ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ազգային Ժողովի նախագահ նշանակելով թուրքական գործակալի, Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ ինքը նույնպես այդ նույն գործակալական ցանցի ներկայացուցիչ է». Արթուր Համբարձումյան 02/04/2021 19:42 | ԼՐԱՀՈՍ
«Կարծում եմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը հրաժարվել է արտահերթ ընտրությունների գնալու գաղափարից: Արտահերթ ընտրություններով նա փորձում էր բլեֆ անել՝ թե գնում է արտահերթ ընտրությունների, ցանկանում է պատասխանատվություն վերցնել իր վրա, բայց այ ընդդիմությունը համաձայնություն չի տալիս արտահերթ ընտրությունների գաղափարին: Նա նախապես շատ լավ իմանալով է սա անում՝ ընդդիմությունը ոչ թե դեմ է արտահերթ ընտրությունների գաղափարին, այլ չի ցանկանում մասնակցել իր կազմակերպած շոուներին: Եվ ահա, երբ երկրորդ նախագահը վերջերս հայտարարեց, որ կմասնակցի արտահերթ ընտրություններին, կարծում եմ, Փաշինյանը հետ է կանգնել իր այդ նախաձեռնությունից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի առաջիկա ծրագրերի մասին:
Վերջինս կարծում է, որ Փաշինյանի պլաններում հիմա առաջնային տեղ է զբաղեցնում՝ անել ամեն ինչ, մինչև 2023 թվականն իշխանության մնալու համար. «Որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն, նա նախ պետք է հրաժարական ներկայացնի: Ես վստահ եմ, որ Փաշինյանն այդ քայլին չի գնա, որովհետև նա շատ վախեր ունի: Նախ և առաջ նա չի վստահում իր թիմին և չի բացառում, որ հրաժարական ներկայացնելուց հետո իր իսկ թիմի անդամները կարող են իրեն այլևս ձայն չտալ: Չի բացառվում նաև, որ իր հրաժարականից հետո, խորհրդարանական երկու ուժերից կարող են այլընտրանքային թեկնածուներ առաջադրվել, ինչը կբարդացնի կամ, գրեթե, անհնարին կդարձնի իր վերարտադրվելու շանսերը: Ամեն դեպքում, կարծում եմ նա Ազգային Ժողով կբերի տխրահռչակ ինքնալուծարման ծրագիրը, քաջ գիտենալով, որ այն մերժվելու է: Սա նրա համար է, որպեսզի նա ցույց տա, թե՝ տեսեք, ես ուզում եմ արտահերթ ընտրություններ լինեն, բայց, քանի – որ ինքնալուծարման ծրագիրը չի հավաքում բավարար չափով ձայներ, հետևաբար, արտահերթ ընտրությունների գնալու գաղափարը կյանքի չի կոչվում»:
Արթուր Համբարձումյանը նկատում է՝ անհրաժեշտ է փաստել, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում, արդեն վաղուց, իշխանություն չունի. «Նախ, ի շնորհիվ իրեն, Հայաստանն արդեն պետություն չէ, իսկ ինքն, այդ գոյություն չունեցող պետությունում իշխանություն չունեցող անձ է: Հետևաբար, այս իրավիճակը երկար ձգվել չի կարող: Այսինքն, այն, որ Փաշինյանը հիմա էլ մինչև 2023 թվականն իշխանության մնալու հույսեր է փայփայում, դա անհնարն վարկած է: Ես վստահ եմ՝ նա շուտով, ուղղակիորեն, դուրս է շպրտվելու: Կլինի դա ընտրությունների, փողոցային ակցիաների, թե այլ ճնշումների միջոցով, միևնույն է, դա լինելու է»: Անդրադառնալով երեկ Փաշինյանի՝ Արտաշատ քաղաք կատարած այցի թեմային, Արթուր Համբարձումյանը նկատում է՝ արտաշատյան ճամփորդությունը մի քանի թիրախներ ուներ.
