Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Սպասվում է պետական հատվածի աշխատատեղերի զանգվածային կրճատում. կառավարության հերթական կեղծ օրակարգը 02/04/2021   11:27  |  Վերլուծություններ

Գործող կառավարության համատարած ձախողումները, խոսքի ու գործի տրամագծորեն հակառակ պատկերը մեր երկիրն ու ժողովրդին հասցրել են գոյատևման իրական սպառնալիքների առջև: Սպառնալիքներն առկա են հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ներքին և արտաքին անվտանգության օր-օրի ավելացող մարտահրավերներից մինչև տնտեսական խորը ճգնաժամ, սոցիալական բազմապատկվող խնդիրներից մինչև ծայրահեղ աղքատության առաջանցիկ աճ, համատարած չիրականացվող սպասումներից և համատարած անվստահությունից մինչև հանրային կյանքի անորոշությունների անկառավարելի բարձր աստիճան, ժողովրդագրական նոր մարտահրավերներից մինչև արտագաղթի աննախադեպ մեծ ռիսկ ու սպասվող նոր ալիք …

Բազմիցս ենք անդրադարձել նշված խնդիրներին ու հիմնապատճառներին: Այս առումով անկյունաքարային են պետական կառավարման համակարգում որդեգրված անսահման պոպուլիզմն ու ծրագրված անպատասխանատվությունը:

Ցույց ենք տվել առկա խնդիրների շարունակվող բնույթն ու խնդրահարույց նոր դրսևորումները: Իսկ լուծումների իմիտացիաներին և դրանց վերաբերյալ ականջահաճո խոստումներին հակադրել ենք առարկայական հիմնադրույթներ:

Պաշտոնական վերջին կծկտուր տեղեկություններով հիմա էլ պարզ է դառնում. կառավարման համակարգի կառուցվածքի խնդրահարույց փոփոխություններից, բարձրաստիճանների անօրինական և աննախադեպ բնույթի ու չափերի պարգևատրումներից հետո գործող իշխանություններն արդեն ձեռնամուխ են եղել իրենց պոպուլիստական նոր ձևակերպմամբ՝ պետական համակարգի «ռեսթարթին»:

Վարչապետի հայտարարած այս «ռեսթարթն» ինքնին հերթական կեղծ օրակարգն է: Պետությունը համակարգային անկառավարելիության հասցրած հիմնախնդիրները քողարկելու նպատակով փաստացի իրականացվում են ձախողակ բարձրաստիճանների մեխանիկական տեղափոխություններ. անհայտությունից՝ նախարարներ, նախարարից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, մարզպետից՝ պետական կառավարման մարմնի ղեկավար, պատգամավորից՝ դեսպան և այլն:

Ի դեպ, երեխաներին դեռևս տարրական դասարաններում սովորեցնում են հատկանշական հետևյալ պարզ կանոնը՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:

Հաջորդ իրական նպատակը պետական ծառայության ստորին ու միջին օղակներում հաստիքների զանգվածային կրճատումներն են: Սա պետք է առաջինը սպասել այն գերատեսչություններում, ուր «ռեսթարթի օրակարգով» այցելում է վարչապետը: Տնտեսական վրա հասնող կոլապսը անհնարին է դարձնելու նաև առկա ողջ ծավալով պետական հատվածի աշխատավարձերի վճարումը: Ուստի, դեռևս թաքուն՝ նոր թափ է առնում իրենց պատկերացրած «օպտիմալացումը»:

Այսպիսով կազատվեն նաև իրենց քաղաքական խմբակի համար անցանկալի կադրերից, որոնց հետևողականորեն հատկորոշել են՝ հատկապես վերջին շրջանում:

Նախ հարկ է նկատել՝ իշխանափոխությունից հետո կառավարության կառուցվածքային անհիմն փոփոխությունները, առանց անհրաժեշտ լուծումների պետական գործառույթները մասնավորին պատվիրակելու փորձարկումները, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումն ու նորերի ստեղծումը հանգեցրել են պետական համակարգի հաստիքների ու աշխատավարձի ֆոնդի էական ավելացման, այլ ոչ թե՝ կրճատման:

