ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բավական է թեկուզ մեկ անգամ որևէ մեկը բացահայտի իր աղբյուրը՝ և մնացած աղբյուրները կցամաքեն»՝ դեռ 2015 թվականին ԶԼՄ-ներին խեղդող քպական պատգամավորներին պատասխան տրվել է․․․ 02/04/2021 00:09 | Վերլուծություններ
Ներկա իշխանության կազմում զգալի թիվ են կազմում լրագրողները՝ սկսած քաղպայմանագրի լիդերից և իր կնոջից՝ վերջացրած՝ իր լրագրողական անցյալից մի տեսակ խորշող և Ազգային Ժողովի իմքայլական մեծամասնության թիվ մեկ իրավաբանը դարձած Վահագն Հովակիմյան- պատգամավորով։
Այս՝ հակալրագրողական սեկտայի վերածված անձինք քնում-արթնանում են իրենց նախկին գործընկերների և ընդհանրապես՝ ԶԼՄ-ների հանդեպ նորանոր զսպաշապիկներ, արգելքներ, տույժ-տուգանքներ, պատիժներ մոգոնելով։ Ըստ ամենայնի՝ հանձնարարականն է այդպիսին։ Այն կարող է լինել և Փաշինյանից Վահագն Հովակիմյանին տրված, բայց կարող է լինել նաև Վահագն Հովակիմյանի անձնական նախաձեռնության, այսպես ասած՝ «ռացիոնալիզատորական» առաջարկության արդյունքում։
Եվ այսպես, «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ /Արթուր Հովհաննիսյան, Հայկ Կոնջորյան, Համազասպ Դանիելյան, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյան, Սարգիս Խանդանյան/ ցանկանում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել, ըստ որի արգելվելու է անանուն աղբյուրներին հղում անելը: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել փետրվարի 1-ին:
Այն, որ խոսքի ազատության սահմանափակման և ԶԼՄ-ների դեմ տարբեր արշավանքների համատեքստում այս իշխանությունը հավասարը չունի, վկայում են և՛ ԶԼՄ-ներն ու լրագրողները, և՛ այս բնագծում գործող հասարակական կազմակերպությունները։
Իմքայլական «ժողովրդավարների» կարծիքով «անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր»: Ըստ այդմ, առաջարկվում է ԶԼՄ օրենքի 3-րդ հոդվածում ավելացնել նոր կետեր, որոնց համաձայն՝ կհստակեցնեն մի շարք հասկացություններ, այդ թվում` անանուն աղբյուրը: Մինչդեռ ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածը շատ հստակ պաշտպանում է ԶԼՄ-ների տեղեկատվության աղբյուրները․ ըստ տվյալ հոդվածի 1-ին կետի՝ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, այն է՝ «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:
Իմքայլականների խնդրո առարկա նախագիծը ոչ միայն հակասահմանադրական է և հակասում է միջազգային իրավունքի հնարավոր բոլոր կանոններին, ԶԼՄ-ների, լրագրողների տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունն ամրապնդված և սահմանված է նաև մի շարք միջազգային կոնվենցիաներով։
Նկատենք, որ հատկապես ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի մասին պահի իշխանությունը իրավունք չունի խոսելու, քանի որ շուրջ 44 օր հանրությունից արցախյան 2-րդ պատերազմի մասին հստակ և ճշմարիտ տեղեկատվական աղբյուրները փակելու պատճառով էր նաև, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններն այսօր կանգնած են անվտանգային և պաշտպանունակությանը վերաբերող լրջագույն խնդիրների առջև։
