդվելու համար ժամանակ է պետք։ Նրանց հետ աշխատել է պետք, որը գրեթե չի արվում։

3. «Լավ է, Ղարաբաղից պրծանք, էրեխեքը էլ չեն ծառայի այնտեղ, հիմա կսկենք լավ ապրել». սա հանրային տրամադրությունների մի կատեգորիա է, որը սակայն էլեկտորալ շերտ չէ, քանի որ չունի նախընտրած քաղաքական դեմքեր. սա ինչ-որ իմաստով առաջին կետի հակառակ շերտն է, և նրանց հետ երկխոսությունն անիմաստ է։ Այնուհանդերձ, նրանց համակրանքը Փաշինյանի կողմն է։

4. «Փետրվարի 1՝ օդանավակայան»։ Այդ օրվա Զվարթնոցից հեռարձակումը arthouse-ային կինոփառատոներում հաստատ մրցանակ կստանա։ Անկեղծ խորհուրդ եմ տալիս հեղինակներին։ Մարդիկ 15 հազար դրամանոց PCR տեստի և ՌԴ ուշացող թռիչքի համար պատրաստ էին մոտիվացված հեղափոխության՝ ջարդել համակարգիչները, արգելափակել հաշվառման կետը, նստել թռիչքուղու վրա, սատկացնել իրենց նախկին կուռքին և այլն։ Ու սա՝ այն պարագայում, երբ Հայաստանի կեսը Ադրբեջանին հանձնելուց, 5 հազար զոհ ու 12 հազար վիրավոր տալուց հետո հանգիստ նստել են տներում։ Նրանց «պետականության իդեան» ՌԴ մեկնելու երազանքն է։ Ինքնաթիռ նստելուց առաջ էլ հերոսի կեցվածքով գոռում են՝ սա երկիր չէ´։ Խոսքն այն երկրի մասին է, որի անվտանգությունն այս պահին ապահովում է ռուս զինվորը, բայց ինքն այդ երկրի վրա թքելով է գնում Ռուսաստան։ Արտագնա աշխատանքի մեկնումն էլ է մշակույթ, որը չի ենթադրում օդանավակայանում, տեսախցիկի առաջ հայրենիք ուրանալը։ Այս խավը մեծ է ու հոդված չի կարդում, բայց մի քանի հարց հնարավոր չէ չտալ. բա եթե ռուս զինվորի մայրն էլ ասի՝ ինչո՞ւ պիտի իմ տղան ծառայի Ասկերանում կամ Գորիսում, բա ինչո՞ւ էիք 2.5 տարին ձեր նման մեկին աստվածացնում, որ նրա բերած աղետից հետո առաջին իսկ ռեյսով թռնեք...

5. «Թող Երևանն էլ գրավեն, մենակ թե՝ հները չգան»։ Սա արդեն էլեկտորալ շերտ է, որը դեմ է լինելու իրեն ծանոթ ցանկացած գործչի՝ ցանկացած մեկի, որին իր գիտակից կյանքում տեսել է հեռուստաէկրանից։ Մի պահից՝ նաև գործողին։ Հնի տակ մտնում են բոլորը։ Բայց մեծ խանդավառությամբ կարող է քվեարկել հայերեն այբուբենի մոտավորապես 70-80 տոկոսը իմացող որևէ նոր դեմքի, որը կասի իրեն հասկանալի տեքստեր։ Իսկ եթե այդ մեկը փող էլ ունենա, ապա խանդավառությունը շատ ավելի մեծ կլինի։

6. 5 միլիարդի ընտրազանգվածը. սա և´ հանրային տրամադրություններ է, և´ մոտիվացված ընտրազանգված։ Սրանց միավորող միակ գաղափարը Ղարաբաղը ծախելու դիմաց Նիկոլի վերցրած 5 միլիարդի սպասումն է։ Այս շերտը հիմա Նիկոլի կողմից է, որովհետև սպասում է, որ Նիկոլն այդ փողերը բաժանելու է։ Սա ամենադինամիկև ամենահետաքրքիր շերտն է։ Նրանք վստահ են, որ Նիկոլը 5 միլիարդը վերցրել է, ու միաժամանակ վստահ են Նիկոլի ազնվության վրա, որ իրենց բաժանելու է։ Խնդիրն այս պարագայում ոչ թե փողը վերցնելու մեջ է, այլ՝ փողը չբաժանելու։ Ու հիմա այս շերտը սպասում է։ Բայց հենց փողի բաժանումն ուշացավ, սա դառնալու է ամենառադիկալ հականիկոլական շերտը՝ մեղադրելով նրան փողերը ուտելու մեջ։

Եթե այնուամենայնիվ՝ արագ ընտրություններ

Կա՞ հնարավորություն՝ արագ ընտրությունների պարագայում հաղթելու և գործունյա իշխանություն ձևավորելու համար։ Միանշանակ՝ այո։

Կա՞ արդյոք հնարավորություն՝ պարտվելու և ազգովի՝ պետության արագ փլուզման հանդիսատեսը կամ զոհը դառնալու. այո, կա։

Այդ դեպքում ի՞նչ անել։ Եթե լուրջ մարդիկ գնում են ընտրությունների, ուրեմն պետք է լուրջ պատրաստվեն։ Հաղթանակի ռեսուրսը 1 և 2 կետերի էլեկտորալ ռեսուրսի միավորման մեջ է, բայց դրան հասնելու համար պետք է լուրջ աշխատանք։ Դա միայն ցանկությամբ չի լինում։ Անհրաժեշտ է լինելու մեծ ծավալով գրագետ աշխատանք, անհրաժեշտ են լինելու ոչ ստանդարտ լուծումներ, անսպասելի լուծումներ։ Ուրիշ կերպ չի լինում։

Ի միջի այլոց

Որոշ ժամանակ առաջ Մոսկվայում հայտնվել էր խիստ սահմանափակ մտավոր ունակությունների տեր մի կերպար, որն իրեն հռչակել էր Աստված՝ Бог Кузя։ Նրա հետևորդների թվում էին մեծահարուստներ, մոսկովյան բոմոնդի ներկայացուցիչներ, արվեստի, մշակույթի դեմքեր և այլն, որոնք լսում էին նրան, մեծ նվիրատվություններ անում ու անկեղծորեն հավատում։ Կուզյայի ազդեցությունը և հետևորդների շրջանակն իսկապես պատկառելի էր։ Գիտե՞ք, թե ինչպես լուծվեց այդ անհեթեթ վիճակը. տվյալ վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցներն ուղղակի եկան, ձեռքերը ոլորեցին ու ձերբակալեցին նրան։ Կուզյան դատվեց և ուղարկվեց բանտ, իսկ նրան երկրպագած մարդիկ սկսեցին սթափվել և ամաչել, թե ինչպես կարող էին իրենք այդքան կուրանալ, որ հավատացել են այդ աներևակայելի անմեղսունակին։

Շարունակելի»,- գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:12 04/02/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլը Ալիևից փոխառել է գրեթե ամեն ինչ՝ յուրայինների միջև իշխանության բաշխումից և կնոջից մինչև անձի պաշտամունք. Մինասյան
21:01 04/02/2021  |  ՄեկնաբանությունՄի շեղվեք բուն անելիքից՝ երկիրը զավթածներից ազատելու գործից. Մարգարիտ Եսայան
20:28 04/02/2021  |  ՄեկնաբանությունԻշխանությունը որոշել է պայքարել լրատվական ինկոգնիտո աղբյուրների դեմ․ Արսեն Բաբայան
19:57 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍԲերձորից տեղահանված ընտանիքը մնալու տեղ չունի. Ոչ մի բանով տեր չեն կանգնում
19:42 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային Ժողովի նախագահ նշանակելով թուրքական գործակալի, Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ ինքը նույնպես այդ նույն գործակալական ցանցի ներկայացուցիչ է». Արթուր Համբարձումյան
19:02 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
18:24 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեդական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
15:53 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի իշխանության օրոք թմրաբիզնեսով զբաղվողներն ավելի ազատ են գործում. Նվազել է իրացման նպատակով թմրամիջոցների շրջանառության դեպքերի բացահայտումը
15:16 04/02/2021Աննա Հակոբյանը վերահսկում էր ՊԲ հրամանատարական շտաբը և ամեն ինչ զեկուցում էր Նիկոլ Փաշինյանին. Գաբրիելյանով
14:10 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն

Արխիվ

[]