Տեսական ու գործնական առումներով վաղուց ապացուցված է՝ անձնակազմի կառավարման օպտիմալացումը միագործոն չէ: Համակարգային առումով ի սկզբանե ձախողված են անսահման պոպուլիզմով և ընդհանրական տպավորություններով այս խնդիրների հանգուցալուծումները: Օրինակ՝ «համակարգն ուռճացված է, պիտի կրճատվի», «նախարարի աշխատավարձը բավարար չէ լավ ապրելու համար, պիտի ստանա բարձր պարգևատրումներ, որ կաշառք չվերցնի»: Այս մոտեցումները օբյեկտիվորեն առաջ են բերել համակարգային բնույթի բազմաթիվ չլուծված նոր խնդիրներ:

Իսկ իշխանությունը կորցնելու օբյեկտիվ ռիսկերի հետևողական աճին համաչափ՝ վարչապետի կադրային նշանակումները ստանում են խնդրահարույց նոր դրսևորումներ: Արդեն ընտրության միակ գործոններ են սեփական կուսակցությանը պատկանելիությունը, անվերապահ հավատարմությունը իշխող քաղաքական խմբակին, մեկ անձի իշխանության աներկբա ընդունումը, «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերը, պոպուլիստական առաջնորդության կարողությունները: Այս գործոնների կողքին անարժեք են դարձել բարձր պաշտոնի նշանակվող անձի մասնագիտական համապատասխանությունը զբաղեցվող պաշտոնին, համակարգային կառավարման ունակությունները, մարդկային որակները, տվյալ ոլորտում դրական փորձառությունը, աշխատասիրությունն ու պատասխանատվության զգացումը:

Ամփոփելով. կադրային պետական քաղաքականության կործանարար մոտեցումը ևս բացահայտված է. «Ծառայի՛ր անձիշխանության ընդհանուր կուրսին, հանրությանը խոստացիր հնարավորն ու անհնարինը, ստացի՛ր անաշխատ պարգևատրումներ, անհոգ եղի՛ր՝ գործնականում սեփական ձախողումների համար միշտ էլ կնշանակվեն այլ մեղավորներ, ծայրահեղ դեպքում՝ ռոտացիայով կտեղափոխվես ու կնշակավես առնվազն համարժեք այլ պաշտոնի … »:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:01 27/01/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի «ռեսթարթը» և երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը
15:07 09/01/2021  |  ՏնտեսությունԱկանատես կլինենք ալյուրի և ցորենի մինչև 15-20 տոկոս գնաճի․ Թադևոս Ավետիսյան
19:41 01/12/2020  |  ՏնտեսությունՎարչապետը նախրի մեջ ևս մեկ անգամ էշի ճակատը պաչեց. տնտեսագետ
17:20 14/11/2020  |  ԼՐԱՀՈՍՎերջնականապես բացահայտված եք
14:29 13/11/2020  |  ՎերլուծություններԱյլևս մի՛ խոստացիր, մի՛ կեղծիր. մեր ապագան հանձնել ես թուրքին
17:18 03/11/2020  |  ՎերլուծություններԲարձրաստիճանների համատարած պարգևատրումը շարունակվում է, ծախսվող գումարներն աճելու են թռիչքաձև. սա այլևս որևէ կերպ ընկալելի չէ
15:27 21/10/2020  |  Վերլուծություններ«Ադրբեջանին զենք՝ նավթի դիմաց» մահաբեր շղթայում ԵՄ անդամ երկրորդ խոշոր գործընկերը Գերմանիան է, հաջորդը՝ Իսպանիան
18:06 20/10/2020  |  ՎերլուծություններԱդրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը
13:22 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պատերազմներում տնտեսական դիմագրավման ու հաղթանակների ապահովման հավաքական լուծումը սոցիալական պետության մոդելն է
15:29 07/10/2020  |  ՎերլուծություններԱդրբեջան-Պակիստան զենքի առևտուրի ծավալների գնահատումներ

Արխիվ

[]