Ի դեպ, այս նախագծի համատեքստում արժե հիշել և հիշեցնել ինքզինքը ժողովրդավար, իսկ նախորդ՝ ներկաների կողմից «ռեժիմ» համարվող իշխանության տարիներին՝ 2015 թվականին ՍԴ-ի կողմից կայացված մի որոշում, որ վերաբերվում էր «Հրապարակ» և «Իլուր» լրատվամիջոցներին։ ՍԴ որոշմամբ՝ բեկանվել էր առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների վճիռը՝ հստակ բանաձևումով, այն է՝ տեղեկատվության աղբյուրները բացահայտելու վերաբերյալ «Հրապարակ»-ի և «Իլուր»-ի նկատմամբ կայացված վճիռները ենթակա են վերանայման։ /Լրատվամիջոցներն պարտադրել էին պարզել իրենց տեղեկատվության աղբյուրը, որի համաձայն Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնություն է գործադրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր նկատմամբ/։ Այն ժամանակ փաստաբաններ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանն էին Սահմանադրական դատարան դիմել․ և՛ օրենսդիր, և՛ գործադիր ներկա իշխանությունների՝ երևակայական ժողովրդավարության ու իրական դեսպոտիզմի խորապատկերում խորհրդանշական եմ համարում փաստաբան Ղազարյանի խոսքը՝ «Բավական է թեկուզ մեկ անգամ որևէ մեկը բացահայտի իր աղբյուրը՝ և մնացած աղբյուրները կցամաքեն, հասարակությունը փաստորեն չի ստանա էդ արժեքավոր ինֆորմացիան»։
Հիմա՝ ի՞նչ է Վահագն Հովակիմյանի և մյուսների, մեծ հաշվով խորհրդարանական մեծամասնության ցանկությունն ու ուզածը՝ ցամաքեցնե՞լ լրատվամիջոցների աղբյուրները։ Այսինքն՝ լրատվամիջոցները վերածել պրոտոկոլի, պաշտոնական տեղեկագրի՞, թե՞ գերատեսչական տեղեկանքների։
Տպավորություն կա, որ կառավարման տարբեր օղակներում չհաջողած իշխանությունը, որից դժգոհությունը պետական տարբեր մակարդակներում գնալով աճում է, իր տապալման համար «մուռ» է հանում ԶԼՄ-ներից, որոնք իրազեկում են հանրությանը՝ տալով հավաստի տեղեկատվություն։
Փոփոխությունների մյուս մասը վերաբերում է լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության պահանջին: Հայտնի փաստ է՝ զանգվածային լրատվության միջոցի եկամուտները գոյանում են գովազդից, այլ վճարովի եթերաժամից, սեփական արտադրության տպագիր պարբերականի, տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային վճարումներից, հովանավորությունից, կառավարման վրա ազդեցություն ունեցող անձի կամ անձանց ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Արդեն իսկ ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքի հոդված 12-ը սահմանում է այս բնագծում ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը։ Հիմա, այս նախաձեռնությամբ փորձ է արվում օրենքի ուժով բացահայտել ոչ միայն ԶԼՄ-ների տեղեկատվության անանուն աղբյուրներըլ, այլև պարտադրվում է տեղեկություններ տրամադրել 5 առավել խոշոր գովազդատուների և հովանավորների մասին։
Ի վերջո՝ տվյալ առաջարկության համատեքստում կրկին գործ ունենք անհեթեթ տույժ-տուգանքների միջոցով «օդից փող» ստանալու ներկա իշխանությունների հիմնական մոտիվացիայի հետ։ Երբ ստեղծարար գործունեությունից հեռու անձինք փորձում են լրատվամիջոցների գլխին տարբեր պատիժներ սարքել՝ այդպիսով մի կողմից փորձ անելով ցամաքեցնել նրանց տեղեկատվության աղբյուրները, մյուս կողմից՝ տուգանքների մեջ խեղդելով ՝ ապահովել նորանոր դաշտեր իրենց գրպանը լցվող պարգևավճարների համար։
«Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու, օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու դեպքում առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով տուգանք (500 հազար դրամ), իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով գումար` մեկ միլիոն դրամ»:
Ի՞նչ է սա, թավշյա ժողովրդավարությու՞ն, թե՞ անցանկալի ԶԼՄ-ներին խեղդելու, զանազան արգելանքների և տուգանքների միջոցով նրանց գործունեությունը շարունակական պրոբլեմներով բարդացնելու, անհնարին դարձնելու, ի վերջո նաև՝ ընդհատելու ցանկություն։
Երեսփոխանները հստակ ասում են՝ եթե այս ամենը չեք ուզում՝ կլորիկ գումարների տուգանք մուծեք։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