ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալի դեմ բողոքող ուսուցիչներին եւ դպրոցի նախկին տնօրինությանը ոստիկանություն են կանչել 02/04/2021 20:10 | ԼՐԱՀՈՍ
Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, փոխտնօրեն Արմեն Ավագյանը և ուսուցիչները այսօր Ոստիկանության Կոտայքի բաժին են հրավիրվել՝ նորանշանակ տնօրեն Քարմելա Առաքելյանի ցուցումով : Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը.
«Ես կոնկրետ հրաժարվել եմ ցուցմունք տալուց՝ ասելով, որ որևէ հակաիրավական արարք թույլ չեմ տվել: Նախկին տնօրենին ինքնիրավչության մեղադրանք են ներկայացրել, փոխտնօրենին՝ նախարարի հրամանի խոչընդոտում»,-ասաց Փայտյանը:
Նշենք, որ երեկվանից դպրոցում սկսվել է դասադուլ՝ ընդդեմ Քարմելա Առաքելյանի նշանակման, որը հանդիսանում է Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալը: Ուսուցիչները նշում են, որ չեն պատրաստվում աշխատել նորանշանակ տնօրենի հետ:
Ավելի վաղ՝ Հ.Փայտյանը տեղեկացրել էր, որ 2020թ. հունվարի 22-ին Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղի են ունեցել գործադիր տնօրենի ընտրություններ, քվեարկության ժամանակ եղել է երկու թեկնածու՝ դպրոցի գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և նույն քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը։
Նշենք, որ դպրոցի տնօրենին ընտրում է կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների պարագայում 3-ը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներ և մեկը՝ մարզպետարանից: Հիմնական դպրոցների դեպքում մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչների թիվը նույնն է, սակայն ի տարբերություն ավագ դպրոցի մյուս 4-ից երեքը արդեն ներկայացնում են մարզպետարանը, իսկ մեկը՝ համայնքը: Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ընտրությունների ժամանակ խորհրդի ձայները բաշխվեցին հավասար՝ 4/4: Այս դեպքում, ըստ գործող կարգի, վերջնական որոշումը կայացնում է նախարարը:
«Թեկնածուներից Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է, իսկ կառավարման խորհրդի այն 4 անդամը, ովքեր ներկայացնում են ԿԳՄՍ-ն ու մարզպետարանը, Ռոմանոսի ազգականներն են, մարզպետարանի աշխատակիցները կամ էլ Պետրոսյանի ջանքերով տարբեր պետական հաստիքներում տեղավորված անձիք: Այլ խոսքով՝ այդ մարդիկ իրենց ընտրությունը կատարել են ելնելով ոչ թե դպրոցի զարգացման ծրագրից կամ կատարված աշխատանքների գնահատականից, այլ պարզապես քաղաքական պատվեր են կատարել: Սակայն սա դեռ ամենը չէ: Ռոմանոսի սույն ձեռագիրը երևացել է ոչ միայն այս, այլև մարզի մի շարք այլ, այդ թվում նաև նույն քաղաքի թիվ 2-րդ հիմնական դպրոցում, որի նախկին տնօրենը դատական հայց է ներկայացրել Ռոմանոսի դեմ: Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներն են Կոտայքի Բալահովիտ, Ակունք, Վերին Պտղնի համայնքների, Հրազդան քաղաքի դպրոցների կառավարման խորհուրդներում:
Զավեշտն այն է, որ միևնույն մարդիկ միաժամանակ ընդգրկված են մի քանի դպրոցների կառավարման խորհուրդներում»,- հայտարարել էր Հայկ Փայտյանը՝ նշելով, որ խորհրդի անդամներից մեկը Ռոմանոս Պետրոսյանի կինն է՝ Արմինե Պետրոսյանը, ով ընդգրկված է Աբովյան քաղաքի թիվ 2, 7, 10 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Ռոմանոսի մյուս «վստահելին» դպրոցների կառավարման խորհուրդներում, մարզպետի պաշտոնում իր նախկին օգնական Անի Չիլինգարյանն է, ով ընդգրկած է Աբովյանի թիվ 1 ավագ և թիվ 7 հիմնական դպրոցների կառավարման խորհուրդներում: Հաջորդը այս ցուցակում Մայրանուշ Նավոյանն է, ով Ռոմանոսի եղբոր կինն է, նա էլ ընդգրկված է Աբովյանի թիվ 1, թիվ 4 , թիվ 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Մյուսը Ռոմանոսի քենի Անի Հակոբյանը է, ով նույնպես ընդգրկված է Աբովյանի թիվ 1, 4 և 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Վերոնշյալ դպրոցների կառավարման խորհուրդների կազմում է նաև Մելինե Գասպարյանը, ով Կոտայքի մարզպետարանում է աշխատում եւ Ռոմանոսի կադրերից է:
«Ռոմանոսը դպրոցների կառավարման խորհուրդները յուրայիններով է լցրել ոչ միայն Աբովյանում: Նույն պատկերն է Չարենցավան, Նոր Հաճն, Հրազդան քաղաքներում և այլ համայնքներում: Մինչդեռ մարզպետ նշանակվելիս Ռոմանոսը հայտարարում էր, որ մարզը դարձնելու է էտալոն, որ ինքը և իր քաղաքական թիմը նոր արժեհամակարգ և քաղաքական մշակույթ են բերում և անընդհատ պատեհ-անպատեհ առիթներով նախկին տնօրեններին, ինչպես նաև ուսուցիչներին մեղադրում էր են նախկին արժեհամակարգ կրելու մեջ: Դպրոցների կառավարման գործը յուրայիններին տա՞լն է նոր քաղաքական մշակույթը:
Պարզ է մեկ բան, որ իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել դպրոցները կուսակցականացնելու գործելաոճից, այլև այն ավելի են կատարելագործել ու առաջիկա հնարավոր արտահերթ ընտրություններում ձայներ ապահովելու համար ամեն բան անում են դպրոցները իրենց տոտալ վերահսկողության տակ գցելու համար»,- նշել էր նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