«Նախապես ասեմ, որ նրա այս ճամփորդությունները շարունակական են լինելու: Հետո նա գնալու է Աշտարակ, Թալին, Գյումրի և այսպես շարունակ… Սրանով նա փորձում է պատրանքներ ստեղծել, թե տեսեք՝ ես կարողանում եմ փողոց դուրս գալ, և կան մարդիկ, ովքեր սեղմում են իմ ձեռքը: Թեև, իր այցից անմիջապես հետո պարզ դարձավ այն մարդկանց ինքնությունը, ովքեր, իբր, հանդիպման էին եկել հողատուի հետ: Մենք տեսանք, թե իրականում ովքեր էին դրանք: Իսկ ես ուզում եմ հարց տալ Փաշինյանին՝ տղա ջան, եթե դու կարողանում ես շփվել մարդկանց հետ, փորձիր առանց տասնյակների հասնող անվտանգության աշխատակիցների շրջել քո քաղաքում տես կստացվի՞…Մի բան էլ՝ակնհայտ է, որ Փաշինյանն օր- օրի ավելացնում է իր անվտանգության աշխատակիցների թիվը, հասցնելով այն անպատշաճ մաքսիմումի, բայց ողջ պարադոքսը նրանում է, որ ավելացնելով անվտանգության աշխատակիցների թիվը, նա չի ապահովում իր անվտանգությունը, սա այլևս փաստ է: Չի բացառվում նաև, որ արտաշատյան այցով նա փորձում էր քաղաքական զոնդաժի միջոցով իր համար պարզել՝ արդյո՞ք ինքը կարող է զուտ ֆիզիկապես մարդամեջ դուրս գալ իր իսկ ղեկավարած երկրում, թե՞ ոչ: Ակնհայտ է նաև, որ սրանով նա փորձ արեց հաղթահարել նաև պատերազմից հետո իր մեջ խորը նստվածք թողած՝ մարդկանց հետ շփվելու հոգեբանական բարդույթը: Չմոռանանք, որ կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո, նա շատ երկար ժամանակ բունկերներից, ուղղակի, դուրս չէր գալիս: Փաստորեն նա փորձում է կամաց – կամաց մարդամեջ դուրս գալ, սակայն, սա ևս սխալ ընտրված մի ճանապարհ է, որ նրան, հերթական անգամ, միանշանակ, ձախողման է տանում»,- ասում է Շիրակի Պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը, ով նաև՝ Նիկոլ Փաշինյանի նախկին վաղեմի ընկերներից և համախոհներից է եղել:
Ամփոփելով զրույցը, վերջինս նկատում է՝ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձից ձերբազատվելու համար, պետք է հասկանալ մի բան՝ Նիկոլ Փաշինյանին ոչ թե պետք է զրկել իշխանությունից, որովհետև նա իշխանություն արդեն վաղուց չունի, այլ ուղղակի պետք է ազատվենք այդ չարիքից՝ բառի բուն իմաստով. «Նիկոլ Փաշինյանը պետական մասշտաբի սոսկալի հանցագործություններ է կատարել, ընդհուպ մինչև միջազգային մասշտաբի հանցագործություններ, պետական դավաճանություն: Երբ ուսումնասիրում ենք պատմությունը, տեսնում ենք, որ այսպիսի իրավիճակներում հայտնված երկրի տխրահռչակ ղեկավարները, գրեթե միշտ, նույն վերջաբանն են ունենում՝ կամ նրանք ինքնասպան են լինում, կամ նրանց սատկացնում են: Նմանօրինակ նախադեպերը շատ են: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին՝ այլևս պարզ է՝ նա ինքնակամ իշխանությունը չի թողնելու, իսկ Սահմանադրական ճանապարհով նրան հեռացնելու հեռանկարները դեռևս մշուշոտ են: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ իշխանության և հիմնահատակ քայքայել երկիրը, քանի դեռ նրան սատկացնելով դուրս չեն շպրտել այստեղից: Ի վերջո, համարյա ապացուցված է, որ Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ է: Համարյա ապացուցված է, որ նա նաև թուրքական գործակալ է: Փաշինյանը չէր կարող չիմանալ այդ մասին, իսկ ես, գրեթե վստահ, ասում եմ՝ նա իմացել է: Հետևաբար, Ազգային Ժողովի նախագահ նշանակելով թուրքական գործակալի, Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ ինքը նույնպես այդ նույն գործակալական ցանցի ներկայացուցիչ է, հակառակ դեպքում, նա երբեք չէր տա իր համաձայնությունն այդ նշանակման հարցում: Հետևաբար, երբ Փաշինյանը պատերազմի օրերին բղավում էր՝ թե «Հաղթելու ենք», կամ «Շուշին մերն է», այն պարագայում, երբ շատերն արդեն գիտեին, որ Շուշին ընկել է՝ նա այդ ժամանակ չէր խաբում, նա ճիշտ էր ասում, ուղղակի, այդ ամենը ինքը պետք է բղավեր ոչ թե հայերեն լեզվով, այլ թուրքերենով, այն լեզվով, որի գործակալական ցանցին այդքան հավատարմորեն ծառայում է»,- եզրափակելով զրույցն, ասում է Շիրակի Պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի